Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Մենք երեքշաբթի օրը գնացինք Էրեբունի թանգարան։ Թանգարանը Էրեբունի քաղքի մասին է։ Թանգարան մտնելուն պես անմիջապես տեսանք Հայկական լեռնաշխարհի քարտեզը, որն իր մեջ էր ներառում երեք խոշոր լճերը և այլ տարածքներ։ Մեզ այնտեղ էքսկուրսավարը ցույց տվեց շատ հնադարյան իրեր, թե ինչպես էին նախկինում հագնվում հայ ազնվական կանայք, տեսանք կավե ամաններ և տարբեր գործիքներ։ Քանի որ մենք նոր ենք սովորել Արգիշտի Առաջինի մասին, մեզ համար հետաքրքիր էր լսել նաև այլ փաստեր նրա մասին։

Հետո մենք դուրս եկանք թանգարանից և գնացինք Էրեբունու բարձրունքը հաղթահարելու։ Այնտեղից բացվում էր հրաշալի տեսարան․ ամբողջ Երևանը կարծես ոտքերիդ տակ լիներ։ Վերևում տեսանք Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները, որոնք ցավոք լավ չեն պահպանվում։

Նկարներ՝

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց — թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։

Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը։

«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում։

Թանգարանի ճարտարապետներն են Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, շենքի քանդակային լուծումների հեղինակն է քանդակագործ Արա Հարությունյանը։ 1968-1969 թվականներին Արա Հարությունյանն իր հարթաքանդակներով ձևավորում է Էրեբունի թանգարանի շենքը (գլխավոր ճակատամուտք՝  «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»)։ Թանգարանի քանդակային ձևավորումը  հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամիջոցներով։ Էրեբունի թանգարանի քանդակազարդման համար 1970 թվականին Արա Հարությունյանը թանգարանի շենքի հարթաքանդակների համար արժանացել է ԽՍՀՄ ճարտարապետների միության դիպլոմի։

 

Պատմության թանգարանի պատում

Չորեքշաբթի օրը մենք գնացինք Պատմության թանգարան։ Այնտեղ շատ հետաքրքիր էր, էքսկուրսավարը մեզ ցույց էր տալիս, թե ինչպես են զարգացել մարդիկ։ Մեր լուսանկարներում ամեն բան մանրամասն կարող եք տեսնել:  Այնտեղ մեզ ներկայացվեց, թե ինչ կարգով են հուղարկավորել թագավորներին:

Հնագիտական ֆոնդը ներառում է հնագիտական յոթ հավաքածու, որոնք ներկայացնում են Հայկական Լեռնաշխարհի պատմամշակութային զարգացման ամբողջական ընթացքը՝ հին քարի դարից մինչև ուշ միջնադար ընկած ժամանակաշրջաններով՝ մ.թ.ա. 1 միլիոնից մինչև մ.թ. 15-րդ դ.

Պալեոլիթյան հավաքածուներ (մ.թ.ա. 100.000 – 12.000 թթ.)

Նեոլիթ — Էնեոլիթյան հավաքածուներ (մ.թ.ա. 8 – 4-րդ հազարամյակի կեսեր)

Բրոնզեդարյան և վաղ երկաթի դարաշրջանի հավաքածուներ (մ.թ.ա. 4 հազ. 2-րդ կեսից – 15 – 12-րդ դդ.)

Ուրարտուի (Վանի թագավորություն) հնագիտական հավաքածուներ (մ.թ.ա. 9-րդ դ. — 6-րդ դ. սկիզբ)

Հավաքածուներ մ.թ.ա. 6 –4-րդ դդ.

Հելլենիստական հավաքածուներ (մ.թ.ա. 4-րդ դ. – մ.թ.ա. 3-րդ դ.)

Միջնադարյան հավաքածուներ (6 – 15-րդ դդ.)

Նկարները՝

Նաև մենք տեսանք ամենահին և առաջին կոշիկը, որն ավելի քան 5000 տարեկան է:

Նախկինում մարդիկ որսում էին կենդանիներին և նրանց կաշվից պատրաստում էին շորեր: Նրանց որսորդական գործիքները ներկայացված են ստորև`

Մենք տեսանք մետաղյա հին բաժակ, որի վրա նկարված էին կենդանիներ և այլն, իսկ այդ նկարի ներքևում եռաթև խաչ է:

Առաջ մարդիկ ավտոմեքենաներ չունեին, դրա համարել նրանք օգտագործում էին սա`

Նրանք կավից պատրաստում էին բաժակներ և կուժեր`

Ճամփորդություն Գեղասահքի մարզադպրոց

Այսօր գնացինք սահադաշտ։ Ինձ շատ դուր եկավ այնտեղ։ Մի փոքր դժվար էր սահելը, բայց սովորեցի։ Մի պապիկ ինձ օգնեց սկզբում։ Այդ պապիկը բոլորին օգնում էր, ինձ էլ օգնեց, և ես սովորեցի։ Ես ընկա 2 անգամ։ Հետո ես օգնում էի ընկերներիս։ Շատերը դժվարանում էին, բայց հետո նրանց մոտ ստացվեց։ Երբ արդեն դուրս եկանք սահադաշտից, մենք նստեցինք նստարաններին և նախաճաշեցինք։ Այդպես հետաքրքիր անցավ իմ չորեքշաբբթի օրը։ Ինձ շատ դուր եկավ սահադաշտում, ես կուզեի մյուս անգամ էլ գալ այստեղ։

Բնագիտության ճամփորդություն Բուսաբանական այգի

Նոյեմբերի 10-ին մենք գնացել ենք Երևանի Բուսաբանական այգի։ Այնտեղ գնացել ենք միայն բնագիտության և հայրենագիտության ընտրության խմբերի սովորողներով՝ 4-րդ և 5-րդ դասարանցիներով։ Ես իմ ընկերուհու հետ նկարում էի ճանապարհը։ Երբ արդեն հասանք, մենք առանձնացանք, որովհետև խմբերը մեծ էին։ Հինգերը գնացին ընկեր Շուշանի մոտ, իսկ չորսերը՝ ընկեր Սոնայի: Սկզբից մենք գնացինք գրադարան, որտեղ կային հին ձկներ, տերևներ և այլն։ Այնտեղ մեզ տվեցին տերևներ, և մենք պետք է գտնեինք այդ նույն տերևը։ Այդպես մեզ հանձնարարում էին տարբեր տերևներ գտնել, իսկ մենք գտնում էինք։ Դրանից հետո մեզ ցույց տվեցին հին կորալներ, նաև մենք շոշափեցինք դրանք։

Հետո մենք գնացինք ջերմոց, այնտեղ շա՜տ տաք էր։ Մենք տեսանք բանանի ծառ, և շատ բույսեր որոնք նույնպես ունեինք մեր լաբորատորիայիում։ Մեզ շատ դուր եկավ այնտեղ և մենք շատ բաներ իմացանք, որոնց մասին պատկերացում չենք ունեցել։ Դրանից հետո մենք գնացինք ճաշի և հյուրասիրվելուց հետո վերադարձանք դպրոց։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը, այն շա՜տ հետաքրքիր էր։

Իսկ հիմա առաջարկում եմ դիտել իմ և եղբորս պատրաստած փոքրիկ տեսանյութը ճամփորդության մասին։

 

Ես եղել եմ այստեղ

Ամառվա ընթացքում ես եղել եմ Գյումրիում։ Այնտեղ տեսել ենք շատ կատուներ, նույնիսկ շենք որտեղ շատ կատուներ էին։ Մենք մտելենք “Պոնչիկ մոնչիկ”։ Այժմ նկարեները։

Նաև ես եղել եմ Թրչող ֆանտաների մոտ։ Եվ իհարկե նկարները։

Գնացել եմ “Լունապարկ”, բայց ես նկարներ չունեմ։ Այսքանն էր, հաջողություն👋🏻:

Վերնագիր՝ Ճամփորդում ենք Կոտայքի մարզ, Աղբյուրակի ջրամբար, Մեղրաձոր գյուղ, Թեժառույքի վանք


Կոտայքի մարզ

Կոտայքի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին։

Կոտայքի մարզ | Armenia tour

Հրազդան գետի

Հրազդան գետը ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Hrazdan river near Open air Gym of Hrazdan gorge (03.2019).jpg

Հրազդան քաղաք

Հրազդան (մինչև 1959 թվականը՝ Ներքին Ախտա), քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հրազդանմ գետի ափին։ Երևանից հեռու է 40 կմ հյուսիս-արևելք։ Հանդիսանում է մարզի վարչական կենտրոնը։

0Andranik street Hrazdan2.jpg
Մեղրաձոր գյուղ

Մեղրաձոր, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 16 կմ հյուսիս-արևմուտք, Մարմարիկ գետի միջին հոսանքի ձախափնյակում։

Meghradzor, KO.jpg

Թեժառույքի վանք

Թեժառույքի վանք, միջնադարյան հայ քաղկեդոնական վանական համալիր, որը գտնվում է ՀայաստանիԿոտայքի մարզիՄեղրաձոր գյուղի հարավային հատվածում, անտառապատ բարձունքին, հրվանդանի գագաթին։ Ծովի մակերևույթիվ բարձր է 2000 մետր։ Վանքը կառուցվել է 1196-99 թվականներին՝ Զաքարյաններ իշխանական տոհմի սպարապետ Իվանեի կողմից։ Նրա հետնորդները թաղվել են այս եկեղեցու գավիթում։

Բարձունքի հաղթահարում

Երեկ մենք գնացել ենք ճամփորդության։ Մենք շատ երկար ենք գնացել, երթուղու մեջ շատ մնացինք,  բայց որ հասանք այնտեղ շատ գեղեցիկ էր, մենք նստեցիք կանաչի մեջ և սկսեցինք հաց ուտել, մենք հյուրասիրում էինք իրար։ մենք տեսանք գառներ, այնտեղ բացի մեծ գառներից կային փոքրիկ ձագուկներ։ Անյտեղ գյուղի հիվանդանոցի աշխատողները մեզ հյուրասիրեցին շոկոլադե կոնֆետներ, ես փոձեցի մեկ կոֆետ, բայց ինձ դուր չեկավ նաև որ մենք երթուղու մեջ էինք, մեր ընկերներրը մրցույթ էին անում ,  թե ով էր ավելի լավ հիշում երգերը և գեղեցիկ երգում։ Ինձ դուր եկավ երկու խմբերի երգերը։ Իսկ հետո մենք գնացինք Դդմաշենի դպրոց,   հետո մենք դուրս եկանք իրենց բակը և սկսեցինք երգել և մեր անցած երգերը։ Իսկ հետո մենք գնացինք Դդմաշենի Ծարավ սարը,  մենք գնացել էին 2կմ։ Մեր դասարանի Բարսեղյան Աշոտը հավաքեց 4-հատ որդ։ Անյտեղ մեզ  ասացին, որ յոթ անգամ պտտվենք մատուռի շուրջը, որ մեր երազանքները կատարվեն։, նբայց ես 4 ի կեսից իմ մատը կպավ եղինջին և ես լաց եղա, քանի որ շատ ուժեղ էր մրմռում իմ մատը: Եվ վերջում մենք գնացինք մեր տուն։ Իմ ճամփորդությունը անցավ շատ ուրախ։

Ճամփորդություն դեպի Զառ գյուղ

Ճամփորդություն դեպի Զառ գյուղ

Ճամփորդություն դեպի Զառ գյուղ։ Նկարահանումը՝ Արմինե Գոգինյանի

Ճամփորդության տպավորություններից պատմում են Աշոտն ու Լաուրան, նկարահանումը՝ Արմինե Գոգինյանի

Նկարահանումը՝ Արմինե Գյոնջյանի

Իմ ճամփորդությունը

Երեկ ես իմ դասարնով գնացել էինք ճամփհորդության։ Մենք գնացինք եկեղեցի մեր առաջին եկեղեցին դա Աստվածընկալ վանքն էրմ, իսկ երկրորդ եկեղեցին դա Եղիպատրոշ գյուղի Եղիպատրող եկեղեցի, իսկ երրորդ եկեղեցին դա Ուշիի Սուրբ Սարգիս Ինձ շատ դուր եկավ իմ ճամփհորդությունը, բայց երբ մենք առաջին եկեղեցին գնացինք այդ ժամանակ ցուրտ էր, մենք գնացինք առաջին եկեղեցին հետո մենք եկեղեցու մեջ երգեցինք և երազանք պահեցինք։ Իսկ հետո գնացինք ուտելու, որովհետև մենք շատ սոված էինք։
Մեր ճանապարհը շա՜տ երկար էր։ Երկրորդ եկեղեցիի մեջ մենք երգեցինք և նորից երազանք պահեցինք։ Իսկ երրորդ եկեղեցու մեջ մենք մենակ մոմ վառեցինք և գնացինք և մեր հետ մի հատ փոքրիկ շունիկ էր գալիս բայց նա կեղտոտ էր դրա համարել ես նրան չսիրեցի բայց ես տեսա ավելի մաքուր շուն նա արդեն մեծ էր և սև ես նրան սիրեցի երրոդ եկեղեցին մենք մտել էին փոքրիկ շունիկի հետ նա եկեղեցու տարացքում նստած էր, իսկ մենք մտանք եկեղեցու մեջ։ Ես պատմեցի իմ հրաշալի և ամենա ուրախ և հետաքրքիր ճամփհորդությունը։

Ուշի

Հայկական խոշոր վանական համալիր Սուրբ Սարգիսը տեղակայված  է Ուշի գյուղում։ Վանքը հիմնադրվել է 5-7-րդ դարերում: Համալիրը կազմում են երկու եկեղեցի, գավիթը, պարսպապատերը, օժանդակ շինությունները։ Հիմնադրվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով սբ. Սարգսի աճյունը բերել է նախ Կարբի, ապա և սրբի մասունքների վրա հիմնել եկեղեցին։ XIII դ. վանքը Վաչուտյան իշխաններից ստացել է մի շարք նվիրատվություններ: Պատերը բազալտից են՝ ուժեղացած կիսաշրջանաձև և ուղղանկյուն բուրգերով: Վանքը հայտանբերվել է պեղումների արդյունքում՝ հողի 5 մետրանոց շերտի տակից:

Սուրբ Սարգսի վանական համալիր Ուշի գյուղում երկու եկեղեցի և գավիթ