Կույրերի կարծիքը

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փըղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կընճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բըռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,— չէ, կոճղ— չէ, օձ է,— չէ, թոկ…
Ու աղմըկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին—

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

1.Առակը համառոտ պատմի՛ր:

Մի օր երեք-չորս կույրերով գնումեին ճանապարին հանդիպում մի փղի մեկը դիպչեց մարմնին մտածում է պատ է։ Միյուսը դիպչեցվ ոտքին մտածեց կողճ է։ Միյուսը կնչիթին դիպչեց մտածում է օձ է։ Իսկ չորորդը պոչին դիպչեց մտածում է պարան է։

2.Ի՞նչ է սովորեցում առակը:

Առակը սովորացրեց որ կույր վատ է լինել։

3.Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին։

Մի օր երեք-չորս կույրերը գնումեին պատահական դիպչեց սիրամարգի մարմնին մտածեց հավ է։ Մեկը դիպչեց սիրամարգի ոտքին մտածեց ձողիկ է։ Մեկը դիպչեց սիրամարգի պոչին մտածեց բնբուլ է։ Մեկը դիպչեց սիրամարգի գլխին մտածեց գնդակ է։

4.Շարունակի՛ր ըստ օրինակի.

Երկու – երկրորդ

Երեք –երրորդ

Ութ –ութերորդ

Չորս –չորրորդ

Վեց –վեցերորդ

Յոթ –յոթերեոդ

Մեկ –առաչին