📜Շարքին չյարմարող բառը🔖

Շարքին չյարմարող բառը

 

 

Ներբան:  գոյական, Ոտքի, կօշիկի ներքեւի մասը

Զիստ: գոյական, Սրունքի հաստ մաս՝ (ծունկէն վեր)

Կոնք: Ողնայարաւորներու իրանը սահմանաւորող երկու մեծ եւ երկու փոքր ոսկորներ

Սրունք:  Մարմնի ստորին անդամ

Բազուկ: թեւ

Դաստակ: Ձեռքը բազուկին կապող մաս

Արևելահայերեն-Արևմտահայերեն

Մի փոքրիկ տղա դուրս եկավ դպրոցից: = Փոքրիկ տղա մը դուրս ելավ դպրոցէն

Ես աշխատում եմ գործարանում: = Ես կաշխատիմ գործարանին մեջ

Մի թռչուն թռավ արտից: = Թռչուն մը թռաւ արտէն

Մի մարդ քարից մեծ գեղեցիկ տուն կառուցեց: = Մարդ մը քարեն մեծ գեղեցիկ տուն կառուցեց

Մի մեծ արջ ուտում էր անտառի հատապտուղներից: = Մեծ արջ մը  կուտեր անտառի հատապտուղներէն

Հացից մի կտոր պոկեց և տվեց շանը: = Հացեն կտոր մը պոկեց և տուաւ շանը

Սովից քունը չէր տանում: = Սովէն չէր կրնալ քնանալ

Մի օր երեխաները դպրոց էին գնում: = Օր մը երեխաներեն դպրոց կերթային

երբ տղաների մայրը խանութում էր, տեսնում է անկրկնելի գունագեղ նկար։ = Երբ տղաներուն մայրը խանութին մեջն էր
կը տեսնէ անկրկնելի գունագեղ նկար

Մի օր նկարիչը աքաղաղ է նկարում, բայց մոռանում է գունավորել այն: = Օր մը նկարիչը աքաղաղ կը նկարե,բայց կը մոռնա գունավորել զայն:

Վարդագույն քաղաքում ահ ու սարսափ էր տարածվել: = Վարդագուն քաղաքին մեջ ահ ու սարսափ տարածված էր

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։ = Ժամանակին մարդ մը ու կնիկ մը կար

Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: = Անտառեն ծառերեն  ոչ մեկը անոր  հետ ընկերություն չէին ըներ:

Նա իր ոտքի տակ սեղմել էր մի դեղնափայլ մետաղ ու կանչում էր: = Նա իր ոտքին տակ  սեղմած էր դեղնափայլ մետաղ մը  կը կանչէր

Իմ մայրիկի մասին💗

Այսօր ես կպատմեմ իմ մայրիկի մասին։ Իմ մայրիկի համար ամենակարևորը մեր բոլորիս առողջությունն է, կյանքը և որ մենք խելոք լինենք։ Իմ մայրիկի անունը Էլինա է, իսկ ազգանունը Սահակովա։ Իմ մայրիկը շատ բարի է, գեղեցիկ է և շատ է սիրում իր գործը։ Նա աշխատում է լրագրող, իսկ նրա սիրած գույնը մանուշակագույն է, նաև այլ գույներ է հավանում։ Նա ինձ օգնում է դասերը պատրաստել, եթե չեմ կարողանում։ Ես իմ մայրիկին ամենաշատն եմ սիրում, տիեզերքից էլ շատ։💝

Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով*։

Ես հասկացա, որ ոնց մեզ վերաբերվում են մեր ծնողները այդպեսել մենք պետքե իրենց վերաբերվենք, բայց այդպես կարող է չլինի։