Month: Հոկտեմբերի 2022

ԼՈՒՍԻՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԱՐԲԱՆՅԱԿ: ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԸ

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից : Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջր: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:

Լուսինր սեփական լույս չունի: Մենք Լուսինր տեսնում ենք, որովհետև Արեգակի լույսն ընկնում է նրա վրա և անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջր պտույտի հետեանքով Լուսնի տեսանելի մասն աննդհատ փոփոխվում է և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետև սկսում է փոքրանալ: Այդ գործրնթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր:

Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ես մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասն սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետև ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երեում է ) տեսքով, ա­պա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:

Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականա­չափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հե­ռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը:

Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:

Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:
    Լուսինը ոչ մենակ Երկրագնդի շուրջ, այլ իր առանցքի շուրջ։
  2. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:
    Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ես մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է:
  3. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:
    Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը:
  4. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:
    Լուսնի վրա չկա ոչ օդ ոչ ջուր, իսկ ջերմաստիճանը կարա լինի կամ շատ բարձր կամ շատ ցածր։
  5. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:
    Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը։ Ապոլոն-11 տիեզերանավով
  6. Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:

Ո՞վ է ամենաերկարը ապրում

Ամենամեծ երկարակյացները ծովային կրիաներն են։ Նրանք ապրում են մոտ 150 տարի։ Նրանցից հեռու չեն նաև  ձկները, թառափ տեսակի ձկները ապրում են մոտ 100 տարի։

Ի՞նչն է երկար ապրելու պատճառը։ Կրիայի մարմինը պատված է ամուր պատյանով։ Երբ կրիային վտանգ է սպառնում, նա գլուխն ու թաթերը թաքցնում է պատյանի մեջ, իսկ անցքերը սեղմում է ատամներով և ճանկերով։ Պատյանը կրիային փրկում է ոչ միայն գիշատիչներից, այլ նաև շոգից և ցրտից։

Тайное становится явным /17 — 23 октября/ Урок 2

2

В ту же минуту дверь открылась, и в комнату вошёл милиционер. Он сказал:
– Здравствуйте! – и подошёл к окну и посмотрел вниз. – А ещё интеллигентный человек.
– Что вам нужно? – строго спросила мама.
– Как вам не стыдно? – сказал милиционер. – У вас квартира со всеми удобствами и, между прочим, с мусоропроводом, а вы выливаете всё за окно!
– Ничего я не выливаю!
– Ах, не выливаете? – рассмеялся милиционер, открыл дверь в коридор и крикнул: – Пострадавший! Пожалуйста, сюда! И к нам вошёл какой-то дяденька. Я как на него взглянул, так сразу понял, что в Кремль я не пойду. На голове у дяденьки была шляпа. А на шляпе наша каша. Она лежала почти в середине шляпы, в ямочке, и немножко по краям, где лента, и немножко за воротником, и на плечах, и на брюках. Он как вошёл, сразу стал заикаться.
– Главное, я иду фотографироваться… И вдруг такая история… Каша… мм… манная… Горячая, между прочим, сквозь шляпу и то жжёт… Как же япошлю своё… ффф… фото, когда я весь в каше? Тут мама посмотрела на меня, и глаза у неё стали зелёные. А уж это
первая примета, что мама ужасно рассердилась.
– Извините, пожалуйста, – сказала она тихо, – разрешите, я вас почищу.
Пройдите сюда!
И они все трое вышли в коридор.
А когда мама вернулась, мне даже страшно было на неё смотреть. Но я себя пересилил, подошёл к ней и сказал:
– Да, мама, ты вчера сказала правильно. Тайное всегда становится явным!
Мама посмотрела мне в глаза. Она смотрела долго-долго и потом сказала:
– Ты запомнил это на всю жизнь?
И я ответил:
– Да.

пострадавший – տուժող        пересилить – հաղթահարել
интеллигентный человек – կիրթ մարդ       заикаться – կակազել

Подберите антонимы к данным словам:
открылась-закрылась, вошёл-пришёл, подошёл-ушёл, спросила- ответила, ничего-всё, горячая-холодная, первая-последная, тихо-шумно, тайное-очевидное, долго-долго.
Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Кто вошёл в комнату? В комнату вошёл милиционер.
2. Что сказал милиционер? Он сказал: У вас квартира со всеми удобствами и, между прочим, с мусоропроводом, а вы выливаете всё за окно!
3. Как выглядел пострадавший? Подстрадавшим был дяденька со шляпой и на шляпе была каша.
4. Что он сказал? Он сказал что ему надо было  на фотосессию.
5. Что предложила мама? Мама предложила почистить его.
6. Что произошло, когда мама вернулась в комнату? Мама сказала: Ты запомнил это на всю жизнь?

Ответьте на вопросы утвердительно, используя слова он, она.
Образец: Петя любит рисовать? – Да, он любит рисовать.
1. Арам любит читать? – Да, он любит читать.
2. Лена умеет играть в теннис? – Да, она умеет играть в теннис
3. Твой папа инженер? – Да, он инженер
4. Эта книга интересная? – Да, эта книга интересная.
5. Этот дом новый? – Да, этот дом новый.
6. Учитель строгий? – Да, он строгий

Вместо точек вставьте слова он или она.

1. Девочка играет на скрипке. Она любит музыку.
2. Мой брат инженер. Он работает на заводе.
3. В нашей школе есть библиотека. Она находится на первом этаже.
4. Самвел школьник. Он учится в 5 классе.

Из данных слов составьте и запишите предложения.
1. Я, почистил,  зубы, и,  лёг, спать,
2. Он, взял, тарелку, и, вылил,  кашу, на, улицу,
3. В, это время, вошла,  мама,
4. Она посмотрела, на, тарелку,  и, обрадовалась,

18 հոկտեմբերի

167. Բ խմբի նախադասությունների մեջ ընդգծված բառերն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի բառակապակցություններում ընդգծված ածականներից և ինչո՞վ են նման:

Ա. Մաքուր սենյակ: — Բ.Արագ մաքրեց:
Փափուկ բազմոց: — Մեղմորեն ժպտաց:
Հատուկ վերաբերմունք: — Հպարտորեն խոնարհվեց:
Հստակ ջուր: — Հազիվ լսվեց:
Երկար օր: — Մանրամասն պատմեց:

172. Կետերի փոխարեն գրի´ր փակագծում տրված բառերըԸնդգծի´ր այն բառերըորոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական այգու(այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ փիղը (փիղ) կապեր քանդելու հմուտ (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա համառոր (համառորեն) ու ճարպիկ (ճարպկորեն) քանդում էր իր ոտքերի (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներից անաղմուկ հանել այն շինության (շինություն) դուռը, որտեղ նրան բանտեցին (բանտել): Չանհանգստացնելով խոր քնածին սպասավորին  (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների (բնակիչներ) հետ ծանոթանալու:

173. Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունըԸնդգծի´ր այն բառերըորոնց ձևերը փոխվեցին:

Մրջյունները, մի, տեսակ, թափառաշրջիկ, կյանք, վարեցին: Դրանք, գիշատիչ, քոչվոր. մրջյուններ, են:
Ջունգլիներում, բոլոր, կենդանիներ, փախչել են, քոչվոր, մրջյունների, բանակ:
Մինչև, անգամ, հսկա, փիղ է, շտապել, գլուխն ազատել, նրանցից:
Վա՜յ, քնած, ճանապարհորդ, թափառաշրջիկ, մրջյունները, նա, միայն, կմախք են, թողել:

174. Նախադասության մեջ վերականգնի´ր ընդգծված բառերի ուղիղ ձևերըԻ՞նչ փոխվեց դրանից:

Թագավորը ինձ թույլ տվեց իր անտառում (անտառ) որս անել:
Հյուրերն իջան (իջնել) պատշգամբից, որպեսզի մի քիչ զբոսնեն (զբոսնել) այգում:
Ափին (ափ) ընդամենը մի նավակ կար, որը միանգամից լցվեց աղմկոտ երիտասարդներով (երիտասարդ):
Խառը մտքերը անտառում (անտառ) էլ հանգիստ չեն տալու (չտալ) ինձ:

175. Նախադասության բոլոր բառերն ուղիղ ձևով գրի´ր ու կարդա´. ի՞նչը փոխվեց:

