Անվտանգության կանոնները

Ֆիզիակական կուլտուրայի դասերի, հանդբոլի, սեղանի թենիսի պարապմունքների ժամանակ անվտանգության ապահովումը։

ֆիզիկական կուլտուրա առարկան իր բովանդակությամբ, կազմակերպչական, մեթոդական և սանիտարահիգիենիկ պահանջների կատարմամբ, հանդիսանում է ամենաբարդ առարկաներից մեկը:
Քանի որ ֆիզիկական կուլտուրայի դասերն անցկացվում են տարբեր պայմաններում` մարզադահլիճ, մարզահրապարակ, եղանակային տարբեր պայմաններ, պարապմունքների ընթացքում երբեմն կարող են առաջանալ վտանգավոր իրավիճակներ, դրանցից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները՝

Սովորողը պարտավոր է՝

  • կրել մարզաձևին հատուկ մարզահագուստ և կոշիկներ
  • առանց մարզչի ներկայության չմոտենալ մարզագույքին, սարքավորումներին, չբարձրանալ շվեդական պատերի վրա, գնդակով, կամ մարզձևին հատուկ գույքով չհարվածել ընկերներին, ապակիներին, չփչացնել մարզական գույքը
  • պահպանել մարզադահլիճների, մարզադաշտերի, վարժասարքերի, մարզագույքի և սարքավորումների ճիշտ շահագործման կանոնները
  • պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները
  • հետևել մարզչի հրահանգներին, ճիշտ կատարել դրանք
  • չվիճել մարզչի, խաղընկերների հետ, միտումնավոր վնաս չհասցնել խաղընկերներին, հանդիսատեսին

Մարզիչը պարտավոր է՝

  • ճիշտ ընտրել դասերի, պարապմունքների վայրը, ճիշտ օգտագործել մարզագույքը
  • դասերն անցկացնել ճիշտ մեթոդներով
  • սովրողներին զգուշացնել կարգապահական խախտումների, ցուցմունքների
    չկատարման և սխալ գործողությունների դեպքում հնարավոր վնասվածքների
    մասին
  • ամբողջ ուսուցման ընթացքում հետևել աշակերտների առողջական վիճակին և
    ֆիզիկական զարգացմանը
  • ապահովել դասերի և պարապմունքների անվտանգությունըՄարզիչը դասերին նախապատրասվելիս, ինքն է որոշում ուսուցման համար անհրաժեշտ վարժությունների և մարզագործիքների ընտրությունը, գտնում է վնասվածքների կանխարգելման, օգնության ցուցաբերման և ապահովման միջոցները:
    Հետևաբար, մարզիչը պետք է իմանա, այն վտանգավոր գործոնները, որոնք կարող են
    վնասվածքների պատճառ դառնալ, դրանք են.
  • դասերի և պարապմունքի անցկացման տեղի անփույթ նախապատրաստումը
    /առանց ներքնակների օգտագործմամբ մարմնանարզական վարժությունների
    կատարումը, անսարք մարզական գործիքների վրա վարժությունների կատարումը և
    այլն/
  • առանց նախավարժանքի վարժության կատարումը
  • չյուրացված վարժության կատարումը առանց օգնության
  • մարզիչի տրված ցուցումների չկատարելը և կարգապահական խախտումները
  • խաղերի ժամանակ կանոնների խախտումը և այլն
  • սովրողներին ծանոթացնել ֆիզիկական կուլտուրայի դասերին մարզադահլիճում և մարզահրապարակում վարքի կանոններին և իրենց պարտականություններին

Ամփոփում

Կատարել`

Նախագիծ՝

Սերմնացան.ուսումնական նախագիծ

Պատասխանել հարցերին`

1.Բերե՛ք բնական և արհեստական աղբյուրների մի քանի օրինակ:

2. Ի՞նչ գույնի ճառագայթներից է բաղկացած սպիտակ լույսը:
3. Տատանումների ի՞նչ հաճախականության սահմաններում է մարդն ընկալում ձայնը:
4. Նկարագրե՛ք մարդու կողմից ձայնի ընկալման ընթացքը:
5. Ինչքա՞ն է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը:

обращение

Цели обращения:

Выделение обращений:

Упражнение 1. Перестройте предложения так, чтобы в них появилось обращение.

