Կոտորակները կենցաղում

Ես բաժանեցի 1 խնձորը 8 մասի։ Որից 3-ը ես կերա, խնձորի ո՞ր մասը մնաց։

Լուծում

1-3/8

8/8-3/8=5/8

Այսօր 188 էջանոց գիրք եմ կարդացել։ Կարդացել եմ 47 էջ։ Գրքի ո՞ր մասն եմ կարդացել։

Լուծում

1=188/188

188/188-47/188= 141/188=3/4

4/4-3/4=1/4

Պատրաստեցինք 2 պիցցա, ամենմեկը 8 կտոր, եթե 4 հոքին յուրաքանչուքը 3 կտոր ուտի։ Քա՞նի կտոր պիցցա կմնա  կամ 2 պիցցաներից ո՞ր մասը կմնա։

Լուծում

2*8=16

4*3=12

16-12=4=1/4

Կմնա 4 կտոր կամ պիցցաների կտորիների ընդհանուր թվի 1/4-ը։

Հնարքներ

Հնարք1-ին․

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամսաթիվը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին   թվանշանը ցույց կտա  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։ Եթե արդյունքում քառանիշ  թիվ ստանաս, ապա  ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։

5×2+5×50+6-250=506

Իմ ծննդյան օրը հունիսի 5-ին է։

Հնարք 2-րդ․

Եթե մտապահես մի եռանիշ թիվ և  այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի,  ստացված   վեցանիշ  թիվը բաժանես  7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա   կաստանաս քո մտապահած թիվը։

201․201։7։11։13=201

Իմ մտապահած թիվը 201 է։

Հնարք 3-րդ․

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե  այս տարի  ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա  ստացված թվին ավելացրու 1023, իսկ  եթե դեռ չի լրացել, ապա՝ 1022։ Վերջում ստացված արդյունքից հանիր  ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում  կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան  կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։

35×5+50×20+1,022-2012=3,510

Իմ կոշիկի համարը 35 է, իսկ իմ տարիքը 10։

Հնարք 4-րդ․

Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես   2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես   10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ,  կրկին կստանաս տարիքդ։

10×5+8×2-6×10-100:100=10

Ես 10 տարեկան եմ։

Հնարք 5. Արագ բազմապատկում 11-ով՝

Եթե երկնիշ թվի թվանշանների  գումարը չի գերազանցում 9-ը, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝  այդ  երկնիշ  թվի  միավորների և տասնավորների կարգում   գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների  գումարը: Արդյուքում ստացված թիվը  հավասար կլինի այդ  երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:

Օրինակ՝  27·11

2+7=9

27·11=297:

Իմ օրինակը

21×11=231

52×11=572

61×11=671

Եթե երկնիշ թվի թվանշանների  գումարը մեծ է 9-ից, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝  այդ  երկնիշ  թվի  միավորների և տասնավորների կարգում   գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների  գումարի միավորը, իսկ տրված երկնիշ թվի տասնավորների կարգում   գրված թվանշանը պետք է  մեծացնել 1-ով: Արդյուքում ստացված թիվը  հավասար կլինի այդ  երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:

Օրինակ՝ 39·11

3+9=12

3+1=4

39·11=429

Իմ օրինակը

58×11=638

76×11=836

48×11=528

Ուսումնական փաթեթ ընկերոջս համար․ Հովհաննես Թումանյան

Մայրենի առարկայի ուսումնական փաթեթը կազմելիս՝ ես ընտրել եմ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի “Գիքորը” ստեղծագործությունը։ Նախ ներկայացնեմ որոշ տեղեկություններ և հետաքրքիր փաստեր Հովհաննես Թումանյանի մասին։
Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869թ, ներկայիս Լոռվա մարզի Դսեղ գյուղում։ Սովորել է Թիֆլիսի ներսիսյան դպրոցքում։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները։ Թումանյանը մահացել է 1923-ին՝ Մոսկվայում: Թումանյանի թիֆլիսյան տնից գրողի բոլոր իրերը 9 մեծ բեռնատարով 1953 թվականին Երեւան տեղափոխվեցին, որտեղ բանաստեղծի կնոջ եւ աղջիկների ջանքերով «վերստեղծվեց» թիֆլիսյան տունը: Ուզում եմ ձեզ ներկայացնել հատված Գիքորից։

Գիքորը

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։

Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։

— Չեմ ուզում, իմ քորփա երեխին էն անիրավ աշխարքը մի գցիլ, չեմ ուզում,- լալիս էր կինը։

Բայց Համբոն չլսեց։

Մի խաղաղ առավոտ էր․ մի տխուր առավոտ։ Տանըցիք ու հարևանները եկան մինչև գյուղի ծերը, Գիքորի թշերը պաչեցին ու ճամփա դրին։

Քույրը՝ Զանին, լաց էր լինում, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից ձայն էր տալի․ «Գիքո՜լ, էդ ո՞ւլ ես գնում, հե՜ Գիքո՜լ»։

Գիքորը շուտ-շուտ ետ էր նայում։ Տեսնում էր դեռ գյուղի ծերին կանգնած են նրանք, ու մայրը գոգնոցով սրբում է աչքերը։ Դարձյալ հոր կողքով վազում կամ առաջն էր ընկնում։ Մին էլ ետ նայեց․ գյուղը ծածկվել էր բլուրի ետև։

Այնուհետև Գիքորը ետ էր ընկնում։

— Արի հա՛, Գիքոր ջան, արի հա՛, հասանք հա՛,- որդուն կանչելով գնում էր Համբոն, շալակին մի խուրջին, մեջը մի քանի հաց ու պանիր ու մի երկու դաստա թութուն։

Իրիկնապահին, երբ անց էին կենում սարերը, մի անգամ էլ երևաց գյուղը հեռո՜ւ մշուշում։

— Ա՛յ, ապի, մեր տունն էն ա հա՜,- ցույց տվավ Գիքորը մատը մեկնելով դեպի գյուղը, թեև տունը իսկի չէր երևում, ու անցան։

Առաջին իրիկունը ղոնախ ընկան մի գյուղում։ Տանտերը Համբոյի հին ծանոթն էր։

Դեղին սամովարը թշշում էր տախտի ծերին։ Մի ջահել աղջիկ շրըխկշրըխկացնելով բաժակները լվանում ու թեյ էր շինում։ Նա մի կարմիր սիրուն շոր ուներ հագին։ Գիքորն էնտեղ մտքումը դրեց, որ երբ քաղաքում փող աշխատի, իրենց Զաննի համար մի էն տեսակ շոր ղարկի։

Իրիկնահացից ետը տանտերն ու Համբոն թինկը տված, չիբուխ քաշելով զրուց էին անում։ Խոսեցին Գիքորի մասին։ Տանտերը գովեց Համբոյին, որ չարչարվում էր որդուն մարդ շինի։ Հետո սկսեցին խոսել կռվի վրա, հացի թանգության վրա, բայց Գիքորը շատ էր հոգնած, քունը տարավ։

Մյուս օրը քաղաք մտան։ Գնացին ծերունի թավլաչու մոտ։ Առավոտը բազարն իջան։

— Բիձա, էդ երեխին ծառա ես տալո՞ւ,- խանութի ներսից հարցրեց մի վաճառական։

— Հրամանք ես,- ասավ Համբոն ու Գիքորին էն կողմը հրեց։

— Բեր ինձ տուր, ես կբռնեմ,- առաջարկեց վաճառականը։

Նրան ասում էին բազազ Արտեմ։

Արաջադրանքներ

1.Դուրս գրել տեքստից հարցական, բացականչան, կոչական և պատմողական նախադասություն։

2. Կետադրեք նախադասությունը։
Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք մի գործի տա որ մարդ դառնա աշխատանք անի։

3. Դարցրեք այս բառերը գրական հայերեն։
Քորփա-
Ղոնախ-
Սամովար-
Շինում-
Բազար-
Բազազ-

4.Լրացրեք բաց թողնված տառերը։
Մար-, ճամ-ա, սր-ել, գո-նոց, խուր-ին

5.Ի՞նչու էր գյուղացի Համբոյի տունը կռիվ ընկել։

6.Ի՞նչի մասին էր մտածում Գիքորը ճանապարին։

7.Ու՞մ մոտ է Համբոն տանում Գիքորին։

8.Գրեք հականիշները։
Կռվել-
Աշխատել-
Անիրավ-
Խաղաղ-
Երև-
Երեկո-

Առաջարկում եմ դիտել Թումանյանի պատմվածքի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը։

“Ես կենդանասեր եմ”

Իմ անհատական նախագիծը կենդանիների մասին է, որովհետև ես շատ եմ սիրում տարբեր տեսակի կենդանիներին։ Երբ գնում ենք կոնտակտային կենդանաբանական այգի, այնտեղ ես շոյում եմ կենդանիներին, խաղում եմ նրանց հետ, նաև նկարվում եմ։ Շատ եմ սիրում այցելել մեր դպրոցի ագարակ, որտեղ կան ձիեր, պոնիներ, իշուկ, շունիկներ, նույնիսկ՝ սիրամարգ։ Ես երազում եմ դառնալ անասնաբույժ։

Իմ առաջին նյութը պանդաների մասին է։
Հետաքրքիր փաստեր պանդաների մասին | ❄Վիկտորիա Փիրումյան🎄 (edublogs.org)։

Հաջորդ նյութս կնվիրեմ կատուներին։