Ձմեռային ճամբար

Օր 1-ին

Մեր ձմեռային ուսումնական ջոկատի առաջին օրը անցել է այսպես․ մեր առաջին դասը եղել է մայրենի, մենք պատրաստեցինք հակասթրես հետաքրքիր խաղալիք։ Դրա համար մեզ պետք էր կոճակ ու բարակ թել։ Թելն անցկացնում ենք կոճակի անցքերով, պինդ քարկապ ենք անում։ Հետո մի ձեռքով պահում ենք թելի մի ծայրը, իսկ մյուս ձեռքով՝ մյուս ծայրը և պտտում։

Հետո եկավ ընկեր Սոնան և մեզ սովորեցրեց հոլ պտտել։ Երրորդ դասը երգ էր։ Մենք ընկեր Սեդայի հետ սովորեցինք նոր երգ, իսկ հետո գնացինք տեխնոլոգիայի և նկարեցինք կոմիքս։ Այսպես անցավ իմ օրը։

Օր 2-րդ

Մեր ձմեռային ուսումնական ջոկատի երկրորդ օրը անցել է շատ հետաքրքիր։ Մեր առաջին դասը եղել էր Արևմտահայերենը, մենք կարդացել ենք նոր հեքիաթ՝ “Նապաստակի մը օրագիրը”։

Իսկ հետո բոլորս հավաքվեցինք, որ գնանք Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ չմուշկներով սահելու։ Բոլորս տաք հագնված էինք։ Երբ եկանք դպրոց, տեղում հագանք դահուկները և մտանք սահադաշտ։ Սկզբից, իհարկե, դժվար էր սահել, բայց մեզ օգնեց մարզիչը։ Այդպես մենք որոշակի չափով սովորեցինք չմուշկներով սահել։ Բոլորս հավանեցինք սահադաշտը և ցանկություն հայտնեցինք նորից այցելել մարզադպրոց։

Կրթահամալիր վերադառնալուց հետո մենք գնացինք մեր ընտրությամբ գործունեության դասին։ Ես ընտրել եմ նկարչությունը։ Այսօր մենք նկարեցինք ձմեռային նկար՝ տոնածառ, ձյուն, սառույց, ձնեմարդ և ձմեռային այլ պատկերներ։ Այսպես անցավ մեր ձմեռային ճամբարի երկրորդ օրը։

Օր 3-րդ

Սա իմ երրորդ օրն է ձմեռային ուսումնական ճամբարի, իսկ այս օրը կրկի անցել է հետաքրքիր։ Առաջին դասը երգ էր, մենք կրկնեցինք մեր հին երգերը, իսկ մյուս դասը մաթեմատիկա էր։ Ընկեր Գրետան ճամփորդության էր մեկ այլ ջոկատի սովորողների հետ, այդ պատճառով էլ մենք մայրենիի դասը պարապեցինք։ Մայրենիից հետո ով լողազգեստ էր բերել, գնաց լողի պարապմունքի, իսկ մյուսները նայեցին “Անահիտը” մուլտֆիլմը։ Այս օրը շատ կարճ էր։

Օր 4-րդ

Արդեն 4-որ օրն է ձմեռային ուսումնական ճամբարի։ Առաջին դասը բնագիտություն էր․ ընկեր Շուշանի հետ խոսեցինք քարերի մասին, իսկ հետո գնացինք տեղնոլոգիայի և նկարեցինք ձմեռային կոմիքս։ Տեխնոլոգիայից հետո գնացինք ընկեր Սեդայի մոտ, որ կրկնենք երգը։ Կրկնելուց հետո, ժամը 12։40 գնացինք Մայր դպրոց՝ համերգի։ Այդտեղ երգեցինք ու պարեցինք։ Իսկ հետո գնացինք տուն։ Հետաքրքիր և կարճ օր էր։

Օր 5-րդ

Հիմա պատմեմ, թե ինչպես անցավ մեր ձմեռային ուսումնական ճամբարի 5-րդ օրը։ Առաջին դասը էլի բնագիտություն էր։ Մենք նորից խոսեցինք քարերի և նրանց հատկությունների մասին, մուլտֆիլմ նայեցինք քարերի մասին։ Երկրորդ դասը մաթեմատիկա էր։ Մենք կրկնեցինք բազմապատկման և բաժանման աղյուսակը։ Երրորդ դասը մայրենի էր․ մենք խոսեցինք ճամբարների մասին՝ թե ո՞ր ճամբարն է մեզ դուր գալիս՝ ամառայի՞ն, թե՝ ձմեռային։ Վերջին դասը անգլերեն էր։ Մեր ընկեր Հայկուհին անգլերենից բացի նաև մեզ ցույց տվեց կառատեի մի քանի վարժություն։ Երկար ու հետաքրքիր օր էր։

Օր 6-րդ

Այսօր մենք մեր ջոկատավար ընյեր Արմինեի հետ թխեցինք գաթա։ Ես գաթա չեմ սիրում, դրա համար էլ չկերա։
Տեխնոլոգիային նկարեցինք ձմեռային կոմիքս։ Ես նկարեցի ձնեմարդ։
Հայրենագիտության դասին մեզ մոտ հյուր եկավ 12-րդ դասարանի մի սովորող, ով մեզ համար ռուսերեն պարապմունք անցկացրեց, ընթերցեց հետաքրքիր նյութեր և փաստեր կենդանիների ու հայտնի արձանների մասին։

Օր 7-րդ

Արդեն յոթերրորդ օրն է։ Մեր առաջին դասը Մայրենի էր: Մենք երգեցինք, և ընկեր Արմինեն մեզ բացատրեց երգի բառերը։ Հետո հանեցինք մեր լեգոները, փազլները և այլ խաղեր, հավաքեցինք, իսկ ժամը 11:00 քանդեցինք, որ գնանք 4-րդ ջոկատի դասարան՝ բնագիտություն անելու։ Ընկեր Շուշանը տեսանույթ պատրաստեց, թե ինչպես ենք մենք հավաքում լեգոները և փազլները։ Ստացվեց փոքրիկ, բայց հետաքրքիր տեսանյութ։ Հետո գնացինք հետ՝ մեր ջոկատի դասարան, և մեզ հինգերորդ դասարանցիները բացատրեցին՝ ինչպես օգտվել GeoGebra կայքից։ Մենք սովորեցինք ծրագիրը և 12:55 գնացինք ընտրության՝ դիզայնի խումբ, նկարեցինք տարբեր թեմայով կոմիքսներ։ Շատ հետաքրքիր էր այսօր։

Օր 8-րդ

Հիմա 8-րդ օրն է այսօր։ Մեր առաջին դասը երգ էր․ ընկեր Սեդայի հետ նույնպես մենք կրկնեցինք մեր հին երգերը։ Հետո  ընկեր Սեդան հրավիրեց իր գործընկերոջը՝ ընկեր Անդրանիկին։ Նա մեզ ներկայացրեց դուդուկը և այլ երաժշտական գործիքներ, նվագեց մեզ համար, և մենք պարեցինք։ Հետո մաթեմատիկա էր․ հինգերորդ դասարանցիները մեզ սովորեցրեցին՝ ինչպես լուծել խնդիրները GeoGebra կայքի միջոցով։ Նախավերջին դասը մայրենի էր․ ընկեր Արմինեն մեզ պատմեց Սևաբերդի մասին, որովհետև հունվարի 20-ին մենք գնալու ենք Սևաբերդ՝ ճամփորդության։

Օր 9-րդ

Այսօր մենք պետք է ճամփորդեինք դեպի Սևաբերդ, բայց քանի որ այնտեղ շատ ձյուն էր եկել, և ճանապարհը փակվել էր, մենք գնացինք Ջրվեժի արգելոց։  Այնտեղ շատ ցուրտ էր, մեր ոտքերը ցրտից մռմռում էին, բայց շատ հետքրքիր էր։ Մենք խաղացինք ձնագնդիկ, սահեցինք սահնակներով։ Օդը շատ սառն էր և ցուրտ էր, բայց ուրախ էր։ Այնտեղ մենք նաև նախաճաշեցինք և կերակրեցինք մեզ հանդիպած շունիկին։ Ուտելուց հետո շունիկն էլ ոչ մի տեղ չէր հեռանում մեզանից։ Քանի որ բոլորս մրսում էինք, գնացինք, նստեցինք մեքենա, որ վերադառնանք դպրոց։ Դպրոցում փոխեցինք մեր շորերը, որովհետև թրջվել էինք և գնացինք ընտրության։ Իսկ այս տեսանյութը կպատմի մեր օրվա մասին։

Օր 10-րդ

Այսօր մեր առաջին դասը բնագիտություն էր։ Մենք քննարկեցինք բնագիտատեխնիկական ստուգատեսին վերաբերող հարցերը, լրացրեցինք հայտը։ Ես ընտրեցի այն տեսանյութը, որտեղ քույրիկիս և եղբորս հետ կիտրոնաթթվի միջոցով բյորեղներ ենք աճեցրել, հետո դրանք ներկել։ Բավականին հետաքրքիր գործընթաց է, խորհուրդ եմ տալիս ընկերներիս կրկնել այդ փորձը։ Հետո եկավ ընկեր Գրետան և մեզ սովորեցրեց GeoGebra կայքի կախարդական գրիչով աշխատել։ Երրորդ դասը մայրենի էր։ Ընկեր Արմինեն հրավիրել էր Հարավային դպրոցի 5-րդ դասարանի երեխաներին, որ միասին ազգային խաղեր խաղանք։ Իսկ անգլերենի դասին պարզապես հանգստացանք, որովհետև ընկեր Հայկուհին իր ջոկատի հետ գնացել էր ճամփորդության։

Օր 11-րդ

Այսօր մեր ձմեռային ճամբարի տասնմեկերորդ օրն է, և ես կպատմեմ, թե ինչպե՞ս անցավ իմ օրը։ Առաջին դասը մայրենի էր։ Մեր դասարան նոր աշակերտ էր եկել, անունը՝ Գրիքոր։ Բարի տղա է։ Երկրորդ դասը հայրենագիտություն էր, մենք պատրաստեցինք դարչինով թխվածքաբլիթ։ Շատ համեղ ստացվեցին։ Բայց թխվածքաբլիթները համտեսեցինք վերջին դասից հետո։ Վերջին դասը տեխնոլոգիա էր, թեման ազատ էր, կարող էինք նկարել այն, ինչ ուզում էինք։ Ես նկարեցի ուրախ սմայլիկներ։

Օր 12-րդ

Հիմա մեր ձմեռային ճամբարի տասներկրորդ օրն է և մեր առաջին դասը մայրենի է։ Մենք կարդացինք 3 հեքիաթ։ Եվ պատմեցինք։ Երկրորդ դասը բնագիտություն էր, բայց քանի որ ընկեր Շուշանը ճամփհորդում էր իր ջոկատի հետ մենա նկարեցինք և նախաճաշեցինք։ Նախավերջին դասը մաթեմատիկա էր մենք ընկեր Գրետայի բլոգի խնդիրները քննարկեցինք և գնացինք վերջում ընտրություն էր մենք նկարեցինք կենդանիներ, որ հետո դիմակներ սարգեյինք։ Այդպես էլ անցավ իմ օրը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով