“Խոսող ձուկը”, Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.

— Տեր աստված,- ասում է,- սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ…

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.

— Լսի ,- ասում է,- մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…

Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը թաց ու խուփ անելով։

Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը։

— Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը։ Թող չտխրեն քո ընկերները։ Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ։

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։

— Տո՛ ախմախ,- ասում է,- էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ… Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա սովից մեռի։

Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։

— Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ…- տարակուսած մտածելով դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հ֊րեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։

— Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,- հարցնում է Հ֊րեշը։

Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կինը։

«Լսի՛, բարեկամ,- ասում ՛է Հրեշը։ -էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկդ ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ։ Համաձայն ե՞ս։

— Մի բան՝ որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,- մտածում է աղքատը,- կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռ կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի…

— Համաձայն եմ,- ասում է, ու կովն առաջն անում, տանում տուն։

Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ հրեշն էն գիշեր պիտի գա։

Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հրեշի միտքը։

— Ա´յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հ֊րեշի հետ գործ բռնի… հրեշի հետ հաշիվ ունենա… հրեշից լավություն ընդունի…- հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում։

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։

— Բարի իրիկուն,- ասում է,- ճամփորդ մարդ եմ. մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։

— Ընչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է, էս գիշեր պիտի գա, մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։

— Բան չկա, որտեղ դուք՝ էնտեղ էլ ես, պատասխանում է օտարականը։

Համաձայնում են. հյուրը մնում է։

Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։ Ո՞վ է.- Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։ — Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեդները քարացած։

— Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։

— Եկել ե՜մ,- դռան ետևից ձայն է տալիս Հրեշը։

— Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում է ներսից հյուրը։

— Որտեղի՞ց ես եկել։

— Ծովի էն ափից։

— Ընչո՞վ ես եկել։

— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

— Ուրեմն ծովը պստիկ է եղել։

— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

— Ուրեմն արծիվը ճուտ է եղել։

— Ի՞նչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում։

— Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ։

— Ի՜նչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

— Ուրեմն նապաստակը ձագ է։

— Ի՛նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել։

— Ուրեմն մարդը թզուկ է։

— Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

— Ուրեմն խուլ է։

— Ի՛նչ խուլ, սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։ Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։

— Չենք թողնի, որ չենք թողնի,- առաջը կտրում են մարդ ու կին.- դու որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը…

— Չէ՜, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։

— Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի ու չկարողանանք ետ վճար՛ել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու…

— Լավություն արա ու թեկուզ ջուրը գցի, չի կորչի։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր…- ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ Ինձ համար այնտեղ չկա անծանոթ բառ։
  2. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին և յուրաքանչյուրին մեկ բառով բնութագրի՛ր:Հեքիաթի մեջի ձուկը խոսող էր և բարի։ Հեքիաթի մեջի շալակատարը բարի էր և նա բաց թողեց ձկանը։  Աղքաթ մարդը ամեն օր գնում էր ձուկ բռնելու և վերջը նա դառավ ձկնորս։
  3. Ի՞նչ է ասում ձուկը շալակատարին: Նշի՛ր այդ հատվածը:
    — Լսի ,- ասում է,- մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…
  4. Ինչպիսի՞ն էր ձուկը: Ձուկը կախարդական էր ու խոսող։

Իսկ շալակատարը ինչպիսի՞ մարդ էր:   Շալակատարը աշխատասեր էր ու բարի։

Նշի՛ր վերջալույսը նկարագրող հատվածը, paint նկարչական ծրագրով նկարի՛ր այն և տեղադրի՛ր  բլոգումդ:

Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հրեշի միտքը։

— Ա´յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հ֊րեշի հետ գործ բռնի… հրեշի հետ հաշիվ ունենա… հրեշից լավություն ընդունի…- հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում։

6․ Հեքիաթը ձկան անունից համառոտ պատմի՛ր:

-Մի օր, ինձ բռնեց մի մարդ և տվեց մյուս մարդուն։ Մի քիչ հետո ես խոսեցի և ասացի․ -Մարդ-ախպեր, գիտե՞ս, որ իմ ծնողներն ինձ համար լացելու են և իմ ընկերներն տխրելու են։ Ես իմ ընկերների հետ էի խաղում։ Բաց թող ինձ, բաց թող․․․ Եվ այդ բարի մարդը ինձ բաց թողեց։
Եվ ես որոշոցի նրան մի բանով օգնել և ես դարձա մարդ, գնացի իրենց տուն և ասացի․
-Բարև ձեզ, կարո՞ղ եմ այսօր ձեզ մոտ մնալ։ Այդ բարի մարդըթույլ տվեց նրանց մոտ ապրել, բայց նա ասաց, որ մի հրեշ է գալու և մենք պետք է իր հարցերին պատասխանենք: Ես ասացի, որ ինքս կպատասխենեմ։ Նրանք համաձայնվեցին։ Եվ հենց եկավ հրեշը, ես խորամանկություն արեցի և նրան քշեցի։ Եվ այդպես մի մե՜ծ պատմություն եղավ հետո։ Նրանք հարցրեցին իմ անունը, ես պատասխանեցի․ “Ես այն ձուկն եմ, որին դու փրկեցիր”։

7․ Նամակ գրի՛ր ձկանը:

-Բարև, սիրելի ձուկ։ Իմ անունը Վիկտորիա է։ Ես ուզում եմ, որ քեզ էլ ոչ մի մարդ չբռնի, և դու մնաս ազատ և հանգիստ վայելես ծովի ջուրը։

 

 

25.02.2021

1.Հաշվի՛ր:

234×5=1170         450:9=50

168×9=1512         480:80=6

236×4=944           120:40=3

415×2= 830           600:3=200

642×7=4494          830:10=83

191×6=1146          560:70=8

279×7=1953          560:8=70

972×3=2916          140:7=20

745×6=4470          320:80=4

615×8=4920          810:90=9 Continue reading “25.02.2021”

Անբան Հուռի

ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ

Լինում է, չի լինում մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի, լիդըր գզող, լիդըր մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները ոսկի։

Էս գովասանքը գնում մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է անբան Հուռիին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ, է առնում տալիս կնկանը, թե՝ գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք։

Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կըռկըռում են։

—Փե՛փել… Կե՛կել… Փե՛փել… Կե՛կել…

— Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել,— ձեն է տալի անբան Հուռին,— որ բամբակը բերեմ ձեզ տամ՝ կգզեք…

— Բե՛ր, բե՛ր, բե՛ր…

Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է բամբակը կրում բերում ածում գետը։

— Դե գզեցեք, մանեցեք։ Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։

Գնում է մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկռում են.

— Փե՛փել-Կեկել… Փե՛փել-Կեկել…

— Աղչի Փեփե՜լ, Կեկել, դե մանածը բերեք։

Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։ Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։

— Վո՜ւյ,— ասում է,— քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։

Ձեռը ճակատին է դնում ձեն տալի.

— Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։— Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։

— Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։

Թե՝ բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է։

Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։

Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բըռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում գլուխ է տալի բզեզին։ Ասում է.

— Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես. ո՜րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում… Ախր քեզ ո՞վ էր ասում էդքան բան անես, որ էդ օրն ընկնես…

Փեսեն մնում է զարմացած։ Ասում է.

— Այ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորաքո՞ւրս որն է…

Զոքանչը թե.

— Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ էս բզեզն իմ մորաքույրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։

Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի, էն է լինում որ էն, արգելում է Հուռիին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։

Առաջադրանքներ

  1. Հեքիաթից գտիր անծանոթ բառերը և առցանց բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Փորձիր բացատրել հետևյալ դարձվածները.

Ձայնը գլուխը գցել-գոռալ

Աչքովն ընկնել-նկատել

Ականջն ընկնել-լսել

Մատները ոսկի-ամեն ինչ կարողանալ անել

Օրը մինչև իրիկուն-մինչև մթնելը

Ձեռը բան չտալ- ոչինչ չանել

  1. Հեքիաթից գտիր Հուռիին բնութագրող բառերը, մի քանիսն էլ դու ավելացրու: ծույլ, անշնորհք, ոչինչ չանող, ամբողջ օր ծամոն ծամող։
  2. Երեք նախադասությամբ պատմիր Հուռիի մոր մասին: Հուռիի մայրն ամբողջ օրը գովում էր իր աղջկան։ Նա շատ խորամանկ էր ու խաբել էր իր փեսային։
  3. Կետադրի՛ր հետևյալ նախադասությունները.

—Այ որդի, քեզանից ին՞չ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։

—Վու՜յ,- ասում է,- քոռանամ ես, տե՛ս, հա՛մ գզել ու մանել են, հա՛մ խալիչա են գործել իրենց համար։

— Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։

  1. Հեքիաթից դուրս գրի՛ր հարցական բառերի պատասխանները և լրացրո՛ւ վանդակները.
Ի՞նչ, ինչե՞ր Ո՞վ, ովքե՞ր Ինչպիսի՞ Ինչպե՞ս
բզեզ, գորտեր, բամբակ, մաստակ, կտերը, լիդր, խճուճ, մատներ, գովասանգ, ականջ, տեղեր, գետ, ափ, օր, ափեր, քարեր, մուռ, մորքուր կնիկ, աղջիկ, անցնող, հարեվաններ, Հուռի, մայր, վաճառական, կեղտոտ, կորիզոտ, անբան,  հուրի-հրեղեն, ոսկի, երիտասարդ, ծույլ, անշնորհք, կանաչ, խորամանկ, աշխատասեր, գլախապատառ, բարով, զարմացած,
       

 

  1. Եթե բզեզը չլիներ, հեքիաթն ինչպե՞ս կավարտվեր: Հորինի՛ր նոր ավարտ հեքիաթի համար:

Փեսան գնաց էլի բամբակ բերելու, որ Հուռին մանի։ Բայց Հուռին չկարողացավ մանել, և Հուռիի գաղտնիքը բացվեց։ Այդպես փեսան իմացավ, որ Հուռին անբան է։

 

 

 

23.02.2021

1.Հաշվի՛ր:

500 : 10 + 90 x 5 =500

600 : 10 + 8 x 8 =124

490 : 7 + 9 x 7 =133

 

45 + 90 x 5 =495

540 : (27 : 3 ) =60

18 + 40 x 8 = 338

 

160 : 4 : 2 =20

200 : 2 : 5 =20

400 : 2 : 10 =20

 

2.Աղյուսակը լրացրո՛ւ այնպես, որ ստանաս մոգական աղյուսակ:

240 310 230
 250 260 270
 290 210 280
 180 320  340
 440 280  120
220 240  380

 

3.Լրացրո՛ւ դատարկ վանդակները:

2 3 4 5
4 6  8 10
2 3 4 5
4 9  16 25

 

2 3 4 5
5 7  9 11

 

  1. Քառակուսու պարագիծը 280 սմ է: Գտիր քառակուսու կողմի երկարությունը:

 Լուծում

280:4=70

Պատ՝․70

Հավասարակողմ եռանկյան պարագիծը 210 սմ է: Գտիր եռանկյան կողմի երկարությունը:

Լուծում

210:3=70

Պատ՝․ 70

 

Իմ ամենամեծ երազանքը

Բարև ձեզ, ես այսօր ձեզ կասեմ իմ ամենամեծ երազանքը։ Ես ուզում եմ, որ իմ հայրիկը երբեք չգնա Ամերիկա, որովհետև ես նրան շատ-շատ եմ կարոտում։ Եվ ես ուզում եմ, որ իմ կատուն երբեք դուրս գնալուց չթռնի առաջին հարկի տանիքին և չկռվի մյուս կատուների հետ։ Սա իմ ամենամեծ երկու երազանքներն էին։

My Family

This is a My family

My fathers name is a Tigran. He is a IT speciaeist. My mothers name is a Elina. She is a Journalist. My sisters name is Arpi. She is ten. She likes animals. Her hobby is drawing. My brothers name is Alexander. He is six. He like play with cars. My grandmas name is Karine. This is all about my family.

16.02.2021

Համեմատի՛ր:

> , < , =

4257  <   4350

35640  >   3564

23570  >  13679

6542  <  6700

80891  <  80924

9356  <  70356

Հաշվի՛ր:

1549+6995=

1 5 4 2
+ 2 1 5
8 5 4 4

 

3286+712=3998

3 2 8 6
+ 7 1 2
3 9 9 8

 

6023+875=6898

6 0 2 3
+ 8 5 7
6 8 9 8

5262+316=

5 2 6 2
+ 3 1 6
5 5 7 8

2346+42=2388

2 3 4 6
+ 4 2
2 3 8 8

 

5215+633=5848

5 2 1 5
+ 6 3 3
5 8 4 8

 

 

6203+795=6998

6 2 0 3
+ 7 9 5
6 9 9 8

1237+962=

1 2 3 7
+ 9 6 2
2 1 9 9

 

2 բաժին գաթա պատրաստելու համար անհրաժեշտ է 800գ ալյուր և 10 անգամ պակաս կարագ: Որքա՞ն կարագ է պետք 5 բաժին այդպիսի գաթա պատրաստելու համար:

Լուծում

1)800:10=80

2)80:2=40

3)5×40=200

Պատ`.200

Весёлый денёк

Снежок чистый, мягкий, шкурка не ёлке коричневая, На сосне — жёлтенькая, на осиньке — зелёненькая, на берёзке — пёстренькая, дни холодные, тоскливые, деревья — цветные.