Իշխանը գոհացավ այդ խոսքերից և առատ վարձատրեց ծերունուն:

Բառերն ըստ իմաստի բաժանվում են տարբեր խմբերի:
Առարկա ցույց  տրվող բառերը կոչվում են գոյական, առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը՝ ածական, գործողություն ցույց տվող բառերը՝ բայ, գործողության հատկանիշ ցույց տվող բառերը՝ մակբայ և այլն:
Հայերենում կա տասը խոսքի մաս՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն և վերաբերական:

Ես կարդացի։

Արագածոտնի մարզի տեսարժան վայրեր

Արուճի քարավանատուն

Կառուցվել է XIII դարում, Արուճ գյուղից 1 կմ հյուսիս արևմուտք, Երևան-Գյումրի մայրուղու ձախ եզրին: Պատկանում է միադահլիճ-եռանավ քարավանատների տիպին: Աչքի է ընկնում իր նրբագեղ սրբատաշ շարվածքով: Եռանավ կառույցի երկայնական սրահում տեղադրված է եղել վեց զույգ մույթեր, որոնք էլ կրել են թաղածածկ տանիքի հիմնական ծանրությունը: Սրահի միակ մուտքը հարավային ճակատից է, արտաքինից պատերը և ակյունները հագեցված են բուրգերով:

Հուշարձանը մեզ է հասել կիսավեր վիճակում, պահպանվել է միայն հյուսիս-արևելյան հատվածը: 1956-1957, 2008 թթ. պահպանված հատվածում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ:

Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցի

Թալինի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Այն համարվում է այդ դարերում կառուցված Թալին գյուղի ամենամեծ կրոնական համալրիը: Ճարտարապետական ​​հուշարձանը կառուցվել է Կամսարական ընտանիքի իշխանների կողմից: Ըստ որոշ աղբյուրների, սկզբնապես եկեղեցին ուղղափառ է եղել: Պատերի վրա պահպանված ամենավաղ գրությունը արվել է 783 թվականին: Այսօր Թալինի եկեղեցին գրեթե ավերված վիճակում է, իսկ կառույցի գմբեթը բացակայում է. 1840 թվականի երկրաշարժը հսկայական վնաս է պատճառել ճարտարապետական հուշարձանին: Չնայած դրան՝ եկեղեցին մեծ հետաքրքրություն է ներկայացնում հնագույն ճարտարապետության սիրահարների համար:

  • Թալինի եկեղեցու արևմուտքում և հյուսիսում կա վաղ միջնադարյան գերեզմանատուն: Գերեզմանոցի տարածքում կարելի է տեսնել 5-6-րդ դարերի և 4-րդ դարի խաչքարեր: Արաբները 774 թվականին ներխուժեցին Թալին՝ սպանելով և գրավելով բնակչության մեծ մասը: Այս ողբերգությունը հայոց պատմության մեջ հայտնի է որպես Թալինի ջարդ:

  • 3

    Թալինի եկեղեցու ներքին պատերը ամբողջովին ծածկված էին գեղեցիկ որմնանկարներով: Հիմնական խորանի և հարակից պատերի վրա պահպանվել են բազմաթիվ մեծ և փոքր նախշեր: Գմբեթի տակ՝ գլխավոր խորանի վերևում, տեղադրված էր «Քրիստոսի Պայծառակերպության» պատկերապատման եզակի տարբերակը, որտեղ Հիսուս Քրիստոսի փոխարեն ներկայացված էր միայն նրա գահը:

    Դաշտադեմի ամրոց

    Ոմանք, արաբական արշավանքների կապակցությամբ հիշատակված, Քաղին բնակավայրը տեղադրելով այժմյան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում` Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղի մոտ, նրա տարածքի ավերակ բերդը, այսինքն Թալինի Բերդը անվանել են Քաղենի: Հանդիպում է նաև Դաշտադեմի ամրոց, Քաղենիի ամրոց, Քաղենիի բերդ, Թալինի բերդ, Ներքին Թալինի բերդ, Փոքր Թալինի բերդ տարբերակներով:
    Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում` Կամսարականների օրոք։ Միջնադարյան դղյակը, ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մնացած ամրաշինական համակարգերի, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին:

    Ամրոցի-համալիրի տարածքում կան երկու եկեղեցիներ` 7-րդ դարի եկեղեցին, որը գտնվում է ամրոցի արտաքին բերդապարսպի հարավ-արևելյան մասում (այժմ պահպանված միայն հիմնապատերը) և հյուսիսային պատին կից է միանավ Սուրբ Սարգիս (10-րդ դար) սրբատաշ կարմիր տուֆից թաղածածկ եկեղեցին: Համալիրի կազմի մեջ են մտնում նաև ջրամբարները, Խանի պալատը (19-րդ դար), միջնաբերդը, միջնաբերդը շրջապամտող առաջին (12-րդ դար) և երկրորդ պարսպապատերը (19-րդ դար): Գլխավոր մուտքը հյուսիսային կիսաշրջանաձև բուրգից է (մյուս աշտարակները բազմանիստ են):  Ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի, որն սկիզբ է առնում պարսպի հարավ-արևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը: Այս ամենը վկայում են, որ Դաշտադեմի ամրոցը քաղաքական-վարչական կենտրոն լինելուց բացի եղել է նաև Հայաստանի պաշտպանական կարևոր վայրերից մեկը:

Advertisements
REPORT THIS AD

Արշակունիների դամբարան

Դամբարան է Արագածոտնի մարզի Աղցք (Ձորափ) գյուղում, ուր ամփոփված էին հեթանոս և քրիստոնյա հայ Արշակունի թագավորների աճյունները։ Թվագրված է 4-րդ դարի երկրորդ կեսով։ 5-րդ դարում դամբարանին կից կառուցվել է մի բազիլիկ եկեղեցի, որը վերակառուցվել է 19-րդ դարում:

Փավստոս Բուզանդի վկայությամբ պարսից Շապուհ Բ արքան, 364 թվականին գրավելով Անի-Կամախը, բացել է այնտեղ թաղված հայ թագավորների գերեզմանները և փորձել աճյունները Պարսկաստան փոխադրել, որովհետև հեթանոս պարսիկների պատկերացմամբ այդ թագավորների ոսկորների հետ միասին իրենց աշխարհը կփոխադրեին նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյան սպարապետը, Այրարատ նահանգում հաղթելով պարսիկներին, խլել է այդ մասունքներն ու թաղել Աղցքում։

…տարան թաղեցին Աղձք կոչված ամուր գյուղում, Արարատ գավառում, որ գտնվում է Արագած մեծ լեռան նեղ ու դժվարամուտ խորշերից մեկում։

– Փավստոս Բուզանդ
Ենթադրվում է, որ դամբարանը եղել է երկհարկանի՝ բաղկացած կիսագետնափոր տապանատնից և վերնահարկից (չի պահպանվել)։1973-1974 թվականներին դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձև (5 աստիճաններից բաղկացած), արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։

Մուտքը արևմտյան կողմից է, որով մտնում են ուղղանկյուն խաչաձև հատակագիծ ունեցող քարաշեն երկհարկանի գետնափոր դամբարանի ստորերկրյա մասը (երկարությունը՝ 3,75 մ, լայնությունը՝ 2,65 մ, բարձրությունը՝ 2,60 մ)։ Արևմտյան մուտքի երկու կողմերի և ուղղանկյուն խորշերի ճակատների քարերը հարդարված են հեթանոսական և քրիստոնեական վաղ շրջանի զարդաքանդակներով (առյուծ, շուն, եղջերու, վարազ, այծյամ, ցուլ և այլն)։ Դամբարանը հյուսիսային և հարավային կողմերում ունի որմնախորշեր, իսկ արևելքում՝ կիսաշրջանաձև խորան (աբսիդ)։ Խորշերի ճակատների ստորին մասերում միակտուր, քանդակազարդ սալեր են կանգնեցված, հետևի կողմում առաջացնելով արկղաձև տարածություններ (սարկոֆագներ), որոնք ծառայել են թագավորական մասունքների ամփոփմանը։ Ոսկորները մինչև մեր օրերը չեն պահպանվել

Աջ՝ հարավային կողմում պատկերված է աստվածաշնչյան հերոս Դանիելը առյուծների գբում (փոսում), ինչպես նաև խոյերի քանդակներ, որոնք ներկայացնում են Հայաստանի դժվարին կացությունը Սասանյանների ճնշման տակ։ Ձախ՝ հյուսիսային կողմում պատկերված են զարմանահրաշ առասպելական կերպարներ կամ աստվածներ՝ թռչունների ոճավորված խորհրդապատկերներով. մի հորթուկ՝ խաղողի վազերի մեջ, շրջանակի մեջ վերցված մի խաչ՝ վերնամասում երկու թռչնաքանդակներով և մի որսորդ՝ երկու շների օգնությամբ վայրի վարազի վրա հարձակվելիս:

Բյուրականի աստղադիտարան

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թ, Աստղադիտարանի առաջին տնօրենի` Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Այն կառուցված է Արագած լեռան հարավային լանջին։ Աստղադիտարանի գիտական գործունեությունն ուղղված է տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված է 5 հիմնական դիտակ, որոնցից են աստղադիտարանի խոշորագույն 2,6մ և Շմիդտի 1,0 մ հանրահայտ դիտակները։ Հիմնական և օժանդակ կառույցներից բաղկացած աստղադիտարանը՝ որպես ճարտարապետական համալիր, նախագծել է հայ նշանավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանը։ 1998 թվականից աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։

  • 1947 թ-ին Բյուրականի աստղադիտարանում անցկացված հետազոտությունների շնորհիվ բացահայտվեցին աստղասփյուռները՝ երիտասարդ աստղերի խմբերը։ Հարկ է նաև նշել, որ այստեղ է առաջին անգամ ապացուցվել, որ մեր ժամանակներում ևս շարունակվում են աստղերի առաջացման երևույթները:

  • Աստղադիտարանում է գտնվում Եվրոպայում ամենախոշոր դասական աստղադիտակներից մեկը, որի հայելու տրամագիծը կազմում է 2,6 մ, 1 մ տրամագծով մուտքի բացվածքով Շմիդի համակարգի աստղադիտակը։ Այստեղ է գտնվում նաև ռադիոօպտիկական աստղադիտակը և շատ այլ սարքեր:

Սուրբ Գևորգ եկեղեցի. Մուղնի

Գտնվում է Մուղնի գյուղում:

Ըստ 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները։ Հավանաբար դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, որովհետև արդեն 1278 թ. Մուղնու Սուրբ Գևորգ վանքում ձեռագրեր է ընդօրինակվել։ Սուրբ Գևորգ վանքից Սուրբ Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան՝ վրաց արքայազնի բուժման համար։ Այդ մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է Թիֆլիսի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին։ 13-15-րդ դդ. այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի։ 1580 թվականին վանքի առաջնորդ Ոսկան վարդապետը Մուղնու Սբ. Գևորգ վանքում եպիսկոպոսական աթոռ է հաստատել։ Վանքը ծաղկում է ապրել 17-րդ դարում, երբ համալիրը երկու անգամ հիմնովին վերակառուցվել է։ 1632-1655 թթ. վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորը՝ երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ, խցեր։ Սակայն 17-րդ դարի երկրորդ կեսին անմշակ քարով շինված այս եկեղեցին չէր համապատասխանում համահայկական ուխտատեղիի պահանջներին, որի պատճառով Հովհաննես վարդապետը, ստանալով պարսից շահի թույլտվությունը, հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-1669 թթ. կառուցել նորը։ Հովհաննես վարդապետը 1669 թ., մինչև շինարարության ավարտը, վախճանվել է Ագուլիսում (նա գնացել էր Ագուլիս եկեղեցու կառուցման համար դրամ հանգանակելու)։ Շինարարությունն ավարտել է Դավիթ վարդապետը։ Վանքի Սբ. Գևորգ եկեղեցու ճարտարապետն էր Սահակ Հիզանեցին, որի մահից հետո (1666 թ.) նրան փոխարինել է իր փեսա և աշակերտ ուստա Մուրադը։ 1811 թ. առևտրական Հովհաննեսը և նրա կին Թամարը վանքին վարագույր են նվիրել՝ խաչելության և վիշապին նիզակահարող հեծյալ Սբ. Գևորգի պատկերով. այն այժմ գտնվում է ՀՊՊԹ-ում։ 19-րդ դարում Մուղնու Սբ. Գևորգ վանքը ուխտավայր է եղել նաև վրացիների և պարսիկների համար։ Մուղնու Սբ. Գևորգ վանքը մասնակի վերանորոգվել է 19-րդ դարում։  Աբել եպիսկոպոս Մխիթարյանը, դառնալով վանքի առաջնորդ, 1870 թվականին այնտեղ դպրոց է հիմնել։ 1889 թվականին շարադրել է վանքի պատմությունը։ 2000 թ. հոկտեմբերի 8-ին Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի ձեռամբ վերաօծվել է Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին։

Եկեղեցու արտաքին հարդարանքում մեծ դեր է խաղում բազմագունությունը՝ սև և դեղնակարմրավուն տուֆի օգտագործումով։ Գմբեթի թմբուկին չորս ավետարանիչների խորհրդանշանների հարթաքանդակներն են։  Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին ճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից է։

Մուղնու վանքում պահվող սրբություններից են եղել Սուրբ Գևորգի Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները։ Մուղնու Սուրբ Գևորգ վանքի ուխտի օրն է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը։

Գևորգ Չաուշի տուն-թանգարան

Բացվել է 1980-ական թվականներին։ Ընդգրկված է Աշնակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Գևորգ Չաուշի տուն-թանգարանը գտնվում է Աշնակ գյուղում։ Թանգարանը կառուցվել է 1980-ական թվականներին՝ Չաուշի զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի նախաձեռնությամբ, նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ Թանգարանի աշտարակին պետք է կանգնեցվեր դեպի Արևմտյան Հայաստան թռչող արծիվը։ Գևորգ Չաուշի թանգարանի «ֆիդայատան» աշտարակին Հայոց արծվի քանդակը տեղադրվել է 2014 թվականին՝ ճարտարապետ Լևոն Մկրտչյանի նախագծով, քանդակագործ Գևորգ Գևորգյան։

Թանգարանը ներկայացնում է Գևորգ Չաուշի կյանքն ու գործունեությունը։

Ծիրանավոր եկեղեցի

Image result for ծիրանավոր եկեղեցի
Ծիրանավոր եկեղեցին գտնվում է Աշտարակ քաղաքում։ Ծիրանավոր եկեղեցին Աշտարակի հնագույն հուշարձանն է։ Այն կառուցվել է 5-6 դարերում Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի կողմից։ Ծիրանավոր եկեղեցին պահպանվել է առանց ծածկի և հարավային պատի։

Սպիտակավոր եկեղեցի

Spitakavor church, Ashtarak.jpg
Սպիտակավոր եկեղեցին գտնվում է Աշտարակ քաղաքում։Կառուցվել է 5-6 դդ, վերակառուցվել՝ 18 -19 դարերում։ Միանավ է, քառանկյուն և կամարաձև ծածկով։ Բայց այժմ նա մնացել է առանձ ծածկի։

Կարմրավոր եկեղեցի

Karmravor Church Ashtarak.JPG
Կարմրավոր եկեղեցին 7-րդ դարում կառուցված եկեղեցի է, որը գտնվում է Աշտարակ քաղաքում, կառուցել են Գրիգոր և Մանաս քահանաները: Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։

Կարմրավորի, Ծիրանավորի և Սպիտակավորի անվան ծագումը

Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրերը սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով` փոքր քույրը, սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:

Կա նաև տարածված մեկ այլ կարծիք՝ կապված եկեղեցիների անվանածագման հետ։ Ասում են՝ Սպիտակավոր եկեղեցու որմնանկարներից մեկում Սուրբ Մարիամ Աստվածածնի գլխանոցը սպիտակ է, իսկ Կարմրավորում և Ծիրանավորում՝ համապատասխանաբար կարմիր և ծիրանագույն։

Ս. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ

Հայաստանի ճանաչված եկեղեցիներից է: Հուշարձանը գտնվում է Օշական գյուղում, կառուցվել է 1873-1879 թթ. Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի կաթողիկոսի կողմից, հայ ժողովրդի մեծագույն երախտավոր Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա:

Դամբարան. Գտնվում է եկեղեցու ավագ խորանի տակ: Կառուցվել է 440 թ. Վահան Ամատունու կողմից:

Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի. Դամբարանի հիմնումից հետո Վահան Ամատունին որոշում է 443 թ. դամբարանի վրա կառուցել նաև  եկեղեցի, որը, ցավոք, երկար կանգուն չի մնում: 12 դար հետո Փիլիպոս Ա. Աղբակացի կաթողիկոսի կողմից եկեղեցին ենթարկվում է վերակառուցման, որը 200 տարի անց ևս փլուզվում է:

1873-1879 թթ. ի բարեբախտություն Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի կաթողիկոսի նախաձեռնության` եկեղեցին հիմնովին վերակառուցվում է` ստանալով ներկայիս տեսքը:

 Մուտքերը երեքն են` հարավային, հյուսիսային և արևմտյան կողմերից: Արտաքին ճակատները զարդարված են դեկորատիվ կամարաշարով:

Զանգակատուն. Կառուցվել է 1884 թ., երկհարկ, ութ սյուներով պսակված գմբեթով կառույց է: :

1880 թ. Վահան Ամատունու գերեզմանի վրա կանգնեցվել է կոթող, իսկ 1913 թ. եկեղեցու հարավային կողմում կառուցվել է դպրոցի շենք:

 2014 թ-ի պեղման աշխատանքների արդյունքում բացվեց նախկին եկեղեցու հիմնապատերից որոշ հատված, ինչն էլ ի ցույց է տրվում այսօր հատուկ ցուցադրափեղկով:

Արագածոտնի մարզ

Մարզկենտրոնը`   Աշտարակ
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Աշտարակի շրջան, Ապարանի շրջան, Արագածի շրջան, Թալինի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   112 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   118 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2,753 կմ²
Բնակչությունը (ըստ 01.01.2002թ. տվյալների)`   168,100
Բնակչության խտությունը`   61.1/կմ²Մարզի ընդհանուր նկարագիրը 

Արագածոտնի մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի`   Արագածի միջև: Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը, մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը:
Բնական պայմանները և հարստությունները
Արագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ հանդիպում են բոլոր վերընթաց լանդշաֆտային գոտիները: Շատ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները: Մարզի հիմնական ջրային զարկերակը Քասաղ գետն է`   Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով: Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը: Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին:
Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման բազմազան է: Եթե ցածրադիր հատվածում ամառը տևում է 5 ամիս (մայիս – սեպտեմբեր), ապա Արագածի մերձգագաթային հատվածում տարվա մեծ մասը ձմեռ է. այնտեղ նույնիսկ ամռան ամիսներին կարելի է հանդիպել ձնաբծերի:
Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը: Բարձրալեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով: Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ:
Բնակչությունը
Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները: Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում:
Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը`   հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:
Արագածոտնի մարզի քաղաքները
Մարզի ամենամեծ քաղաքը մարզկենտրոն է`   Աշտարակը: Աշտարակը Հայաստանի գեղատեսիլ բնական վայրերից է: Տարածվում է Արագած լեռան հարավային ստորոտներին, Քասաղ գետի կանիոնի երկու ափերին, ծովի մակարդակից ավելի քան 1100մ բարձրության վրա:
Քաղաքն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Երևանից ընդամենը 20կմ հեռավորության վրա, Երևան-Գյումրի և Երևան-Սպիտակ-Վանաձոր ավտոխճուղիների խաչմերուկում: Քաղաքի սահմաններում այդ խճուղիները Քասաղ գետը հատում են 3 կամուրջներով: Դրանցից հնագույնը կառուցվել է 17-րդ դարում, մյուս երկուսը`   մեր օրերում:
Աշտարակը 1960-ական թվականներից սկսած զարգացել է որպես Երևանի արբանյակ քաղաք:
Արագածոտնի մարզում Աշտարակից բացի կա ևս 2 քաղաղաք`   Թալինը և Ապարանը:
Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը:

 

 

Անկյուններ

Անկյուններ

Անկյուններ

 

Մեկ  կետից  դուրս եկող 2 ճառագայթներով կազմված պատկերը կոչվում է  անկյուն։

Անկյուն  կազմող ճառագայթները կոչվում են անկյան կողմեր, իսկ այն կետը,  որից   նրանք   դուրս են գալիս, կոչվում է  անկյան գագաթ։

Որպես   անկյունների չափման   միավոր   վերցվում է աստիճանը (𝟏𝟎

Անկյուններ կառուցելու  և  չափելու համար  օգտագործում ենք  փոխադրիչը՝

 

 

 

 

 

Անկյունները   լինում  են՝   ուղիղ, սուր, փռված ու բութ ։

 

 

ﮮB-ն  ուղիղ  անկյուն է։

Սուր  անկյունը   փոքր  է ուղիղ  անկյունից։

 

 

 

 

 

ﮮA-ն  սուր  անկյուն է,   ﮮA<𝟗𝟎0

 

Ուղիղ  անկյունից  փոքր  անկյունը  կոչվում  է   սուր  անկյուն։

 

 

Այն անկյունը, որի կողմերը կազմում են մեկ ուղիղ, կոչվում է փռված  անկյուն։   Փռված  անկյունը  1800    է։

ﮮD-ն փռված  անկյուն է,       ﮮD=1800  

 

 

Բութ  անկյունը  մեծ  է  ուղիղ  անկյունից  ու   փոքր  է  փռված անկյունից։

ﮮC-ն   բութ  անկյուն է,  𝟗𝟎𝟎< ﮮC<180

 

 

Այն ուղիղները, որոնց հատումից ստացվող անկյուններն ուղիղ են, կոչվում են  ուղղահայաց ուղիղներ։

 

 

 

 

Անկյունների առավել ճշգրիտ չափումների համար օգտագործում են աստիճանի մասերը՝

րոպե   << ՛>>  և  վայրկյան  << ՛՛ >> ։

10=60՛

1՛=60՛՛

10=3600՛՛

 

Առաջադրանքներ

  • Ի՞նչ է  անկյունը։
    Մեկ  կետից  դուրս եկող 2 ճառագայթներով կազմված պատկերը կոչվում է  անկյուն: Անկյունները   լինում  են՝   ուղիղ, սուր, փռված ու բութ:
  • Ո՞րն է անկյունների չափման միավորը։ 10
  • Քանի՞ աստիճան է  ուղիղ անկյունը։ Ուղիղ անկյունը 90 աստիճան է։
  • Քանի՞ աստիճան է փռված անկյունը։ Փռված անկույնը 180 աստիճան է։
  • Ինչպիսի՞ անկյունն է կոչվում սուր անկյուն։ 1-ից մինչև 89 աստիճան անկյուն է։
  • Ինչպիսի՞ անկյունն է կոչվում բութ անկյուն։ 91-ից մինչև 179 աստիճանի անկյուն է։
  • Ո՞ր ուղիղներն են կոչվում ուղղահայաց ուղիղներ։

Որոնք կազմում էին 90 աստիճան, խաչի պես։

  • Ինչպիսի՞ անկյուններ են  350, 890, 900, 1150, 180, 750, 450,600, 1300  անկյունները։

Սուր՝ 350, 890,180, 750, 450,600

Բութ՝ 1300  ,1150

Ուղիղ՝ 900,

 

  • Ինչպիսի՞ անկյուններ են 1200 , 1800, 900 , 1150 , 450 , 750 , 600 անկյունները։
    Սուր՝750 , 600 , 450
    Բութ՝1200 , 1150
    Ուղիղ՝, 900
    Փռված՝1800
  • Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե ուղիղ անկյունը նրա գագաթից սկիզբ առնող ճառագայթով բաժանենք երկու հավասար մասի։
    Եթե փռված անկյունը կիսենք կստացվի երկու 90 աստիճան։
    Եթե ուղիղ անկյունը կիսենք կստացվի  երկու 45 աստիճան։
    Եթե բութ անկյունը կիսենք կստացվի երկու հատ 89.5 աստիճան:
    Եթե սուր անկյունը կիսենք կստացվի երկու հատ 44.5 աստիճան:
  • Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե փռված անկյունը նրա գագաթից սկիզբ առնող ճառագայթով բաժանենք  երկու հավասար մասի։

 

  • Քանի՞ անկյուն կաստացվի երկու ուղիղների հատումից։
  • Երկու ուղիղների հատումից կստացվի 4 անկյուն։

 

Զանցել գործիքագոտուն