Իմ դպրոցի կանաչ անկյունները

Իմ դպրոցում կան շատ բույսեր, ծաղիկներ և տեխնոլոգիայի ժամանակ ընկեր Շուշանի հետ մենք բույսախնամք ենք անում։ Մենք ջրում ենք ծաղիկները և խնամում։ Մենք նաև ջրումմ ենք դրսի ծաղիկները և խոտը։ Մեկ մեկ մենք ընկեր Շուշանի հետ դնում ենք նոր ծաղիկներ, խոտ։ Մենք բացում ենք մի տեղ և քարեր ենք դնում շուրջը, իսկ հետո լցնում ենք գոմաղբը և խառնում և հարթեցնում, իսկ հետո արդեն տղաները բերում են էլի գոմաղբ և փոցխով հարթեցնում։ Տնկում ենք ծաղիկներ և ջրում։ Շատ հետաքրքիր է անցնում։ Մեր դպրոցի բույսերի մասին էլ ենք անհանգստանում և խնամում ենք, որպեսզի չփչանան։ Մեր դպրոցում երեխաները չեն պոկում ծաղիկները և դա շատ լավ է։

 

Տարբեր երկրների ժողովուրդի մասին նախագիծ

Նախագծի վերնագիր — տարբեր երկրների ժողովրդի մասին
Նախագծի ժամանակահատված — հոկտեմբերի 31
Նախագծի մասնակիցներն են — Միջին դպրոց, Վիկտորիա Փիրումյանը 6.5-ից
Նախագծի նպատակը — ուսումնասիրում ենք տարբեր երկրների ժողովուրդի մասին
Նախագծի ընթացքը — գրում ենք, գտնում ենք փաստեր տարբեր երկրների ժողովրդի մասին
Իմ էլ․ հասցեն է —
viktoria.p@mskh.am

Հոկտեմբեր՝

Փաստեր Իտալացիների մասին

1. Ընդունված կարծիքի համաձայն՝ ժամանակակից իտալացիները հին հռոմեացիների ժառանգները չեն:

2. Italia բառի ծագումնաբանությունը որոշ լեզվաբանների ենթադրությամբ նշանակում է հորթերի երկիր: Իսկ ի՞նչ կապ ունեն այստեղ հորթուկները: Ուղղակի հնաբնակների խորհրդանիշը ժամանակին եղել է ցուլը:

3. Իտալիան ամենաամուր ամուսնությունների երկիրն է: Կհարցնեք, թե այդ ինչպե՞ս: Ուղղակի այստեղ ամուսնալուծությունների ընթացքը 3 տարի է տևում:

4. Այս երկրի ոչ պաշտոնական խորհրդանիշը գայլն է:

5. Ազգային դրոշի գույներն ունեն իրենց նշանակությունը՝ կանաչը՝ հավատ, կարմիրը՝ սեր, իսկ սպիտակը՝ հույս: Բայց իտալացիներն այս ամենը կատակի են վերածել՝ դրոշի գույները ներկայացնելով հումորիկ երանգներում. նրանք կարծում են, որ կարմիրը տոմատի մածուկն է, սպիտակը՝ մոցարելան, իսկ կանաչը՝ բազիլիկը՝ կանաչ ռեհանը: Այս երեք բաղադրիչները հայտնի իտալական Մարգարիտա պիցայի հիմքն են:

6. Հատկանշական է, որ զբոսաշրջիկների հաշվին ամեն օր Տրևի շատրվանում հավաքվում է 1,4 միլիոն եվրո: Ահա այսպիսի մեծ եկամուտ է բերում այս տեսարժան վայրը Հռոմին՝ զբոսաշրջիկների երազանքներն իրականացնելու համար:

7. Ասում են, որ այս երկրում մանկատներ չկան: Այն երեխան, որը զրկվում է ծնողներից, շատ արագ նոր ընտանիք են ձեռք բերում: Գոյություն ունի նաև մեկ այլ երկիր, որտեղ նույնպես մանկատներ չկան. Նոր Զելանդիան:

8. Իտալացիները սովորաբար չեն նախաճաշում: Բայց դրա տեղը հանում են երեկոյան և ուշ գիշերով կուշտ ուտելով:

9. Իտալերենում բոլոր բառերն ավարտվում են ձայնավորներով:

10. Իտալացիները երկարակյաց ազգ են:

11. Հենց Իտալիայի տարածքում է գտնվում ամբողջ աշխարհի տեսարժան վայրերի 60%:

12. Այս երկրի տարածքի 80%-ը տեղայնացված է լեռներում:

13. Սնահավատ իտալացիները խուսափում են կապուտաչյաներից՝ կարծելով, որ նրանք աչքով կտան:

14. Աշխարհի ամենահին բանկը՝ հիմնված 1472 թվականին, գտնվում է Իտալիայում:

15. Իտալացիները կատվասեր ազգ են: Նույն Հռոմում կարելի է հաշվել մոտավոր 300 հազար կատու:

Նոյեմբեր՝

Փաստեր Ֆրանսիացիների մասին

1․ Ֆրանսիացիների 90%-ը վարում են միայն «կենցաղային» ավտոմեքենաներ – «Ռենո», «Պեժո» и «Ցիտրոյեն»: Նմանատիպ իրավիճակ է նաև Չեխիայում, որտեղ գրեթե բոլորը վարում են չեխիական «Շկոդա»

2. Օրենքի համաձայն` ֆրանսիացիները տարեկան ամենաքիչը ունեն հինգ արձակուրդային շաբաթ։

3. Ֆրանսիացիները ֆրանսիական համբույրը անվանում են անգլիական համբույր:

4. Սովորաբար եվրոպացիների մեծ մասի համար, մասնավորապես` ֆրանսիացիների, «OK» ժեստը համարվում է վիրավորանք և նվաստացում, այսինքն մարդը ոչնչություն է` զրո:

5. Ֆրանսիայում պաշտոնական, պետական լեզուն ֆրանսերենն է, բայց առանց անգլերենի իմացության դուք ոչ մի կերպ չեք կարող աշխատանք գտնել, և ոչ մի ֆրանսիացի չի կարող հասկանալ, թե այդ ինչպե՞ս է, որ դուք չգիտեք անգլերեն: Նրանք դեռ կարող են հասկանալ, որ դուք չգիտեք ֆրանսերեն, բայց ինչպե՞ս կարող է պատահել, որ դուք չիմանաք անգլերեն:

6. Ֆրանսիացիները ատում են McDonalds-ը:

7. Ֆրանսիացիները շատ հարգալից և շփվող են: 

8.Ուսումնասիրությունների համաձայն՝ 2004 թվականի տվյալներով ֆրանսիացիների 44 տոկոսը աթեիստ է:

9. Սովորական աղավնուն ֆրանսիացիները անվանում են «թռչող առնետ»:

 10. Ֆրանսիացի գրող Անդրե Ժիդի խոսքերով «Ֆրանսիացիները վատ տրամադրության մեջ գտնվող իտալացիներ են»:

Դեկտեմբեր՝

Փաստեր Իսպանացիների մասին

1. Իսպանացիները շատ էմոցիոնալ ազգ են, այս պատճառով շփման ժամանակ նրանք շատ մոտ են կանգնում և շատ հաճախ բռնում են ձեռքից։ Այնպես որ իսպանացու հետ շփվելիսմի զարմացեք իրենց պահվածքից։

2․ Իրեն հարգող իսպանացին երբեք չի նախաճաշում տանը: Նա նախաճաշում են մոտակա սրճարանում:

3. Հենց իսպանացիներն են Եվրոպա բերել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են լոլիկը, կարտոֆիլը, ավոկադոն, ծխախոտը, կակաոն: Ինչպես նաև, Իսպանիան Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ բանան է աճում: 

4. Իսպանացիները շատ յուրօրինակ մեթոդներ ունեն դաստիարակություն… Միանգամայն նորմալ է քմահաճ երեխային թողնել փողոցի մեջտեղում և զբաղվել ձեր գործերով։ Պաշտոնական տվյալներով՝ ոչ մի երեխա նման կերպ չի տուժել։

5. Ավանդաբար Իսպանիայում իսպանացիները ունեն երկու ազգանուններ առաջինը հոր,իսկ երկորդը մոր ազանունը:

6. Դոն Կիխոտ հայտնի գիրքը գրել է իսպանացի գրող Միխել Սերվանտեսը 1605թ-ին:

7․ Քաղաքացիական պատերազմը Իսպանիայում տեղի ունեցավ (1936–39) թվականներին։ Երեք տարի անց Իսպանացի ազգայնականները Գերմանական և Իտալական նացիստների աջակցությամբ, Գեներալ Ֆրանկոյի գլխավորությամբ՝ հաղթանակ տարան։ Կառավարության ազգային ճակատին հովանավորում էին Սովետական Միությունը, Մեքսիկան և միջազգային ուժեր, այդ թվում ոչ պաշտոնապես Միացյալ Նահանգները։

8․  Եթե բոլոր մտահղացումները իրականանան, ապա ըստ իսպանացի մասնագետների՝ 2020 թվականին Իսպանիան կունենա մոտ 7000 կմ երկարությամբ գերարագ երկաթգիծ՝ իրար կապելով գրեթե բոլոր քաղաքները։

9․ Բնիկ իսպանացիները կազմում են բնակչության 88 %-ը։ 1980-ականների բնակչության աճի տեմպերի դանդաղումը լրացվեց հիմնականում ներգաղթի շնորհիվ, որոնք կազմում են բնակչության 12 %-ը։ Գաղթականների հինական մասը Լատինական Ամերիկայից են (39 %), Հյուսիսային Աֆրիկայից (16 %), Արևելյան Եվրոպայից (15 %) և Մերձ-Սահարյան Աֆրիկայից (4 %)

10․ Հաջորդ դարում ևս 450,000 իսպանացի արտագաղթեց Հարավային Ամերիկա։ 1846–1932 թթ. ընթացքում մոտ 5 միլիոն իսպանացիներ բնակություն հաստատեցին Ամերիկայում, մասնավորապես Արգենտինա և Բրազիլիա. 1960–1975 թթ. մոտ երկու միլիոն իսպանացի արտագաղթեցին Արևմտյան Եվրոպայի այլ երկրներ։

11․ Իսպանացիների մեծ մասը չեն մասնակցում կրոնական ծիսակատարություններին։

12․ Միգել դե Սերվանտեսը թերևս ամենահայտնի իսպանացի հեղինակն է իր Դոն Կիխոտ ստեղծագործությամբ, որը համարվում է Իսպանիայի խորհրդանիշ և արևմտյան դասական գրականության հիմնադիր։

13․ Իսպանական կինոյի լավագույն աշխատանքի համար սահմանվել է «Գոյա» ամենամյա ազգային կինոմրցանակը, որը շնորհվում է 1987 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարվա հունվար-փետրվար ամիսներին։ Այն կոչվել է այդպես ի պատիվ իսպանացի հայտնի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի և իրենից ներկայացնում է բրոնզե կիսանդրի։ Առաջին մրցանակաբաշխությունը ընդգրկել է 15 անվանակարգ, ներկայումս այն շնորհվում է 28 անվանակարգերում։

14․ Ռաֆայել Նադալը Իսպանիայի լավագույն թենիսիստն է, որը հաղթել է բազմաթիվ մեծ սաղավարտի և այլ մրցույթներում։ Ալբերտո Կոնտադորը իսպանացի լավագույն հեծանվորդն է, որը հաղթել է բազմաթիվ մրցույթներում, ներառյալ երեք անգամ Տուր դե Ֆրանսը։

15․ Իսպաներեն ունի 88000 բառ։ Շատ է թվում, ճի՞շտ է, բայց պատկերացնելու համար ասենք, որ անգլերենն ու հայերենն ունեն 350000 բառ։ Իսպանացիների բառապաշարը նույնպես հետ է ընկնում անգլերենից, իսպանացիները միջինում օգտագործում են 300բառ, մինչդեռ անգլիացիներն ունեն տպավորիչ նիշ` 4250 բառ։

Ապրիլ՝

Փաստեր Գերմանացիների մասին՝ 

1. Բեռլինում կամուրջներ ավելի շատ կան, քան Վենետիկում
Բեռլինում կա 960 կամուրջ:

2. Փախուստը բանտից հանցագործություն չէ
Դեռևս 19-րդ դարում գերմանական կառավարությունը որոշել է, որ ազատության ձգտումը հանդիսանում է մարդու «հիմնական» բնազդը, և նշանակում է, որ փախուստը միանգամայն բացատրելի է և չի կարող հանցագործություն հանդիսանալ:

3. Առաջին տպագիր գիրքը գերմաներեն է
1455 թվականին Յոհան Գուտենբերգը՝ գրքի տպագրության գյուտարարը, տպագրել է առաջին գիրքը: Դա 42 էջանոց գերմաներեն Աստվածաշունչն էր:

4. Շատ երկար են ապրում
Տղամարդիկ միջինն ապրում են 78 տարի, իսկ կանայք՝ 83:

5. Գարեջո՞ւր ես եփում, միայն 4 բաղադրիչ
1516 թվականին Գերմանիայում հայտնվեց Ռայնհայտսգեբոտը՝ օրենք, որը կարգավորում է գարեջրի արտադրությունը: Համաձայն այդ օրենքի՝ այս խմիչքը պետք է պատրաստվի միայն 4 բաղադրիչներից՝ ջրից, լուպուլուսից, դրոժից և գարուց: Մնացած դեպքերում խմիչքը գարեջուր չի համարվում:

6. Գերմանացիները գարեջուր շատ են խմում
Այս ցուցանիշով նրանք երկրորդն են՝ իռլանդացիներից հետո: Գերմանիայի յուրաքանչյուր բնակիչ միջինը խմում է տարեկան 119 լ գարեջուր:

7. Կարելի է ծորակից ջուր խմել
Գերմանական ջրի որակը ամենաբարձրերից մեկն է աշխարհում, այնպես որ, Գերմանիայում հանգիստ կարող եք ծորակից ջուր խմել:

8. Ամենատարածված ազգանունը Եվրոպայում
Ամենատարածված ազգանունը Եվրոպայում Մյուլլերն է: Իսկ հենց Գերմանիայում ապրում են մոտ 320 հազար մարդիկ, ովքեր կրում են այդ ազգանունը:

9. Ամենանեղ ճանապարհն աշխարհում
Ռոյտլինգեն քաղաքում կա ճանապարհ, որի լայնությունը կազմում է 31 սմ:

10. «Ամենաուժեղ» անձնագիրը Եվրոպայում
Գերմանական անձնագիր ունեցողները կարող են առանց վիզայի այցելել ավելի քան 170 երկիր:

11. Ադիդասը և Պուման հիմնադրվել են երկու եղբայրների կողմից
Գերմանացի Դասլեր եղբայրները հիմնադրել են աշխարհահռչակ Ադիդասը և Պուման: Հետագայում նրանք լուրջ վիճել են, բայց նրանց երկու ապրանքանիշերն էլ դարձել են համաշխարհային առաջատարներ:

12. Աշխարհի ամենահին պանդոկը
1146 թվականին Ռեգենսբուրգում բացվել է պանդոկ, որը պաշտոնապես համարվում է ամենահինն աշխարհում: Այն աշխատում է մինչ օրս և փակվել չի պատրաստվում:

Մայիս՝

Փաստեր Եգիպտացիների մասին՝ 

1. Հին Եգիպտոսում վիրաբույժները կատարում էին գլխի փոխպատվաստում: Դա այն է, ինչ ժամանակակից բժիշկները ոչ մի կերպ չեն կարողանում:  4000 տարի առաջ հին եգիպտացիները մարդու օրգանիզմի մասին շատ ավելին գիտեին, քան ժամանակակից բժիշկները:

2. Հին եգիպտացիներն, ունենալով սոցիալական բարձր մակարդակ, կեղծամներ էին կրում: Երկար մազեր բնակչության միայն ամենացածր խավերն ունեին, իսկ երբեմն էլ նրանք ծամերը հյուսում էին: Երեխաների սանրվածքը բավական անսովոր էր. 12 տարեկանից փոքր երեխաների մազերն ամբողջությամբ ածիլում էին` թողնելով միայն մեկ հյուս: Որքան էլ զարմանալի լինի, այդ միջոցները լիովին արդարացված էին. դա արվում էր լվերի ու ոջիլների դեմ պայքարելու համար:

3. Հին Եգիպտոսում յուրաքանչյուր տաճար հագեցած էր փարավոնի համար հատկացված հատուկ վայրով: Հենց այդ վայրից էր նա ծառայություն մատուցում: Բայց ոչ բոլոր տաճարներում էր փարավոնը լինում: Նման դեպքերում նրա տեղը զբաղեցնում էր տաճարի քահանայապետը:

4. Հին Եգիպտոսում կոսմետիկ միջոցներ օգտագործել են ոչ միայն մարդկության գեղեցիկ կեսը, այլեւ ուժեղ սեռի ներկայացուցիչները: Հին Եգիպտոսի բնակիչները կուրորեն հավատում էին, որ դիմահարդարումն ունի բուժիչ հատկություններ: Աչքերի գունաներկն, օրինակ, կապարից ու պղնձից էր պատրաստվում: Պղնձի ներկը կանաչ գույն ուներ, իսկ կապարը` սեւ: Առաջին հերթին դիմահարդարումը նախատեսված էր որպես պաշտպանություն` արեւի ուղիղ ճառագայթներից, հետո միայն՝ որպես զարդարանքի միջոց:

5. Հին Եգիպտոսի փարավոնները երբեք եւ ոչ մեկին թույլ չէին տալիս տեսնել իրենց մազերը: Դրանք թաքցնելու համար նրանք թագ էին դնում կամ էլ մազերը ծածկում էին «նեմեզ» կոչվող թաշկինակով:

6. Ջոսեր փարավոնի աստիճանավոր բուրգը, որը վեր է խոյացել մ.թ.ա. մոտ 2600 թվականին, համարվում է Եգիպտոսում կառուցված առաջին բուրգը:

7. Հին Եգիպտոսում մշակույթն առանձնանում էր հողարկավորության բարդ ծիսակարգերով: Մահացած մարդուն զմռսելը դրա հիմնական մասն էր: Ուղեղը դուրս էր հանվում ռունգերի միջով, ապա մարմնից հանվում էին բոլոր ներքին օրգանները, որից հետո դրանք տեղադրում էին առանձին հատուկ սափորների մեջ: Իր նախնական դիրքում միայն սիրտն էր մնում: Հին եգիպտացիները հաստատապես հավատում էին, որ մարդու սրտում է գտնվում նրա հոգին:

8. Հին Եգիպտոսում տղամարդիկ եւ կանայք օրենքների առջեւ հավասար էին: Սեռերի հավասարությունը պահպանվում էր նաեւ Եգիպտոսի քաղաքական կյանքում: Սակայն տղամարդկանց սոցիալական կարգավիճակը շատ ավելի բարձր էր, քան կանանցը:

9. Մարմիններն ընդմիշտ պահել եւ դրանք անդրշիրիմյան կյանքի համար պատրաստել հին եգիպտացիները սկսել են մ.թ.ա. մոտ 3400 թվականից սկսած: Սա հնարավոր է դարձել զմռսման` մումիֆիկացման շնորհիվ: Այսպիսի արվեստի համար սահմանված գումարը որոշվում էր ըստ հանգուցյալի հարստության եւ թե սոցիալական որ աստիճանի վրա էր նա գտնվել: Եթե մահացածը նշանավոր մարդ էր, ապա զմռսման գործընթացը տեւում էր 70 օր: Շնորհիվ սրա փարավոնների մումիաները վերապրել են հազարամյակներ:

10. Մինչ այսօր անհայտ է, թե ով է կոտրել Սֆինքսի քիթը: Սֆինքսի պատկերը` թվագրված 1737 թվականին, ներկայացվում է արդեն առանց քթի: Միայն 60 տարի անց է Նապոլեոնն իջել Եգիպտոս: Նրա զինվորները Սֆինքսի վրա էին մարզվում թնդանոթների հրաձգությամբ: Ներկայում միայն մեկ անձի անուն է հայտնի, ով վնաս է հասցրել Սֆինքսին: Դա Սաիմ-ալ-Դահրն է: Այս բարբարոսին մահվան են դատապարտել եւ կախել 1378 թվականին:

11. Երեխաները հին Եգիպտոսում մինչեւ դեռահասության հասնելը որեւէ հագուստ չէին կրում: Կլիման այնքան տաք էր, որ հագուստը բացարձակապես անհրաժեշտություն չէր: Կանայք, որպես կանոն, հագնում էին շրջազգեստներ, իսկ տղամարդիկ` միայն կիսաշրջազգեստներ:

12. Զինվորները Հին Եգիպտոսում հանդես էին գալիս ոչ միայն որպես պաշտպաններ, այլեւ կատարում էին ներքին ոստիկանական ուժերի անմիջական պարտականությունները: Հենց նրանք էին հավաքագրում հարկերը:

13. Աշխարհում առաջին կտակ նույնպես գրվել է Եգիպտոսում:

14. Մենք բոլորս գիտենք, որ գինու արվեստի նախնիները ֆրանսիացիներն են: Սակայն քչերը գիտեն, որ գինու առաջին մառանը հայտնաբերվել է հենց Եգիպտոսում: Բացի այդ` հին եգիպտացիներն առաջիններն էին, որ գինի են պատրաստել:

Անգլերեն լեզվի նախագիծ

Անգլերեն (անգլերեն՝ English), արևմտագերմանական լեզու։ Այն մոտ 60 ինքնիշխան պետությունների պաշտոնական լեզուն է, համարվում է Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանագների, Կանադայի, Ավստրալիայի, Իռլանդիայի և Նոր Զելանդիայի ամենատարածված լեզուն, որով ամենից շատ խոսում են Կարիբյան կղզիներում, Աֆրիկայում և Հյուսիսային Ասիայում։

Անգլերենը ծագել է Հյուսիսային ծովի գերմաներենի այն բարբառի հիման վրա, որը տարածվել է Բրիտանիայում գերմանացի նորաբնակների շնորհիվ, ովքեր եկել էին ներկայիս Նիդերլանդների, հյուսիսարևմտյան Գերմանիայի և Դանիայի տարածքից։ Ենթադրվում է, որ մինչ այդ Հռոմեական կայսրության հպատակ Բրիտանիայում բնիկ բնակչությունը խոսել է ընդհանուր բրիտոնական լեզվով՝ կելտական լեզուների ընտանիքից, միաժամանակ ունենալով լատիներենի ազդեցությունը՝ շնորհիվ 400 տարվա Բրիտանիայում Հռոմեական կայսրության տիրապետությանը։

Անգլերեն լեզվով երկրներ (Countries)

Canada — Կանադա

Russia — Ռուսաստան

China — Չինաստան

Korea — Կորեա

Japan — Ճապոնիա

Thailand — Թայլանդ

Greece — Հունաստան

Australia — Ավստրալիա

Africa — Աֆրիկա

Nigeria — Նիգերիա

Mongolia — Մոնղոլիա

France — Ֆռանսիա

Italy — Իտալիա

Kazakhstan — Ղազախստան

Uzbekistan — Ուզբեկստան

Անգլերեն լեզվով մասնագիտություններ (Professions)

Doctor — բժիշկ

Journalist — լրագրող

Builder — շինարար

Translator — թարգմանիչ

Teacher — ուսուցիչ/ուսուցչուհի

Singer — երգչուհի/երգիչ

Dancer — պարուհի/պարող

Actor — դերասան

Cook — խոհարար

Model — մոդել

Painter — նկարիչ/նկարչուհի

Fireman — հրշեջ

Dentist — ատամնաբույժ

Mechanic — մեխանիկ

Police officer — ոստիկան

Անգլերեն լեզվով կենդանիներ (Animals)

Cat — կատու

Dog — շուն

Fox — աղվես

Crocodile — կոկորդիլոս

Monkey — կապիկ

Frog — գորտ

Lion — առյուծ

Tiger — վագր

Boar — վարազ

Parrot — թութակ

Pig — խոզ

Cow — կով

Bull — ցուլ

Duck — բադ

Wolf — գայլ

Անգլերեն լեզվով թվեր (Numbers)

One — մեկ

Two — երկու

Three — երեք

Four — չորս

Five — հինգ

Six — վեց

Seven — յոթ

Eight — ութ

Nine — ինը

Ten — տաս

Hundred — հարյուր

Thousand — հազար

Million — միլիոն

Billion — միլիարդ