1. Образец: Ветер споет нам про дикие горы (Ветер, спой нам про дикие горы).

2. Мой друг настойчиво добивается цели.  Мой друг, настойчиво добивается цели.  

3. Бабушка рассказывает сказку на ночь. Бабушка, расскажет сказку на ночь. 

4. Ребята пошли на речку.  Ребята, пойдут на речку.

5. Мама купила мне книгу. Мама, купит мне книгу.

6. Петя сначала выучил уроки, а потом пошел гулять. Петя сначала выучит уроки, а потом пойдёт гулять.

Упражнение 2. Найдите и выделите в тексте обращения. Вставьте пропущенные буквы.

1) Мой друг отчизне посвятим души прекрасные порывы! 2) От меня отцу брат милый поклонияется не забудь. 3) Покажи мне шлем Иван. 4) Поэта дом опальный о Пушкин мой ты первый посетил. 5) Играйте, пойте о друзьях! 6) Где был ты сын? 7) Послединия туча рассетнной бури одна ты несётся по ясной лазури. 8) Звезда печальная вечернеряя звезда твой луч осеребрил увядшие равнины и дремлющий залив и чёрных скал вершины. 9) Простите мирные долины и вы знако¬мых гор вершины и вы знакомые леса. (А. С. Пушкин.)

Упражнение 3. Составьте двенадцать предложений так, чтобы в одних данные слова были подлежащими, а в других — обращениями.

Образец: Товарищ, помоги мне! (обращение). Товарищ идет на работу (подлежащее).

Товарищ, Сергей Петрович, страна родная, читатель, друзья, девушка.

Дополнительное задание:

Прочитайте, укажите обращения и объясните расстановку знаков препинания.

1) Пётр Андреич, Максимыч отведёт вас на вашу квартиру. 2) Сын мой Пётр! Письмо твоё мы получили 15 сего месяца.3) Высоко над семьёю гор, Кавказ, твой царственный шатёр сияет. 4) Здравствуй, племя младое, незнакомое! 5) Ты не узнал меня, Прохоров? 6) Как недогадлива ты, няня! 7) Поез¬жайте ты, Трубецкой, и ты, Басманов. 8) Опять я ваш, о юные друзья! 9) О поле, поле! Кто тебя усеял мёртвыми костями? 10) Девицы, красавицы, душеньки, подруженьки, разыграйтесь, девицы, разгуляйтесь, милые! (Из произведений А. С. П у ш к и н а.)

Մայր

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել- Վիկա

Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,- Ադել

Արև աչքերի լույսն է նա թափել- Սոսե

Լուսնյակ դառնալով որդոց օրոցքին…Վիկա

 

Եվ հիմա քիչ է, թե աչքեչս տամ,-Ադել

Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,-Սոես

Ա՜խ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ,- Վիկա

Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:- Ադել

ԱՇՆԱՆ ԵՐԳ

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին…

Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…

Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

1906

Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

  • Վերը նշված 2 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
  • Այո ես կատարել եմ։ Իմ հղումը
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի սեպտեմբեր և հոկտեմբեր  ամիսների  ֆլեշմոբներին։
    Այո, ես մասնակցում եմ բոլոր ֆլեշմոբերին։
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Ես կատարում եմ համ առաջին մակարդակը համ երկրորդ։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքներ
    Հիմնականում ես ֆլեշմոբը քննարկում եմ մայրիկի, եղբայրի և մեծ քույրիկի հետ։

Ամառային ճամբար 2022 Ջոկատներ

Անուն Ազգանուն Վիկտորիա Փիրումյան

Ջոկատի անուն կամ համար 3-րդ ջոկատ
Ջոկատավարներ Արմինե Աբրահամյան Շողիկ Սահակյան
Ուսուցիչների նախագծերը քոփի անեն դնեն( ենթակայքումա) Արմինե Աբրահամյան
Ընտրությամբ գործունեության խումբ` Բնագիտություն

ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

— Ես որ հազար մանեթ չունեմ, ո՞րտեղից տամ,- ասում է ծառան։

— Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են՝ անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

Ասում է՝ լավ․ համաձայնում է։

Պայմանը կապում են, ու մտնում է ծառայության։

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։

— Գնա՛,- ասում է,- քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։

Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է․  — Էդ ո՞ւր եկար։

— Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։

— Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տե՛ս, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ի՛նչ պակաս է լուս տալի․․․

— Էդ ո՞նց կլինի․․․- զարմանում է ծառան։

— Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։

— Չէ՛, չեմ բարկանում․․․ ես միայն ասում էի՝ հոգնած եմ․․․ Մի քիչ հանգստանամ․․․- կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։

Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ՝ դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։

— Վա՜յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ․․․- սկսում է հայհոյել հուսահատված։

— Հը՞, դու բարկանո՞ւմ ես,— կանգնում է գլխին հարուստը։- Երբոր բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։

Ու պայմանի ուժով ստիպում է՝ ծառան կամ հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի։

Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար, հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելը անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալի հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։

— Հը՜, ի՞նչ արիր,- հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլուխն եկածը պատմում, ինչպես որ պատահել էր։

— Բան չկա,- ասում է փոքրը,- դարդ մի անի, դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։

Վեր է կենում, հիմի էլ փոքր ախպերն է գնում, ծառա մտնում է′լ նույն հարուստի մոտ։

Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա, ու էն օրից էլ ծառան ազատ է։

— Չէ՛, էդ քիչ է,- հակառակում է տղեն։- Թե դու բարկանաս, դու ինձ երկու հազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու հազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։

— Լա՛վ,- ուրախանում՝ Է հարուստը։ Պայմանը կապում են, ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։

Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղիցը։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։

— Ա՛յ տղա, դե վեր կաց, է՛, օրը ճաշ դառավ։

— Հը՞, բարկանո՞ւմ ես դու․․․— գլուխը վեր է քաշում ծառան։

— ՉԷ՛, չեմ բարկանում,- վախեցած պատասխանում է տերը,- միայն ասում եմ՝ պետք Է արտը գնանք հնձելու։

— Հա՛, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։

Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։

— Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜․․․

— Հը՜, հո չե՞ս բարկանում։

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք․․․

— Հա՛, էդ ուրիշ բան, է․ թե չէ՝ պայմանը պայման է։

Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։

— Էլ ինչ հնձելու ժամանակն է,- ասում է ծառան,- տեսնում ես՝ ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։

Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է․ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանա՞նք, թե չէ»։ Գլուխը կոխում՝ է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։

— Տո՛, վեր կաց, է՛, մթնեց, է՜, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց․․․ Վա՜յ, քու դեսը ղրկողի վիզը կոտրի, վա՜յ, քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ․․․ Էս ինչ կրակի մեջ ընկա․․․- սկսում է գոռգոռալ հուսահատված տերը։

— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես,— գլուխը վեր է քաշում ծառան։

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում, թե՝ մթնել է, տուն գնալու ժամանակն է։

— Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես․ վա՜յ նրա մեղքը, ով բարկացավ։

Գալիս են տուն։ Տեսնում են՝ հյուր է եկել։

Ծառային ղրկում է թե՝ գնա ոչխար մորթի։

— Ո՞րը։

— Որը կպատահի։

Ծառան գնում է։ Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե՝ հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց։ Էս հարուստը վազում է, տեսնում է՝ ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է։

Գլխին տալիս է, գոռում․

— Էս ի՞նչ ես արել, ա՛յ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր․․․

— Դու ասիր․ «Ո՛ր ոչխարը պատահի՛, մորթի», ես էլ եկա, բոլորը պատահեցին, բոլորը մորթոտեցի, ուրիշ ավել–պակաս ի՞նչ եմ արել,— հանգիստ պատասխանում է ծառան,- բայց կարծեմ դու բարկանում ես․․․

— Չէ՛, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ․․․

— Լա՛վ, որ բարկանում չես, է՛լ կծառայեմ։

Հարուստը մտածում է՝ ինչ անի, ոնց անի, որ էս ծառայիցն ազատվի։ Պայման է կապել մինչև մին էլ գարնան կկվի ձենը ածելը, այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ ո՞րտեղ են գարունն ու կկուն․․․

Միտք է անում, միտք, մի հնար է մտածում։ Կնոջը տանում է, անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ինքը գալիս է, ծառային տանում, թե՝ արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է․ «Կուկո՛ւ, կուկո՛ւ»․․․

— Ըհը՜, աչքդ լուս,- ասում է ծառային տերը,- կկուն կանչեց, ժամանակդ լրացավ․․․

Տղեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։

— Չէ՛,- ասում է,- ո՞վ է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կիսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է․․․

Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը․

— Վա՜յ, չզարկես, աստծու սիրուն․․․ սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը․․․

— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես․․․

— Հա՛, ախպեր, հերիք էր․ արի՝ ինչ տուգանք տալու եմ, տամ, քեզանից ազատվեմ։ Իմ գրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը, թե՝ «Մարդ ինչ անի, իրեն կանի»։

Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն։

Առաջադրանքներ

Բացատրի՛ր տեքստում ընդգծված բարբառային բառերը։
Ախպեր, երգ

Գրի՛ր տրված արտահայտությունների բացատրությունը։

ծառա մտնել-

տուն ղրկել-

ձեն ածել-

մեր մտնել-

վեր ընկնել-նստել

օրը ճաշ դառնալ-մթնե;

վեր քաշել-

առաջն ընկնել-առաջանալ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

մեծ-փոքր

ունևոր-չունևով

բարկանալ-խաղաղվել

ներս-դուրս

ուշանալ-արագանալ

հանգիստ-անհանգիստ

խորամանկություն-

Հեքիաթից դո՛ւրս գրիր դարձվածքները և բացատրի՛ր։

Բացատրի՛ր <Մարդ ինչ անի, իրեն կանի> ասացվածքի իմաստը։

Հեքիաթը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր։

Մայրենի տանը

Յուրաքանչյուր առածում տեղադրի՛ր ընդգծված բառի հականիշները։

Նախ մտածի՛ր, հետո գործն սկսի՛ր։

Ինքը՝ կարճ, լեզուն երկար։

Ինչ որ ցանես, էն էլ հանես։

Թանկից էլ չկա։

Ինչպե՞ս կասես մեկ բառով

Ցուրտն ընկնել-ցրտել

Դադար տալ-դադարել

Ցուրտն ընկնել-ցրտել

Ճանապարհ դնել-ճամփորդել

Փախուստի դիմել-փաղչել

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գրելով է կամ ե։

Եղևնի, եակ, վայրեջք, գրեթե, եղեգնուտ, բազմարանգ, երգ, եսկիմոս, ապերջանիկ,երգ, գկեղեցի, եղյամ, նրբերշիկ, եռուզեռ, տիեզերք, երթուղի։

Լրացրո՛ւ բաց թողնված օ կամ ո տառերը։

օձիք, անոթևան, անորսալի, ձկնորս, բացօթյա, օրորոց, տնօրեն, բարորակ, շաբաթօրյակ, հանրօգուտ։

Ձևով նույն, բաց իմաստով տարբեր բառեր գրի՛ր։

Օրինակ՝ բազուկ, հոտ, գլուխ, աջ, տուն, ակ, ափ, կենդանի, մրջնաբույն, զատիկ

Գրի՛ր բառեր, որոնք ունեն մեկ տառի տարբերություն։

Օրինակ՝

Շուտ-շատ
Նուռ-բուռ
Սար-քար
Դուռ-կուռ