Էրիխ Ռասպե, “Բարոն Մյունհաուզենի արկածները”

Erich_Raspe

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

 

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

 

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 3 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

Հեղինակը առաջարկեց երկու ամենաբարձր կայմերը իրար կապել, և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տալ ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և նրանք հեշտությամբ դուրս կգան։

 

 4.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր

Կայմերը թողեցին ձկան բերանում, որ նա այլևս ոչ մեկի կուլ տալ չկարողանա։

 

 

  1. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր

    Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել։

Պարզվե՞ց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել։

 

  1. Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Հսկա վտանգավոր ձուկը բացեց իր մեծ բերանը։

 

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-զրույց

  1. Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

Յոթանասունհինգ, տասը հազար, երկու, երկու հարյուր

  1. Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

մեծ ձուկ

հսկա նավ

խելացի ճանապարհորդ

խորը ծով

 4․Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր

Քաջ-խիզախ, հսկա-ահռելի, նորից-կրկին, այժմ-հիմա

 

  1. Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր

Խաղաղ-վրդովված, չոր-թաց, դուրս-ներս, հանգիստ-անհանգիստ

Դեղին ծով

Դեղին ծովը, որը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում, գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև:  Դեղին ծովի ափին են գտնվում Չինաստանը, Հյուսիսային և Հարավային Կորեաները։ Առաջին եվրոպացին, որ եղել է Դեղին ծովի ափին, Մարկո Պոլոն էր։ Դեղին ծովի տարածքը կազմում է 416 հզ. կմ², իսկ ամենախորը տեղը՝ 106 մ։ Դեղին ծովն են թափվում Չինաստանի տարածքով հոսող Հուանհե, Յալուցզյան գետերը։

Ծովի անվանումը եկել է նրա առափնյա մասի ջրերի պղտորավուն դեղին գույնի պատճառով։ Ծովի մեջ թափվում է Հուանհե գետի բերած դեղնավուն ավազը և տիղմը, ինչի հետևանքով ծովի գույնը դեղին է։ Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

Դեղին ծով

Դեղին ծով օվկիանոսին պատկանող ներփակված ծով։ Գտնվում է Ասիայի արևելյան մասում՝ Կորեայից արևմուտք։ Դեղին ծովի ափին են գտնվում Չինաստանը, Հյուսիսային և Հարավային Կորեաները։ Առաջին եվրոպացին Մարկո Պոլոն էր, ով եղել է Դեղին ծովի ափին։ Տարածքը 416 հզ. կմ², իսկ ամենախորը տեղը՝ 106 մ։

Դեղին ծով

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Նա գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

Մայրենի 29․11․2021 թ․

  1. Տրված արմատներով ուրիշ բառեր կազմիր:

Երգ — երգիչ

կարգ-կարգապահ

միրգ-մրգային

ձիգ-ձգել

հաց-հացատուն

տոն-տոնածառ

  1. Ընտրի’ր համապատասխան բառը:

Ցնծալ, ցնցել, հնձել, հունցել:

Ա) Մարդը ողջ օրը  հնձել է խոտը:

Բ) Ամանորին ժողովուրդը  ցնծում է ողջ գիշեր:

Գ) Մայրս գաթայի համար խմոր է հունցել:

Դ) Ինքնաթիռի վթարի լուրը  ցնցել է մարդկանց:

  1. Գրի՛ր մեկ բառով

Հրդեհ հանգցնող մարդ-հրշեջ

Քիչ տաք, գոլ-ջերմ

Անթթխմոր կաթնահունց հաց- գաթա

Առվի, առվակի և այլ հոսող ջրերի ձայնը-կչկչոց

Կարմիր և սև պտուղներ ունեցող հատապտուղ-հաղարճ

  1. Գտի՛ր հականիշները և գրի՛ր իրար դիմաց։

Արևածագ-վերջալույս              անվախ-քաջ

առաջին-վերջին

հաջորդ- նախորդ

ոչ-այո

քաջ-վախկոտ

վերջաբան-նախաբան

  1. Շարունակի’ր ըստ օրինակի:

Ապ – երախտիք – ապերախտ

Ան – վախենալ – անվախ

Դժ – բախտավոր –դժբախտ

Արտ – գաղթական –արտագաղթ

Նախ – քանակ –նախքան

Տ – գեղեցիկ –տգեղ

6. Տրված բառերը ճիշտ դասավորի՛ր և կարդա՛ նախադասությունը։

Մայրենի էջ 19, 29,11,2021

Եթե բառերը կարողանաս ընտրել և տեղադրել, մի հետաքրքիր պատմություն կկարդաս։

Սողաց․բույն էր դրել, շարժում էր, սլանում էին, գործի դրեց, շարունակում էր, բռնեց գողարվեց, ցած ընկավ, հարձակվեց, մոտեցրեց, շարժվում էր, հավաքվեցին, ծղրտացին, խուժեց։

Գոմի առաստաղի գերանին ծիծեռնակը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․,ձագ էր հալել։ Մի օր դաշտից գոմը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
մի օձ և սկսեց դանդաղ շարժվել գերաննի վեր, դեպի ծիծեռնակի բույնը։