ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

1907

Առաջադրանքներ

  1. Ուշադի՛ր կարդա բանաստեղծությունը։ Ես ուշադիր կարդացի բանաստեղծություն և հաճույքով կկատարեմ առաջադրանքները։
  2. Ո՞ւմ է դիմում հեղինակը։ Հեքիաթը դիմում է կանաչ ախպերին։
  3. Տարվա ո՞ր եղանակն է կերպավորված բանաստեղծության մեջ։ Բանաստեղծության մեջ կերպարված է գարունը։
  4. Ըստ հեղինակի ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Դո՛ւրս գրիր համապատասխան տողերը։ Կանաչ ախպերը իր հետ բերելու է գարուն և ուրախ օրեր։
    Արևի շողեր
    Բեր անուշահոտ
    Ծիլ, ծաղիկ ու խոտ,
    Կարկաչուն վըտակ,
    Երկինք կապուտակ,
  5. Ըստ քեզ ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Կանաչ ախպերը բերելու է լավ օրեր և տաք գարուն։
  6. Ի՞նչ տրամադրություն է հաղորդում բանաստեղծությունը։ Ի՞նչ գույնով կներկեիր այն։ Բանաստեղծությունը հաղորդում էր ուրախ տրամադրություն։ Ես կներկեի կանաչ և դեղին գույնով։
  7. Նկարի՛ր բանաստեղծության հերոսին։

🌜Միասնական ընթերցումներ🌛

Միասնական ընթերցումներ

Տերունական աղոթք. միասնական ընթերցում

Հայ՛ր մեր,

որ յերկինս ես,

սուրբ եղիցի անուն  Քո,

եկեսցէ արքայութիւն Քո,

եղիցին կամք Քո

որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ

տո՛ւր մեզ այսօր.

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,

որպէս եւ մեք թողումք

մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն

եւ փառք յաւիտեանս.  ամէն:

 

Ներսես Շնորհալի.

Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի. անեղ եւ անմահ բնութիւն. արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս

Առաջի քո Տէր, Որդի Աստուծոյ, որ պատարագեալ Հօր ի հաշտութիւն հաց կենաց բաշխիս ի մեզ. հեղմամբ արեան քո սուրբ, աղաչոմք ըզքեզ, ողորմեա արեամբ քով փրկեալ հօտի:

Քահանայ. Որպէս զի եղիցի սա ամենեցուն մեզ մերձեցելոցս յանդատապարտութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց:

Օրհնեցէք զՏէր յերկինս. Ալէլուիա։

Օրհնեցէք զնա ի բարձունս. Ալէլուիա։

Օրհնեցէք զնա ամենայն հրեշտակք նորա. Ալէլուիա։

  • Օրհնեցէք զնա ամենայն զօրութիւնք նորա. Ալէլուիա

Ուսումնական ժամերգություն

Տերունական աղոթք
Հայ՛ր մեր,
որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն  Քո,
եկեսցէ արքայութիւն Քո,
եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի:
   Զհաց մեր հանապազորդ
տո՛ւր մեզ այսօր.
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք
մերոց պարտապանաց:
   Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն
եւ փառք յաւիտեանս.  ամէն:
Միասնական կատարում
Հատվածներ Սուրբ Պատարագից
Միասնական կատարում ՝ «Սուրբ Աստված»-խմբավար՝ Մարիամ Մնացականյան
Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ ծնարր ի հայտնեցար, ողորմեա մեզ:
Միասնական կատարում՝ «Հիշեա Տեր»-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան
Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:
Մարիմին տերունական-Արևելյան դպրոցի հանրակարթական երգչախումբ-խմբավար՝ Մարինե Ոսկանյան
Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի. երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:
Առաջի Քո, Տեր, Հազարաց հրեշտակապետք–Քոլեջի պատանեկան երգչախումբ-խմբավար՝ Մարինե Մկրտչյան 
…..
Առաջի Քո Տեր: Որդի Աստուծո,
Որ պատարագյալ Հոր ի հաշտություն՝
Հաց կենաց բաշխիս ի մեզ,
Հեղմամբ արեան Քո սուրբ,
Աղաչեմք ըզՔեզ՝ ողորմեա
Արեամբ Քով փրկեալ հոտի
…..
Հազարաց հրեշտակապետք կան առաջի Քո
Եվ բյուրք բյուրոց հրեշտակք պաշտեն ըզՔեզ, Տեր,
Եվ ի մարդկանե հաճեցար ընդունիլ զօրհնություն
ձայնիվ Խորհրդականավ, Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տեր
զօրութեանց:
Միասնական կատարում՝ «Քրիստոս ի մէջ»-խմբավար՝ Սեդա Թևանյան
Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ
Որ էնն Աստուած աստ բազմեցաւ
Խաղաղութեան ձայն հնչեցաւ
Սուրբ ողջույնի հրաման տւաւ
Եկեղեցիս մի յանձն եղև
Համբոյրս յօդ լրման տւաւ
Թշնամութիւնն հեռացավ
Սերն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտոնեայք բարձեալ ըզ ձայն
Տուք օրհնութիւն ի մի բերան
Միասնական աստվածութեան
Որում սրովբեքն են սրբաբան:
Միասնական կատարում՝ «Յամենայնի օրհնեալ ես, Տէր»-խմբավար՝ Մարինե Մկրտչյան
Յամենայնի օրհնեալ ես, Տէր.
օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,
գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,
Տէր Աստուած մեր:
Ամեն հայր երկնավոր-Հարավային դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Մարիամ Մնացականյան 
Ամէն, Հայր երկնաւոր. որ զՈրդիդ քո ետուր ի մահ վասն մեր, պարտապան պարտեաց մերոց.
հեղմամբ արեան նորա աղաչեմք զքեզ ողորմեա քո բանաւոր հօտի։
Օրհնյալ է Աստված-Հյուսիսային դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան
Օրհնեալ է Աստուած։
Քրիստոս պատարագեալ. բաշխի ի միջի մերում. Ալէլուիա։
Զմարմին իւր տայ մեզ կերակուր եւ սուրբ զարիւնն իւր ցօղէ ի մեզ. Ալելուիա։
Մատիք առ Տէր եւ առէք զլոյս. Ալելուիա։
Ճաշակեցէք եւ տեսէք զի քաղցր է Տէր։ Ալելուիա։
Գոհանամք ըզ քեզ տէր-Արևմտյան դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Սեդա Թևանյան
Գոհանամք զքէն Տէր որ կերակրեցեր զմեզ յանմահական սեղանոյ քո։ Բաշխելով զմարմինդ եւ
զարիւնդ ի փրկութիւն աշխարհի եւ կեանք անձանց մերոց:
Ամէն, եղիցի-Միջին դպրոցի պատանեկան երգչախումբ-խմբավար՝ Լուիզա Քեշիշյան, նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան
Ամէն եղիցի անուն Տեառն օրհնեալ յայսմհետէ մինչեւ յաւիտեան։
Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»-խմբավար՝ Մարինե Ոսկանյան
Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

🚨Սուտակ💎

Սուտակը (рубин) կարմիր թանկարժեք քար է, միներալ։ Կարմիր գունավորումը սուտակն ստանում է քրոմի խառնուրդի շնորհիվ։ Բոլոր սուտակների 95%-ն արհեստականորեն ազնվացնում են: Դրանից զերծ են մնում միայն խոշոր ու իդեալական գեղեցկություն ունեցող քարերը: Սուտակն ու շափյուղան (սապֆիր) նույն քարն են, տարբերությունը միայն գույնն է: Շափյուղան կապույտ գույն է։

Անտարկտիդայից բացի սուտակը կարելի է հանդիպել բոլոր մայրցամաքներում։ Ամենաթանկարժեք սուտակն ասիաիկանն է։ Սուտակը հիմնականում արտահանում են Բիրման, Թայլանդը, Շրի Լանկան։ Թանկարժեք սուտակներն օգտագործում են թանկարժեք ոսկերչական զարդեր պատրաստելու համար։ Աշխարհի ամենաթանկարժեք սուտակը բերվել է Բիրմայից, այն անվանում են “աղավնու արյան” գույնի և ունի 25,59 կարատ։ Այդ սուտակը վաճառվել է 2015 թ․ մայիսին աճուրդի ժամանակ 30 մլն ԱՄՆ դոլարով։

Դեռևս 2000 տարի առաջ Հնդկաստանում սուտակը համարվում էր թալիսման։

Ճամբարային օրագիր

Ինչպե՞ս ես վերաբերվում ճամբարներին։ Ես շատ եմ հավանում ճամբարային օրերը։

Ինչո՞վ է տարբերվում ճամբարը քո դպրոցական առօրյայից։ Ճամբարը տարբերվում է մեր դպրոցական առօրյայից, որովհետև ճամբարական օրերին մեր ուսումնական պրոցեսը շատ թեթև է լինում, հիմնականում ժամանցային։

Նշի՛ր ձմեռային ճամբարի առավելությունները։ Ձմեռային ճամբարի օրերին մենք գնում ենք ճամփորդության՝ սահնակ կամ չմուշկ քշելու։ Մուլտֆիլմեր ենք դիտում, հետաքրքիր խաղեր խաղում, և մեզ շատ նոր բաներ են սովորեցնում։

Ճամբարում ամենից շատ քեզ ի՞նչն է գրավում։ Ճամբարի ամենագրավիչն այն է, որ ամեն օր մի նոր ու հետաքրքիր բան ենք սովորում, դիտում կամ իմանում։

Ի՞նչ կարծիք ունես ճամբարային ջոկատների վերաբերյալ։ Լա՞վ է, որ խառը խմբերով եք աշխատում։ Նշի՛ր երեք առավելություն։ Լավ է, որ խառը ջոկատներով ենք մասնակցում, որովհետև նոր սովորողների հետ ենք ծանոթացել և նոր ընկերներ ենք ձեռք բերել։

Ի՞նչը կփոխեիր քո ճամբարային օրակարգում։ Կփոխեի մեր՝ երրորդ ջոկատի չորեքշաբթի օրվա դասացուցակը, որ առաջին դասը լիներ ռուսերեն, հետո երգ, մաթեմատիկա, մայրենի և լող։

Ի՞նչ խորհուրդ կտաս ջոկատավարներին։ Ջոկատավարներին խորհուրդ կտայի, որ էլ ավելի հետաքրքիր դարձնեն մեր դասերը։

Ի՞նչ կառաջարկես ճամբարական ընկերներիդ։ Ճամբարական ընկերներիս կառաջարկեի, որ միշտ մասնակցեն բոլոր նախագծերին ու ճամփորդություններին։

 

«Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները»

Նոր տարին նշում են բոլորը ինչպես նախկինում, այդպես էլ՝ հիմա։ Ամեն մեկը նշում է Նոր տարին յուրովի։ Ես սիրով եմ պատրաստվում Ամանորին․ նախ,
օգնում եմ մայրիկիս մաքրել բնակարանը, դասավորում եմ դարակներս։ Հետո ընտանիքով միասին զարդարում ենք տոնածառը, բնակարանը։ Ձմեռ պապիկին նամակ եմ գրում, պատմում եմ, որ տարվա մեջ ինձ լավ եմ պահել և նշում եմ՝ ինչ նվեր եմ սպասում։ Ծնողներս իմ տարիքում նույնպես տոնածառ են զարդարել և նամակ գրել, բայց նրանց ժամանակ այդքան գեղեցիկ և զանազան խաղալիքներ չեն եղել, ինչպես որ հիմա։

Մայրիկս պատմում է, որ իրենց տոնական սեղանի զարդը բրնձով ու չրերով լցոնած և ջեռոցում եփած հավ կամ հնդկահավ էր լինում, հայկական ավանդական թփով տոլման, պասուց տոլման, խոզի տոտիկների մոժոժ, մայրաքաղաքային աղցան և վինեգրետ աղցանը,  խմորեղենից՝ հայկական գաթա, մեղրով թագավորական տորթ, “Համբույր”, “Ժոզեֆինա”, “Տղամարդու իդեալ” և “Նապոլեոն” տեսակի տորթեր։ Մեր ժամանակների տոնական սեղանը այդքան էլ չի տարբերվում իմ ծնողների ժամանակվա սեղանից։ Միայն թե մենք հիմա նաև ջեռոցում պատրաստված խոզի ազդր կամ թիակ ենք դնում սեղանին։ Մայրիկիս և հայրիկիս Ամանորի սեղանը զարդարում էր նաև մանկական շամպայնը։ Հիմա էլ կա նման խմիչք, բայց համեղ չէ, գազավորված է, ես չեմ հավանում։

Ծնողներս գնում էին Ամանորյա հանդեսներին, որտեղ նրանց Ձմեռ պապիկը նվիրում էր քաղցրավենիքով և մրգերով տոպրակ։ Իսկ ես հիմա Ձմեռ պապիկից խնդրում եմ փափուկ խաղալիքներ։

Մայրիկս հիշում է, որ նրանք նայում էին “12 ամիս”, “Ձմեռ պապը և գորշ գայլը”, «Щелкунчик и Мышиный король», “Снежная королева” մուլտֆիլմերը, “Морозко” հեքիաթը։ Հիմա մենք նայում ենք “Գրինչ”, “Տանը միայնակ”, “Սառցե սիրտը” ֆիլմերը։

Չէի ուզենա որևէ բան փոխել Ամանորի տոնակատարության մեջ։ Նոր տարին պետք է նշվի ձմռանը, որովհետև հենց այդ ժամանակ է գալիս ձյունը, որը հեքիաթային է դարձնում մեր տոնը։ Բացի այդ, մեր սիրելի և բոլորի կողմից սպասելի պապիկի անունը հենց Ձմեռ պապիկ է։

Ձմեռային ճամբար

Օր 1-ին

Մեր ձմեռային ուսումնական ջոկատի առաջին օրը անցել է այսպես․ մեր առաջին դասը եղել է մայրենի, մենք պատրաստեցինք հակասթրես հետաքրքիր խաղալիք։ Դրա համար մեզ պետք էր կոճակ ու բարակ թել։ Թելն անցկացնում ենք կոճակի անցքերով, պինդ քարկապ ենք անում։ Հետո մի ձեռքով պահում ենք թելի մի ծայրը, իսկ մյուս ձեռքով՝ մյուս ծայրը և պտտում։

Հետո եկավ ընկեր Սոնան և մեզ սովորեցրեց հոլ պտտել։ Երրորդ դասը երգ էր։ Մենք ընկեր Սեդայի հետ սովորեցինք նոր երգ, իսկ հետո գնացինք տեխնոլոգիայի և նկարեցինք կոմիքս։ Այսպես անցավ իմ օրը։

Օր 2-րդ

Մեր ձմեռային ուսումնական ջոկատի երկրորդ օրը անցել է շատ հետաքրքիր։ Մեր առաջին դասը եղել էր Արևմտահայերենը, մենք կարդացել ենք նոր հեքիաթ՝ “Նապաստակի մը օրագիրը”։

Իսկ հետո բոլորս հավաքվեցինք, որ գնանք Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ չմուշկներով սահելու։ Բոլորս տաք հագնված էինք։ Երբ եկանք դպրոց, տեղում հագանք դահուկները և մտանք սահադաշտ։ Սկզբից, իհարկե, դժվար էր սահել, բայց մեզ օգնեց մարզիչը։ Այդպես մենք որոշակի չափով սովորեցինք չմուշկներով սահել։ Բոլորս հավանեցինք սահադաշտը և ցանկություն հայտնեցինք նորից այցելել մարզադպրոց։

Կրթահամալիր վերադառնալուց հետո մենք գնացինք մեր ընտրությամբ գործունեության դասին։ Ես ընտրել եմ նկարչությունը։ Այսօր մենք նկարեցինք ձմեռային նկար՝ տոնածառ, ձյուն, սառույց, ձնեմարդ և ձմեռային այլ պատկերներ։ Այսպես անցավ մեր ձմեռային ճամբարի երկրորդ օրը։

Օր 3-րդ

Սա իմ երրորդ օրն է ձմեռային ուսումնական ճամբարի, իսկ այս օրը կրկի անցել է հետաքրքիր։ Առաջին դասը երգ էր, մենք կրկնեցինք մեր հին երգերը, իսկ մյուս դասը մաթեմատիկա էր։ Ընկեր Գրետան ճամփորդության էր մեկ այլ ջոկատի սովորողների հետ, այդ պատճառով էլ մենք մայրենիի դասը պարապեցինք։ Մայրենիից հետո ով լողազգեստ էր բերել, գնաց լողի պարապմունքի, իսկ մյուսները նայեցին “Անահիտը” մուլտֆիլմը։ Այս օրը շատ կարճ էր։

Օր 4-րդ

Արդեն 4-որ օրն է ձմեռային ուսումնական ճամբարի։ Առաջին դասը բնագիտություն էր․ ընկեր Շուշանի հետ խոսեցինք քարերի մասին, իսկ հետո գնացինք տեղնոլոգիայի և նկարեցինք ձմեռային կոմիքս։ Տեխնոլոգիայից հետո գնացինք ընկեր Սեդայի մոտ, որ կրկնենք երգը։ Կրկնելուց հետո, ժամը 12։40 գնացինք Մայր դպրոց՝ համերգի։ Այդտեղ երգեցինք ու պարեցինք։ Իսկ հետո գնացինք տուն։ Հետաքրքիր և կարճ օր էր։

Օր 5-րդ

Հիմա պատմեմ, թե ինչպես անցավ մեր ձմեռային ուսումնական ճամբարի 5-րդ օրը։ Առաջին դասը էլի բնագիտություն էր։ Մենք նորից խոսեցինք քարերի և նրանց հատկությունների մասին, մուլտֆիլմ նայեցինք քարերի մասին։ Երկրորդ դասը մաթեմատիկա էր։ Մենք կրկնեցինք բազմապատկման և բաժանման աղյուսակը։ Երրորդ դասը մայրենի էր․ մենք խոսեցինք ճամբարների մասին՝ թե ո՞ր ճամբարն է մեզ դուր գալիս՝ ամառայի՞ն, թե՝ ձմեռային։ Վերջին դասը անգլերեն էր։ Մեր ընկեր Հայկուհին անգլերենից բացի նաև մեզ ցույց տվեց կառատեի մի քանի վարժություն։ Երկար ու հետաքրքիր օր էր։

Օր 6-րդ

Այսօր մենք մեր ջոկատավար ընյեր Արմինեի հետ թխեցինք գաթա։ Ես գաթա չեմ սիրում, դրա համար էլ չկերա։
Տեխնոլոգիային նկարեցինք ձմեռային կոմիքս։ Ես նկարեցի ձնեմարդ։
Հայրենագիտության դասին մեզ մոտ հյուր եկավ 12-րդ դասարանի մի սովորող, ով մեզ համար ռուսերեն պարապմունք անցկացրեց, ընթերցեց հետաքրքիր նյութեր և փաստեր կենդանիների ու հայտնի արձանների մասին։

Օր 7-րդ

Արդեն յոթերրորդ օրն է։ Մեր առաջին դասը Մայրենի էր: Մենք երգեցինք, և ընկեր Արմինեն մեզ բացատրեց երգի բառերը։ Հետո հանեցինք մեր լեգոները, փազլները և այլ խաղեր, հավաքեցինք, իսկ ժամը 11:00 քանդեցինք, որ գնանք 4-րդ ջոկատի դասարան՝ բնագիտություն անելու։ Ընկեր Շուշանը տեսանույթ պատրաստեց, թե ինչպես ենք մենք հավաքում լեգոները և փազլները։ Ստացվեց փոքրիկ, բայց հետաքրքիր տեսանյութ։ Հետո գնացինք հետ՝ մեր ջոկատի դասարան, և մեզ հինգերորդ դասարանցիները բացատրեցին՝ ինչպես օգտվել GeoGebra կայքից։ Մենք սովորեցինք ծրագիրը և 12:55 գնացինք ընտրության՝ դիզայնի խումբ, նկարեցինք տարբեր թեմայով կոմիքսներ։ Շատ հետաքրքիր էր այսօր։

Օր 8-րդ

Հիմա 8-րդ օրն է այսօր։ Մեր առաջին դասը երգ էր․ ընկեր Սեդայի հետ նույնպես մենք կրկնեցինք մեր հին երգերը։ Հետո  ընկեր Սեդան հրավիրեց իր գործընկերոջը՝ ընկեր Անդրանիկին։ Նա մեզ ներկայացրեց դուդուկը և այլ երաժշտական գործիքներ, նվագեց մեզ համար, և մենք պարեցինք։ Հետո մաթեմատիկա էր․ հինգերորդ դասարանցիները մեզ սովորեցրեցին՝ ինչպես լուծել խնդիրները GeoGebra կայքի միջոցով։ Նախավերջին դասը մայրենի էր․ ընկեր Արմինեն մեզ պատմեց Սևաբերդի մասին, որովհետև հունվարի 20-ին մենք գնալու ենք Սևաբերդ՝ ճամփորդության։

Օր 9-րդ

Այսօր մենք պետք է ճամփորդեինք դեպի Սևաբերդ, բայց քանի որ այնտեղ շատ ձյուն էր եկել, և ճանապարհը փակվել էր, մենք գնացինք Ջրվեժի արգելոց։  Այնտեղ շատ ցուրտ էր, մեր ոտքերը ցրտից մռմռում էին, բայց շատ հետքրքիր էր։ Մենք խաղացինք ձնագնդիկ, սահեցինք սահնակներով։ Օդը շատ սառն էր և ցուրտ էր, բայց ուրախ էր։ Այնտեղ մենք նաև նախաճաշեցինք և կերակրեցինք մեզ հանդիպած շունիկին։ Ուտելուց հետո շունիկն էլ ոչ մի տեղ չէր հեռանում մեզանից։ Քանի որ բոլորս մրսում էինք, գնացինք, նստեցինք մեքենա, որ վերադառնանք դպրոց։ Դպրոցում փոխեցինք մեր շորերը, որովհետև թրջվել էինք և գնացինք ընտրության։ Իսկ այս տեսանյութը կպատմի մեր օրվա մասին։

Օր 10-րդ

Այսօր մեր առաջին դասը բնագիտություն էր։ Մենք քննարկեցինք բնագիտատեխնիկական ստուգատեսին վերաբերող հարցերը, լրացրեցինք հայտը։ Ես ընտրեցի այն տեսանյութը, որտեղ քույրիկիս և եղբորս հետ կիտրոնաթթվի միջոցով բյորեղներ ենք աճեցրել, հետո դրանք ներկել։ Բավականին հետաքրքիր գործընթաց է, խորհուրդ եմ տալիս ընկերներիս կրկնել այդ փորձը։ Հետո եկավ ընկեր Գրետան և մեզ սովորեցրեց GeoGebra կայքի կախարդական գրիչով աշխատել։ Երրորդ դասը մայրենի էր։ Ընկեր Արմինեն հրավիրել էր Հարավային դպրոցի 5-րդ դասարանի երեխաներին, որ միասին ազգային խաղեր խաղանք։ Իսկ անգլերենի դասին պարզապես հանգստացանք, որովհետև ընկեր Հայկուհին իր ջոկատի հետ գնացել էր ճամփորդության։

Օր 11-րդ

Այսօր մեր ձմեռային ճամբարի տասնմեկերորդ օրն է, և ես կպատմեմ, թե ինչպե՞ս անցավ իմ օրը։ Առաջին դասը մայրենի էր։ Մեր դասարան նոր աշակերտ էր եկել, անունը՝ Գրիքոր։ Բարի տղա է։ Երկրորդ դասը հայրենագիտություն էր, մենք պատրաստեցինք դարչինով թխվածքաբլիթ։ Շատ համեղ ստացվեցին։ Բայց թխվածքաբլիթները համտեսեցինք վերջին դասից հետո։ Վերջին դասը տեխնոլոգիա էր, թեման ազատ էր, կարող էինք նկարել այն, ինչ ուզում էինք։ Ես նկարեցի ուրախ սմայլիկներ։

Օր 12-րդ

Հիմա մեր ձմեռային ճամբարի տասներկրորդ օրն է և մեր առաջին դասը մայրենի է։ Մենք կարդացինք 3 հեքիաթ։ Եվ պատմեցինք։ Երկրորդ դասը բնագիտություն էր, բայց քանի որ ընկեր Շուշանը ճամփհորդում էր իր ջոկատի հետ մենա նկարեցինք և նախաճաշեցինք։ Նախավերջին դասը մաթեմատիկա էր մենք ընկեր Գրետայի բլոգի խնդիրները քննարկեցինք և գնացինք վերջում ընտրություն էր մենք նկարեցինք կենդանիներ, որ հետո դիմակներ սարգեյինք։ Այդպես էլ անցավ իմ օրը։

Երկրորդ ուսումնական շրջան. անհատական ուսումնական պլան

Անուն ազգանուն-Վիկտորիա Փիրումյան

Ջոկատի համար-3-որդ

Ջոկատավարներ-Արմինե Աբրահամյան, Անուշ Դավթյան

Ընտրությամբ գործունեության խումբ- Դիզայն

Երթուղային ծառայություն- օգտվում եմ/ չեմ օգտվում- չեմ օգտվում

Երկարօրյա ծառայություն- օգտվում եմ/ չեմ օգտվում-չեմ օգտվում

Լրացուցիչ պարապմունքներ- նշել որտե”ղ եք գնում, ի”նչ եք պարապում- ես չեմ օգտվում

Ուսումնական ձմեռ․ ինչո՞ւ եմ սիրում այս միրգը

Ես միրգ չեմ սիրում, ես սիրում եմ հատապտուղ։ Ամենաշատը հատապտուղներից ես սիրում եմ ելակը, որովհետև նա օգտակար է և շատ համեղ։ Ելակի մեջ կան օգտակար վիտամիններ։ Ելակը հարուստ է վիտամին C-ով և հակաօքսիդանտներով, որոնք ոչ միայն դանդաղեցնում են ծերացման ընթացքը, այլ նաև խանգարում են ուռուցքների աճին։  Մոտ 150 գրամ ելակը պարունակում է վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի մոտ 144 տոկոսը։
Ելակը բարելավում է հիշողությունը և ուղեղի աշխատանքը։ Այս հատապտուղն ունի շատ ցածր կալորիականություն և այն օգտագործվում է բազմաթիվ դիետաների համար։ Ելակը նաև կարգավորում է արյան մեջ պարունակող շաքարի մակարդակը։
Ելակը այն հատապտուղներից է, որը տարվա ընթացքում բերք է տալիս երկու անգամ՝ գարնանը և աշնանը։
Strawberry Extract PB | Personal Care