Ի՞նչ են ուտում թռչունները

Ի՞նչ են ուտում թռչունները

(տեղեկատվական)

Կարո՞ղ ես պատկերացնել, որ թռչուններն ուտում են ամեն ինչ, նույնիսկ՝ քար:

Մի մեծ թռչունի ստամոքսում մի անգամ գտել են մեխեր, մանրադրամ, բանալիներ, կոճակներ…չորս կիլոգրամ քաշով, պատկերացնո՞ւմ ես:

Միջատակեր թռչունները միջատ են ուտում:

Հատիկակեր թռչունները հատիկ են կտցում, ձկնակերները՝ ձուկ են որսում: Թռչունները նաև մկներ ու օձեր են բռնում:

Կան թռչուններ, որոնք ծաղկահյութ են խմում, իսկ փայտփորիկը հիվանդ ծառերի փայտանյութով է սնվում:

Գառնանգղը ոսկորներ է կուլ տալիս: Նա մեծ ոսկորները վերևից ցած է գցում, հետո այդ փշրված ոսկորները ուտում է:

Ժամանակ առ ժամանակ թռչունները բերանից դուրս են նետում կերի ավելցուկները՝ բրդի, փետուրների, ոսկորների մնացորդները:

 

Հարցեր և առաջադրանքներ

Փորձիր ինքդ գտնել հետաքրքիր փտեղեկություն /փաստ/ թռչունների մասին:

Մոլորակի ամենախոշոր թռչունը համարվում է ջայլամը: Մարմնի բարձրությունը մինչև 270 սմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 136 կգ: Բնակվում են անապատներում, սավաննաներում: Արուների փետուրները սև են, պոչն ու թևերը՝ սպիտակ: Էգերը գորշագույն են: Փետուրները փափուկ են: Կտուցը լայն է ու տափակ, աչքերը՝ խիտ թարթիչներով: Ոտքերը երկար են, ուժեղ, երկմատանի (միակ դեպքը թռչնաշխարհում): Կարող են վազել 50 կմ/ժ արագությամբ: Արտաբնային շրջանում հանդիպում են խմբերով (20–30, երբեմն՝ 50 թռչուն): Պոլիգամ են. բազմացման շրջանում արուն կարող է տիրել 6–9 էգի, որոնցից յուրաքանչյուրը դնում է 6–8 ձու: Թռչունների տարբեր տեսակների սնունդը տարբեր է: Ըստ կտուցի կամ ոտքերի ձևի՝ հաճախ կարելի է որոշել, թե ինչով է սնվում այս կամ այն թռչունը: Գիշատիչների կտուցը նման է հզոր կարթի, որով նրանք հեշտությամբ պատառոտում են զոհին: Ճահճային թռչունների կտուցը երկարացած է, որի օգնությամբ նրանք տնտղում են առափնյա տիղմը՝ որդեր կամ մանր խխունջներ գտնելու համար: Սագերի կտուցը տափակացած է և հարմարված կերը ջրից կամ տիղմից զատելուն: Ճնճղուկների կարճ, բայց ուժեղ կտուցը հարմարված է բույսերի սերմերով սնվելուն: Որոշ թռչունների (օրինակ՝ տառեղների) երկար ոտքերը հնարավորություն են տալիս քայլել ջրում և ձուկ որսալ: Ձկնակեր թռչունների (օրինակ՝ ձկնկուլների) ոտքերը կարճ են, բայց ունեն լողաթաղանթներ, դրա համար այդ թռչունները գերազանց լողում են, սուզվում ջրում և ձուկ որսում:

 

Կաքավ

Կաքավ

Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.
— Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.

— Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:

Կաքավը լռեց:

Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.

Թագավորն ապրա՛ծ կենա,կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:

Արծիվն ասաց՝ թող երգի՛:

Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում.

— Կըղա՜, կըղա՜:

Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.

— Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:

Հարցեր և առաջադրանքներ

1.Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).

ականջ չունենալ — վատ լսուղ
գանգատ անել — բողոքել
երգի հետ գլուխ չունենալ -երգել չիմանալ
խնդիրքի գնալ — խնդրել

2.Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում։

3.Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:

4.Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:

Կաքավը ուներ կարմիր տատիկներ և կարմիր կտուց կաքավը սիրում էր երգել։

5.Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում Կաքավը:

Ինձ թվում է որ Կաքավը երգում էր նրա երկրի մասին։

6.Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:

Միշտ թռչուները կձանձրանայն և բոլորը կտխրեին։

7.Նամակ գրի՛ր արծիվ արքային:

Այ արծիվ մի քիչ բարի եղիր և թող որ Կաքավը իր երգը երգի ախր Կաքավը  շատ սիրուն երգ է երգում որ շատ չերգի կմոռանա Կաքավը իր երգը։

 

11.20.2020

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

 

56: 7 + 63: 7 + 35 : 7 + 21: 7 + 70 : 7=8+9+5+10=35

12: 4 + 40 : 4 + 32: 4 + 28 : 4 + 24 : 4=3+10+8+7+6=34

15: 5 + 35 : 5 + 50: 5 + 45 : 5 + 5: 5=3+7+10+9+5+5=39

  1. Լուծի՛ր խնդիրները:

Ա. Մեկ պատուհան ներկելու համար անհրաժեշտ է 4 լ ներկ, իսկ մեկ դուռ ներկելու համար՝ 7 լ ներկ: Որքա՞ն ներկ է հարկավոր

 

1) պատուհան և 3 դուռ ներկելու համար

Լուծում

7×3=21

21+4=25

Պատ.՝25

2) 4 դուռ և 5 պատուհան ներկելու համար

Լուծում

5×4=20

7×4=28

20+28=48

Պատ.՝48

 

Բ․Արան իր ունեցած ընկույզներից 27-ը տվեց քրոջը, 30-ը տվեց եղբորը, և իր մոտ մնաց 18 ընկույզ: Որքա՞ն ընկույզ ուներ Արան:

Լուծում

28+30+18=76

Պատ.՝76

 

 

Գ. Անին իր ունեցած մազակալներից 18 -ը տվեց քույրիկին, 24-ը տվեց ընկերուհուն, և Անիի մոտ մնաց 9 մազակալ: Որքա՞ն մազակալ ուներ Անին:

Լուծում

Պատ.՝

  1. Արտահայտի՛ր մետրերով.

100 սմ

200 սմ

320 սմ

450 սմ

910 սմ

 

  1. 4. Արտահայտի՛ր սանտիմետրերով.

2 մ

7 մ

4 մ

3 մ 20 սմ

6 մ 40 սմ

9 մ 70 սմ

 

Ինչպես դարձա սեբաստացի

Ես Վիկտորիանեմ ես այսօր ձեզ կպատմեմ ոնց ես դարձա սեբաստացի որ իմ մեծ քույրիկը գնաց Արևմմտյան դպրոց ինձ մայրիկը ուղարկեց իմ քույրիկի դպրոց և ես քույրիկիս հետ սովորեցի և ես արդեն երրորդ դասարան ստեսուցյուն ես պատմեցի ձեզ ոնց ես դարձա սեբաստացի։

11.19.2020

  1. Պատմի՛ր 842 թվի մասին
  2. Թիվը գրի՛ր տառերով:Ութ հարյուր  քառասուներկու
  3. 842-ն ունի 800 հարյուրյակ 40 տասնյակ  2 միավոր
  4. Հարևան թվերն են՝841, 843
  5. Հաջորդող թիվն է՝843
  6. Նախորդող թիվն է՝841
  7. Մեծացրո՛ւ 5-ով:847
  8. Մեծացրո՛ւ 20-ով:862
  9. Մեծացրո՛ւ 100-ով:942
  10. Փոքրացրո՛ւ 2-ով:840
  11. Փոքրացրո՛ւ 30-ով:812
  12. Փոքրացրո՛ւ 500-ով:342
  13. Կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը:850
  14. Կլորացրո՛ւ մինչև մոտակա հարյուրյակը:900
  15. 842-ի թվանշաններով կազմի՛ր եռանիշ թվեր:842, 824, 428, 482, 284, 248
  16. Կազմածդ թվերը դասավորի՛ր նվազման կարգով:842, 824, 482, 428, 284, 248
  17. Կազմի՛ր արտահայտություններ, որոնց արժեքը հավասար է 842-ի:
  18. Լուծի՛ր խնդիրները:

958-116=842

800+42=842

1.000-258=842

942-100=842

1.042-200=842

Ա. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 20 մ է, իսկ լայնությունը 10 մ է: Քանի՞ մետր ցանկապատ է հարկավոր հողամասը ցանկապատելու համար:

Լուծում

(20+10)x2=60

Պատ.՝60

 

Բ. Քառակուսու տեսք ունեցող ծաղկանոցին պարանով արգելք պատրաստելու համար քանի՞ մետր պարան է հարկավոր, եթե ծաղկանոցի մեկ կողմի երկարությունը 5 մետր է:

Լուծում

5×4=20

Պատ.՝20

 

Գ.Քառակուսու կողմը 6 սմ է: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում

6×4=24

Պատ.՝24

 

Դ. Ուղղանկյան մի կողմը 9 սմ է, մյուսը՝ 15 սմ: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում

(9+15)x2=48

Պատ.՝48

 

Ե. Եռանկյան մի կողմը 5 սմ է, մյուս կողմը՝ 15 սմ, իսկ երրորդ կողմը՝ երկրորդից 5 սմ-ով կարճ է: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում

(15-5)+5+15=30

Պատ.՝30

 

Հաշվել պարագիծը

Հաշվել պարագիծը

(երկարություն + լայնություն) x 2 = պարագիծ

Համակարգիչ

երկարություն – 32 սմ
լայնություն – 22 սմ

(32+22) x2 = 108

սեղան

երկարություն – 160 սմ

լայնություն – 90 սմ

(160+90) x2 =500

Գորգ

երկարություն- 300 սմ
լայնություն – 200 սմ

(300+200) x2 =1.000

մահճակալ

երկարություն- 160 սմ
լայնություն – 70 սմ

(160+70) x2 =460