Եա ծագումով արցախցի եմ

Գանձասար վանական համալիրի մոտ

Ես ծնվել եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում, բայց ծագումով Արցախից եմ։ Հիմա պատմեմ, թե որտեղ են սերում իմ արմատները։ Հայրս և նրա ծնողները նույնպես ծնվել են Երևանում, բայց նրա հայրական կողմն ունի արցախյան արմատներ, իսկ մայրական կողմը Վանից է։ Արդեն առիթ ունեցել եմ պատմել, որ հայրիկիս պապերը Արցախի Նախիջևանիկ գյուղի իշխաններ Բեկ-Փիրումովներն են։
Մայրիկս ծնվել է Բաքու, նրա ծնողները՝ նույնպես, բայց մայրիկիս և՛ հայրական, և՛  մայրական կողմը Արցախից են։

Հիմա մայրական կողմի տատիկս ապրում է Տավուշի Այրում քաղաքում, իսկ հայրական կողմի մեծերը ապրում են Երևանում։ Ամռանը ես գնում եմ Տավուշ, Սիլվա տատիկիս մոտ։ Այրումը շատ մոտ է, սահմանակցում է Լոռվա մարզին և Վրաստանին, այդ պատճառով այնտեղ խոսում են ավելի շատ Լոռվա բարբառով։

Մի քանի տարի առաջ մենք ընտանիքով գնացել ենք Արցախ, այցելել ենք Նախիջևանիկ գյուղ, Ստեփանակերտ, Շուշի, գնացել ենք Շուշիի բերդ և Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, եղել ենք Տիգրանակերտի ամրոցում, իջել ենք Հունոտի կրճ, որը նաև անվանում են Զոնտիկներ։ Ասեմ, որ շատ վտանգավոր և դժվար էր իջնել, բայց արժեր, որովհետև այդ մամռոտ քարը շատ գեղեցիկ է։

Արցախի բարբառը շատ հետաքրքիր է, գեղեցիկ ու, առաջին հայացքից, շատ բարդ է։ Մայրիկս գիտի այդ բարբառը։ Այստեղ կան ծիծաղելի բառեր։ Օրինակ, տի եր նշանակում է վերև, իսկ տի վեր՝ ներքև։

Մի փոքր բառարան ներկայացնեմ ձեզ


մուկլիմանդի — սարդոստայն
պիրտիտուս — շրջված (հագուստի մասին)
բիբի — մորաքույր
աքա — հորաքույր
դայի — մորեղբայր
ամի — հորեղբայր
լըբաստրակ — նապաստակ
խոխա — երեխա
ճընգըլճոտեր — փոքր երեխաներ
անջուկ — ականջ
ղաշյանգ — գեղեցիկ
կյերտնուկ — գորտ
դանդլա — անխելք

Արցախում մեկ անգամ եմ եղել, բայց շատ եմ հավանել և շատ հպարտ եմ իմ արցախյան արմատներով։ Նաև կներկայացնեմ լուսանկարներ իմ արցախյան ճանապարհորդությունից։

Հունոտի կիրճ
Հունոտի կիրճը՝ Կատարոյից
Վանք գյուղի ժայռակերտ առյուծը
Գանձասար
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի
Շուշիի բերդ
Շուշիի բերդը՝ ներսից
Տիգրանակերտի ամրոցը
Վանք գյուղ
Զոնտիկներ կամ Հունոտի կիրճի Մամռոտ քարը

 

Հայկ և Բել

“Հայկ և Բել” առասպելը պատմում է հայերի նախնի Հայկի և Ասորեստանի թագավոր Բելի մասին։ Բելը չար էր, վատն էր, նա ուզում էր հասներ Աստծուն և իր նման հզոր լինել, դրա համար նա որոշեց կառուցել շատ բարձր աշտարակ, որը հետագայում կոչվեց Բաբելոնյան աշտարակ։ Աստծուն դա դուր չեկավ, Աստված բարկացավ և ավերեց աշտարակը, իսկ այն կառուցող մարդկանց օժտեց տարբեր լեզուներով, որպեսզի նրանք իրար չհասկանան։ Օգտվելով սրանից՝ Բելը որոշում է տիրել Բաբելոնին և տիրակալ դառնալ աշխարհին։

Լույսն ու գարունը խորհրդանշող Հայկը կռվում էր բռնակալ Բելի հետ, ով Հայկին առաջարկել էր հնազանդություն և խաղաղություն։ Սակայն Հայկը չէր համաձայնվել դրան։ Նա իր տոհմով գալիս է Արարատի երկիր, այնտեղ սկսում ապրել իր հիմնած Հայկաշենում։ Բայց Բելը ջղայնացել էր, որ Հայկը չի ցանկանում իրեն ենթարկվել և պատերազմ է սկսել Հայկի դեմ։ Բելը բլրի վրա կանգնած էր, իսկ Հայկը ներքևից իր երեքթևյան նետով կրակեց ուղիղ Բելի սրտին տապալեց նրան գետնին։ Բելին թաղեցին ամենավերևում, որ բոլորը տեսնեն և չլինեն Բելի նման չար։ Նաև հին ժամանակ Հայաստանի նետերը շատ ուժեղ էին։

Հայկի անոնւվ մեր երկիրը կոչվեց Հայոց աշխարհ, Հայաստան։

 

Դեպի Մեղրաձոր

Հոկտեմբերի  23-ին մենք դասարանով գնացել էինք Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղ։ Կոտայքի մարզկենտրոնը Հրազդան քաղաքն է։  Ես հիշեցի, որ մենք 2-րդ դասարանում ընկեր Լուսինեի հետ գնացել էինք Մեղրաձոր։

Սկզբից մենք գնացինք Հրազդան գետի մոտ, որտեղ տեսանք մի աղջիկ, ով իր ձեռքերը բարձրացրել էր, և ջուրը իր ձեռքերի հետ բարձրացրել։ Իհարկե, դա արձան էր։ Հին ժամանակներում մարդիկ գնում էին այդ արձանի մոտ և խնդրում էին, որ անձրև գա։

Դասարանցիներով և ընկեր Սոնայի հետ շրջան կազմեցինք, էներգիա հավաքեցինք, որ չհոգնենք, նստեցինք երթուղային մեքենա և շարժվեցինք դեպի Մեղրաձոր։ Այնտեղ շա՜տ գեղեցիկ էր, օդը՝ մաքուր։ Խաղացինք, երգեցինք, պարեցինք, հետո տեղավորվեցինք գետնի վրա և բացօթյա ճաշկերույթ կազմակերպեցինք և իրար հյուրասիրեցինք իրար։

Երեկոյան հոգնած, բայց լավ տրամադրությամբ և վառ տպավորություններով վերադարձանք Երևան։

 

 

Աշուն

Տարվա բոլոր եղանակները յուրովի գեղեցիկ են, բայց ես ամենաշատը սիրում եմ ամառը, որովհետև ամռան առաջին ամսին իմ ծննդյան օրն է։ Հիմա աշուն է, որը գեղեցիկ եղանակներից է, գտնվում է ամռան և ձմռան մեջտեղում։

Մինչև 18-րդ դար Ռուսաստանում հավատում էին, որ աշունը սկսում է ոչ թե սեպտեմբերի 1-ից, այլ՝ սեպտեմբերի 23-ից և ավարտվում դեկտեմբերի 25-ին: Աշունը պայմանականորեն բաժանում են ավելի կարճ սեզոնների․ սեպտեմբերի 1-23-ը համարվում է աշնան սկիզբ, իսկ մինչև հոկտեմբերի 14-ը՝ ոսկե աշուն։ Խորը աշուն համարվում է ընդամենը մեկ շաբաթ՝ հոկտեմբերի 15-ից մինչև 22-ը։ Այնուհետև մինչև նոյեմբերի 26-ը համարվում է նախաձմռան շրջան, իսկ աշնան վերջին չորս օրը՝ ձմռան սկիզբ։ Հարավային կիսագնդում աշնան ամիսներն են մարտը, ապրիլը և մայիսը։

Աշնանը բավական հետաքրքիր փոփոխություններ են լինում բնության հետ։ Արևի ջերմությունը զգալիորեն պակասում է, ինչի պատճառով տերևի մեջի քլորոֆիլը սկսում է քայքայվել, և ֆոտոսինթեզը դադարեցվում է։ Տերևի գույնը սկսում է փոխվել, հետո տերևը չորանում է և քամուց պոկվում ու ընկնում։ Շատ եմ սիրում քայլել խշխշան տերևների վրայով։

Աշնանը փոխվում է նաև կենդանիների նիստուկացը։ Նրանք, ինչպես և մարդիկ, պատրաստվում են ձմռանը։ Օրինակ, սկյուռիկներն ու ոզնիները ուտելիք են հավաքում և պահում ձմռան համար, արջերը քուն են մտնում մինչև գարուն, վայրի նապաստակները փոխում են մորթու գույնը՝ մոխրագույնից դառնալով սպիտակ։ Դրանով նրանք պաշտպանվում են գայլերից ու աղվեսներից։

 

Մաթեմատիկա ուսումնական աշուն 2021

  1. Կռահիր և ստացիր անհրաժեշտ թիվը։

Օրինակ՝ Ինչպե՞ս չորս  հատ  9-ով ստանալ 20։

99։9+9=20
Կարող եք օգտագործել թվաբանական գործողության նշաններ ու փակագծեր։

Ինչպե՞ս երեք 5-ով ստանալ 5։
5+5- 5=5
Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 30։
6x 6-6=30
Ինչպե՞ս երեք 3-ով ստանալ 30։
33-3=30
Ինչպե՞ս հինգ հատ 2-ով ստանալ 28։
22+2+2+2=28
Ինչպե՞ս չորս 9 –ի  միջոցով  ստանալ 100։
9:9+99=100
Ինչպե՞ս երեք հատ 5–ի  միջոցով  ստանալ  4։
5-5:5=4
Ինչպե՞ս չորս 5 –ի  միջոցով  ստանալ 6։
55:5+5=6
Ինչպե՞ս չորս 9 –ի  միջոցով  ստանալ 100։
9:9+99=100
Ինչպե՞ս հինգ  5-ով ստանալ 31։
5×5+5+5:5=31
Ինչպե՞ս հինգ  2–ի  միջոցով  ստանալ 15։
22:2+2×2=15
Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 6։
6+6-6=6
Ինչպե՞ս չորս 7–ի  միջոցով  ստանալ 18:
77:7+7=18
Ինչպե՞ս հինգ 8 –ի  միջոցով  ստանալ 119։
888:8+8=119
Ինչպե՞ս չորս 4 –ի  միջոցով  ստանալ 10։
44-4:4=10

2. Ստացիր ճշմարիտ հավասարություն, միայն մեկ ձողիկ տեղաշարժելով․

Կարող եք օգտվեք հռոմեկան թվերի աղյուսակից․

1-02.png

Օրինակ՝ VI−IV=IX

                  VI+IV=X

X+I=X

IV-II=VII

VIII-II=XI

VIII=VI−I

XI+IV=VI

VII+III=V

XII=VII−VI

Vl−lV=lX

5 տարի առաջ Եվան, Մարին և Կարենը միասին 16 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 5 տարի հետո։
31 տարեկան

4 տարի հետո Կարենը, Աստղիկը և Արևն միասին կլինեն 20 տարեկան։ Քանի՞ տարեկան  էին նրանք միասին 4 տարի առաջ։
8 տարեկան

Սովորողները  կկատարեն գործնական աշխատանք՝

Ավստրալիա

Australia-climate-map_MJC01(hy)
Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութն աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

 Զարմանալի փաստեր

Ամբողջ տարածքը պատկանում է 1 պետության:

Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է:

Ուլուրուն ամենամեծ մերկ ժայռաբեկորն է:

Պապուա Նոր Գվինեայում ապրում են 700 ցեղեր:Ա

Բնիկներն Ավստրալիա են եկել 40.000 տարի առաջ: