Ուսումնական աշուն 2022 (Մայրենի)

Թարգմանություններ․ Հազար ու մի հարց

Ինչո՞ւ է քամին փոխում ուղղությունը

Հողը և լեռնային ապարները տաքանում են ավելի արագ, քան ջուրը: Բայց նրանք նաև սառչում են ավելի արագ։ Երբ արևը մայր է մտնում, ցամաքը ջրից արագ է սառչում, և առաջանում է քամի, որը ափից դեպի ծով է փչում։ Այն հենց այդպես էլ կոչվում է՝ ափամերձ։

Береговой ветер
Գիշերը ցամաքը սառչում է ավելի արագ, քան ջրի մակերվույթը։ Ավելի տաք օդը բարձրանում է ջրի վրա, իսկ ավելի սառը օդը ձգտում է զբաղեցնել նրա տեղը․ փչում է ափամերձ քամին։

Լեռնային ժայռերը արևից ավելի արագ են տաքանում, քան կանաչապատ մարգագետինները և դաշտավայրերը․ Օդը սարերի վրայով գնում է վերև, իսկ նրան փոխարինում է դաշտավայրերի օդը․ Դա ցածրադիր օդն է։

Ցերեկը սարերի լանջերին տաքացող օդը բարձրանում է վերև, իսկ ներքևում նրան փոխարինում է սառը օդը․ փչում է ցածրադիր օդ։

Գիշերը լեռնային ապարները սառչում են ավելի արագ, հիմա արդեն դաշտավայրերից օդը բարձրանում է դեպի երկինք, իսկ նրա տեղը գալիս է սարերի օդը։ Փչում է լեռնային քամին։

Ինչո՞ւ է պատառաքաղը միշտ սառը

Հավանաբար, դուք նկատել եք, որ երբ վերցնում եք մետաղական պատառաքաղ, գդալ կամ դանակ, դրանք միշտ սառն են թվում։

Вилка в руке
Բանն այն է, որ մետաղը լավ հաղորդիչ է։ Հենց կպչում ենք մետաղին, ձեռքերի տաքությունը անցում է նրան, ձեռքը կորցնում է տաքությունը և սառչում է։ Սառն է լինում ոչ թե մետաղը, այլ ձեր ձեռքը։

Միրհավ

Ընտանեկան ընթերցումներ

Ակսել Բակունց, “Միրհավ” (համառոտ)