Հարցեր տեսանյութի վերաբերյալ

Հարցեր

1.Եգիպտացիները և Չինացիները ինչպե՞ս էին հաղորդակցվում հնագույն ժամանակներում։

2.Գրի՛ր թե ովքեր ինչերով էին խոսում։
Օրինակ՝ Հայերը-սեպագիրներով

3.Ի՞նչ ուղղությամբ էր գրվում արաբական գիրը։

4.Ո՞վ էր կառավարում 301 թ․ Հայաստանում։

5. Բացի հայերից էլ ովքե՞ր ընդունեցին քրիստոնեությունը։

6.Ու՞մ որդին էր Մեսրոպ Մաշտոցը։

7.Ո՞րն էր առաջին հայերեն թարգմանված նախադասությունը։

8.Ո՞ր գրերն էին գրվում աջից ձախ։ Բերեք օրինակներ։

9.Ո՞ր այբուբեններն էին կազմված միայն բաղաձայններով։

10.Ո՞րն էր առաջին դպրոցը և ո՞րտեղ էր։

Մայրենի 18.05.2023

323. Նախադասության բառերը փոխարինի՛ր հարցում արտահայտող համապատասխան բառերով:

Օրիանկ՝
Արան հոգնած վերադարձավ դաշտից: — Ո՞վ ինչպե՞ս ի՞նչ արեց որտեղի՞ց:

Գնացքն անցավ: — Ի՞նչը ի՞նչ արեց
Եկեղեցու զանգերը ղողանջում են: Ի՞նչի ի՞նչերը ի՞նչ էին անում
Մարդը դաշտում բահով փորում էր: Ո՞վ ո՞րտեղ ի՞նչով ի՞նչ էր անում
Մարդու ոտքը քարին կպավ: Ու՞մ ի՞նչը ի՞նչ եղավ
Լուսացավ: Ի՞նչ եղավ
Ձին ախոռում անհանգիստ վրնջում էր: Ի՞նչը ո՞րտեղ ի՞նչպես ի՞նչ էր անում
Աղջիկները ջորն իջան ջրի: Ո՞վքեր ի՞նչպես ի՞նչ արեցին
Ինքնաթիռը թռչում էր արծաթե ամպերի վրայով: Ի՞նչը  ի՞նչ էր անում ի՞նպիսի ի՞նչերի ո՞րտեղով

335. Նախադասություններն ընդարձակի՛ր:

Փորձենք:  Եկեք փորձենք ուրախացնել մեր ընկերին։
Աղջիկները կպատմեն: Աղջիկների կպատմեն մեզ թե ի՞նչ պետքե անել։
Մեծերը կլսեն: Մեծերը կլսեն մեր հորինած բանաստեղծությունները։
Կընտրեք: Դուք կընտրեք ձեզ նոր շորեր։
Ճամփորդը վերադարձավ: Ճամփորդը վերադարձավ անտառից։

Այդ փոքրիկին կարելի է տեղավորել: Այդ փոքրիկին կարելի է տեղավորել նրա եղբոր մոտ։

331. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Մարդն ամբողջ կյանքում սիրում է: Մարդն ամբողջ կյանքում մի աղջկան սիրում է։
Առավոտյան անտառում որսորդները գտել են: Առավոտյան անտառում որսորդները գտել են քոթոթ։
Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց: Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց նրա շանը:
Հանկարծ իր կողքին տեսավ: Հանկարծ իր կողքին տեսավ նրա ընկերուհուն:

Տեքստային աշխատանք առակի շուրջ

Ամատչելի լեռ

Երկրում կար շատ բարձր և անմատչելի մի լեռ: Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև ուներ բազում ճանապարհներ: Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթակեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին: Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համերգությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:

  1. Ընդգծված բառերում տառեր են բաց թողնված: Լրացո’ւ: Լրացրեցի
  2. Վերնագրի’ր առակը: “Ամատչելի լեռ”
  3. Ո՞ր նախադասության մեջ է ամփոփված առակի գաղափարը: Երկրում կար շատ բարձր և անմատչելի մի լեռ:
  4. Առակը քեզ ի՞նչ սովորեցրեց:  Ես սովորեցի, որ լեռնեռ բարձրանալը այդքան էլ հեծտ չի
  5. Առակի ասելիքը խորհուրդի ձևով ձևակերպի’ր:
  6. Այս գաղափարը հաստատող ասացվածքներ գտի’ր:

Աշխարհի ամենալավ և ամենավատ բանը` լեզուն

Հաջորդ օրը Քսանթոսը որոշեց աշակերտների հյուրասիրությանը հյուրասիրությամբ պատասխանել և Եզոպոսին ասաց.

—         Եզոպոս, այսօր ճաշին բարեկամներս գալու են, գնա և մեզ համար աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ բանը պատրաստիր:

«Լավ,- մտածեց Եզոպոսը,- սպասի՛ր, ես քեզ սովորեցնեմ, թե ինչ է նշանակում հիմար հրամաններ տալ»: Նա գնաց մսի խանութ, նոր փողոտված լեզուներ գնեց, և երբ տուն եկավ, մի մասը տապակեց, մի մասը խաշեց, մյուս մասն էլ պատրաստեց սառը համեմունքներով: Նշանակված ժամին հյուրերը հավաքվեցին:

—         Եզոպո’ս, մեզ համար ուտելիք բեր:

Եզոպոսը բոլորին սոուսով խաշած լեզու մատուցեց:

—         Օհո՜, ուսուցիչ,-ասացին աշակերտները,- նույնիսկ քո ճաշն էլ է փիլիսոփայական. ոչինչ չի վրիպում քո աչքից: Դեռ նոր ենք տեղավորվել սեղանի շուրջ, բայց արդեն լեզու են մատուցում:

Մեկ-երկու բաժակ խմելուց հետո, Քսանթոսն ասաց.

—         Եզոպո՛ս, ուտելիք բեր մեզ համար:

Եզոպոսը աղած պղպեղով տապակած լեզու մատուցեց:

—         Աստվածայի՜ն է, ուսուցիչ,- ասացին աշակերտները,- կրակից և աղած պղպեղից լեզուն ավելի սուր համ է ունենում. աղի այրողությունը միանալով լեզվի բնական սրության հետ, տալիս է հաճելի և թունդ համ:

Նրանք մի անգամ էլ խմեցին, և երրորդ բաժակին Քսանթոսն ասաց.

—         Եզոպո՛ս, վերջապես մեզ ուտելիք տալո՞ւ ես, թե՝ ոչ:

Եզոպոսը արմտիքով համեմած սառը լեզու մատուցեց:

Աշակերտներն իրար ասացին.

—         Օ՜ֆ, Դեմոկրիտոս, լեզուս արդեն ցավում է այսքան լեզուներից:

—         Մի՞թե այստեղ ուրիշ ոչինչ չկա: Երևում է, որտեղ Եզոպոսի մատը խառն է, այնտեղ լավ բան չպետք է սպասել:

Սառը լեզուներից բոլորի սիրտը խառնեց: Քսանթոսն ասաց.

—         Եզոպո՛ս, մեզ ապուր բեր:

Եզոպոսը մատուցեց լեզուներից մնացած խաշուն: Հյուրերը տեսնել իսկ չուզեցին:

—         Ահա և վերջին հարվածը մեր գլխին,-ասացին նրանք,-Եզոպոսը մեզ սպանեց իր լեզուներով:

—         Եզոպո՛ս,- ասաց Քսանթոսը,- մենք ուրիշ ոչինչ չունե՞նք:

—         Ուրիշ ոչինչ,- պատասխանեց Եզոպոսը:

—         Ուրիշ ոչի՞նչ, սրիկա՛, ասաց Քսանթոսը: – Մի՞թե ես քեզ չասացի` «Գնիր աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ բանը»:

Եզոպոսը պատասխանեց.

—         Բախտս բերել է, որ ինձ նախատում են այս գիտուն պարոնների ներկայությամբ: Դու ինձ չասացի՞ր` «Գնի՛ր աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ բանը»: Իսկ աշխարհում կա՞ ավելի լավ և ավելի գեղեցիկ բան, քան լեզուն է: Մի՞թե լեզվով չի պահվում ամբողջ փիլիսոփայությունը և ամբողջ գիտական միտքը: Առանց լեզվի ոչինչ չի կարելի անել` ո՛չ տալ, ոչ առնել, ոչ գնել. պետական կարգուկանոնը, օրենքները, որոշումները գոյություն ունեն միայն լեզվի շնորհիվ: Մեր ամբողջ կյանքի հիմքը լեզուն է, նրանից լավ ոչինչ չկա աշխարհում:

Աշակերտներն ասացին.

—         Երդվում ենք Մուսաներով, նա շատ լավ է դատում: Դու ճիշտ չես, ուսուցիչ:

Աշակերտները ցրվեցին իրենց տները, և ամբողջ գիշեր նրանց փորը ցավեց:

Առավոտյան նրանք բողոքեցին Քսանթոսին: Եվ նա ասաց.

—         Իմ գիտուն բարեկամներ, մեղավորը ես չեմ, այլ իմ անպիտան ստրուկ Եզոպոսը: Բայց դրա փոխարեն ես ձեզ այսօր կհյուրասիրեմ իսկական ճաշով. ա՛յ, լսեցեք, թե ինչ պետք է կարգադրեմ: – Եվ ձայն տալով Եզոպոսին, ասաց. – Որովհետև իմ բոլոր ասածները հակառակն ես շուռ տալիս, ահա քեզ իմ հրամանը` գնա շուկա և գնիր աշխարհի ամենից վատ և ամենից անպետք բանը:

Եզոպոսը լսեց հրամանը և նույնիսկ աչքը չթարթեց: Նա նորից գնաց մսի խանութ, նորից գնեց բոլոր փողոտված խոզերի լեզուները և նորից նրանցից ճաշ պատրաստեց: Այդ միջոցին իր աշակերտների հետ միասին եկավ Քսանթոսը, նրանք տեղավորվեցին սեղանի շուրջ, և երբ առաջին բաժակը խմեցին, Քսանթոսն ասաց.

—         Եզոպո՛ս, ուտելիք բեր մեզ համար:

Եզոպոսը բոլորին մատուցեց քացախի մեջ դրած աղի լեզուն:

—         Ինչպե՞ս,- ասացին հյուրերը,- նորի՞ց լեզու:

Քսանթոսը գունատվեց: Իսկ աշակերտները մեկնաբանեցին.

—         Երեկվա փորլուծից հետո, այսօր նա ուզում է մեզ այս քացախով բուժել:

Էլի մի երկու բաժակ խմեցին, և Քսանթոսն ասաց.

—         Ուտելու բան բեր մեզ համար:

Եզոպոսը բոլորին տապակած լեզու մատուցեց:

—         Այդ ի՞նչ է նշանակում,- ասացին աշակերտները: – Երեկվա այդ տխմարը ուզում է մեզ վերջնականապե՞ս սպանել իր լեզուներով:

Քսանթոսն ասաց.

—         Դու էլի նո՞ւյնն ես կրկնում, չարագո՛րծ: Ինչպե՞ս ես հանդգնել գնել այդ լեզուները: Մի՞թե ես քեզ չասացի` «Գնա շուկա և գնիր աշխարհի ամենից վատ և ամենից անպետք բանը»:

Եզոպոսը պատասխանեց.

—         Լեզվից ավելի վատ ի՜նչ կա աշխարհում: Լեզուն մեզ բերում է երկպառակություն, դավադրություն, կեղծիքներ, ջարդեր, գժտություններ, նախանձություն, պատերազմ: Մի՞թե կարող է մի որևէ ավելի վատ, ավելի արգահատելի բան լինել, քան լեզուն է:

Առաջադրանքներ

1. Լեզվի մասին առածներ գտի՛ր:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:
Մինչև սուրը սրվեց, լեզուն գլուխը թռցրեց:
Ինչքան լեզու գիտես, էնքան մարդ ես:
Քաղցր լեզուն օձը բնից կհանի:
Աշխարը շինողն ու խանդողը լեզուն է

2. Մեկնաբանի՛ր հետևյալ դարձվածքները:

լեզուն իրեն քաշել-լռել, ձայնը կտրել
լեզվի կապերն արձակել-խոսելու ազատություն
լեզուն երկարացնել- խոսելու չափ ու սահմանից դուրս գալ
լեզուն շաղ տալ-ավել պակաս խոսել,
լեզուն յոթ կողպեքի տակ պահել-լռել

3. Ընտրի՛ր դարձվածքների հոմանիշ զույգերը և առանձնացրու:

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով 

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:

— Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.

_Տեսնո՞ւմ ես:

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:

_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:

_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:

_Ուրի՞շ,  մենք   Չկախիչ էլ  ունենք:

_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ:  Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու:    Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:  Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ:  Եթե ինչ- որ մեկին  պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար:  Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք  ունենք   և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք   Չկախիչներ տղամարդականց համար,   առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:

_ Լա՜վ,  էլ ի՞նչ կա:

_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում:  Ունենք նաև Չհրացան:

_Վա~յ, ինչ սարսափելի է:

_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ:  Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:

_Ինչպե՞ս  թե, իսկ ո՞նց է դա լինում:

-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է:

_Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով:

Առաջադրանքներ

Փորձի՛ր <Չ> -ով սկսվող երկրի բառարան ստեղծել, որտեղ գրված կլինեն այդ երկրում գոյություն ունեցող իրերը և դրանց նշանակությունը։

Չրիչ-գրիչ

 

Ինքդ ո՞ր երկրում կուզեիր հայտնվել։ Ի՞նչ կանեիր, եթե հանկարծ երազանքդ կատարվեր։

Տեքստից առանձնացրո՛ւ ուրիշի ուղղակի խոսք պարունակող հինգ նախադասություն։

Դո՛ւրս գրիր հրամայական և բաչականչական հնչերանգ ունեցող նախադասությունները։

Հիմա ի՛նքդ փորձիր նմանատիպ հեքիաթ հորինել։

Ինչպե՞ս եմ պատկերացնում իմ դպրոցը

Ես պատկերացնում եմ, որ մեր մոտ մենակ երկուշաբթի և չորեքշաբթի կլինի տեխնոլոգիա ոչ թե ՝ երկուշաբթի և հինգշաբթի։ Կուզեի, որ մեր մոտ ավելի շատ աղջիկ լինի ոչ թե 6, լավ կլիներ եթե մեր մոտ համարյա ամեն օր լիներ մարմն․ այդպես կմարզվեինք ավելի շատ ոչ թե մենակ ընդանուրի ժամանակ։ Եվ,  որ լողավազա լիներ ամեն ամիս, որովհետև ես նկատել եմ, որ երեխաները շատ են սիրում լողալ մեր դպրոցի լողավազում։ Այդքանն եմ ես ուզում փոխել իմ դպրոցում։

Ես գնդակ եմ

Ես գնդակ եմ և ինձ այս անփույթ երեխաները գցում են տարբեր տեղեր, նույնիսկ ցեխի մեջ։ Նստում են իմ գլխի վրա և փորձում են պայթեցնել։ Տշում են ինձ, ինձ էլ հո ցավոտ ա, կան չարաճճի երեխաներ որոնք ինձ ասեղով պայթեցնում են, իսկ ֆուտբոլ խաղալից տշում են ինձ ուրիշի ոտքեր, և երբ գոլ են անում գոռում են, իսկ ինձ նույնիսկ շնորհալակություն չեն ասում։ Բա գործնա գործ խաղալուց ես ցավեցնում եմ ուրիշ երեխաներին։ Կամ էլ ինձ իրար ձեռքեր են գցում, իսկ երբ չեն բռնում ինձ ես գլորվում եմ ուրիշ տեղեր և ինձ այդ տեղերից դժվար է հանել։

Եզոպոս (փոխադրություն)

Մի օր Եզոպոսի տերը՝ Քսանթոսը, նրան ասաց, որ գնա բաղնիք ու տեսնի շատ մարդ կա՞ այնտեղ։ Եզոպոսը գնաց և տեսավ, որ շատ մարդ կար լողացող, բայց այնտեղ մի քար կար և ով գալիս էր, ոտքը խփում և գայթում էր, հետո ներս էր մտնում։ Մենակ մի մարդ վերցրեց քարը և շպրտեց մի կողմ։ Եզոպոսը եկավ Քսանթոսի մոտ և ասաց․

—Այնտեղ մենակ մի մարդ կա։

Քսանթոսը ասաց․

—Այ, ի՜նչ բախտ, կարող եմ հանգիստ գնալ և լողանալ։

Քսանթոսը գնաց և տեսավ, որ շատ մարդ կար։ Սպառնաց Եզոպոսին և ասաց․

-Ինչո՞ւ դու ինձ ասացիր, որ մի մարդ կա բաղնիքում։

Եզոպոսը պատասխանեց․

—Տեր ջան, որովհետև այնտեղ մի քար կար ով գալիս էր, ոտքը քարին խփում և գայթում էր և մենակ մի մարդ կար, որը տեսավ քարը, վերցրեց և շպրտեց։ Դրա համար էլ մտածեցի, որ մենակ ինքն էր մարդ, դրա համար էլ ասեցի, որ մենակ մի  մարդ կա։

Հնարագետ Ջուլհակը

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է:  Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

Առաջադրանքներ

Բացատրի՛ր հեքիաթի հետևյալ բարբառային բառերը։

կուշտ-ոչ սոված

հարցմունք-հարց ու կոծ

դրավ- դրեց

ոսկիքը- ոսկիները

ջեբ-գրպան

երևցնել-ցույց տալ

ծախք-ծախսել

Դո՛ւրս գրիր և բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։

կասկածը փարատել-համոզել

գործից չգցել-գործը չխանգառել

ուշքի գալ-արթնանալ

դեմ հանդիման-դեմ դիմաց

թող ծաղկի քո արհեստը-զարգանա արհեստը

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

ընդարձակ-

բնավ-

վարանել-

երկյուղ-

ծագել-

զորեղ-

անհամար-

վատթար-

ապշել-

սնահավատություն-

համբավ-

Նախորդ առաջադրանքի բառերից երեքն ընտրի՛ր և գործածի՛ր նախադասության մեջ։

Բացատրի՛ր դարձվածքները։

լուռ ուղտ շինել-

խոր գլուխ տալ-

աչքը շինելու տեղ, ունքն էլ հանել-

Տեքստից դո՛ւրս գրիր ջուլհակի հնարամատությունը ներկայացնող հատվածները։

Բնութագրի՛ր թագավորին։

Առանձնացրո՛ւ թագավորի իմաստությունը բնութագրող հատվածները։

Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։ Ասելիքդ ձևակերի՛ր երեքից- չորս նախադասությամբ։