18 հոկտեմբերի

167. Բ խմբի նախադասությունների մեջ ընդգծված բառերն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի բառակապակցություններում ընդգծված ածականներից և ինչո՞վ են նման:

Ա. Մաքուր սենյակ: — Բ.Արագ մաքրեց:
Փափուկ բազմոց: — Մեղմորեն ժպտաց:
Հատուկ վերաբերմունք: — Հպարտորեն խոնարհվեց:
Հստակ ջուր: — Հազիվ լսվեց:
Երկար օր: — Մանրամասն պատմեց:

172. Կետերի փոխարեն գրի´ր փակագծում տրված բառերըԸնդգծի´ր այն բառերըորոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական այգու(այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ փիղը (փիղ) կապեր քանդելու հմուտ (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա համառոր (համառորեն) ու ճարպիկ (ճարպկորեն) քանդում էր իր ոտքերի (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներից անաղմուկ հանել այն շինության (շինություն) դուռը, որտեղ նրան բանտեցին (բանտել): Չանհանգստացնելով խոր քնածին սպասավորին  (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների (բնակիչներ) հետ ծանոթանալու:

173. Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունըԸնդգծի´ր այն բառերըորոնց ձևերը փոխվեցին:

Մրջյունները, մի, տեսակ, թափառաշրջիկ, կյանք, վարեցին: Դրանք, գիշատիչ, քոչվոր. մրջյուններ, են:
Ջունգլիներում, բոլոր, կենդանիներ, փախչել են, քոչվոր, մրջյունների, բանակ:
Մինչև, անգամ, հսկա, փիղ է, շտապել, գլուխն ազատել, նրանցից:
Վա՜յ, քնած, ճանապարհորդ, թափառաշրջիկ, մրջյունները, նա, միայն, կմախք են, թողել:

174. Նախադասության մեջ վերականգնի´ր ընդգծված բառերի ուղիղ ձևերըԻ՞նչ փոխվեց դրանից:

Թագավորը ինձ թույլ տվեց իր անտառում (անտառ) որս անել:
Հյուրերն իջան (իջնել) պատշգամբից, որպեսզի մի քիչ զբոսնեն (զբոսնել) այգում:
Ափին (ափ) ընդամենը մի նավակ կար, որը միանգամից լցվեց աղմկոտ երիտասարդներով (երիտասարդ):
Խառը մտքերը անտառում (անտառ) էլ հանգիստ չեն տալու (չտալ) ինձ:

175. Նախադասության բոլոր բառերն ուղիղ ձևով գրի´ր ու կարդա´. ի՞նչը փոխվեց:

Իշխանը գոհացավ այդ խոսքերից և առատ վարձատրեց ծերունուն:

Բառերն ըստ իմաստի բաժանվում են տարբեր խմբերի:
Առարկա ցույց  տրվող բառերը կոչվում են գոյական, առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը՝ ածական, գործողություն ցույց տվող բառերը՝ բայ, գործողության հատկանիշ ցույց տվող բառերը՝ մակբայ և այլն:
Հայերենում կա տասը խոսքի մաս՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն և վերաբերական:

Ես կարդացի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով