Մայրենի տնային 50-54

50. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ական կամ -ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական:

Լեռն — լեռնական , քաղաք — քաղաքական, անձրև — անձրևային, բարեկամ — բարեկամական, շուն — շնական, անձ(ն) — անձական, զինվոր — զինվորական, ցամաք — ցամաքային, ծնունդ — ծննդական, տուն — տնական, անապատ — անապատային, դև — դևական, դյուցազն — դյութազնական, աղաչ(ել) — աղաչելի , հրեշտակ — հրեշտակային, ստրուկ- ստրկական, պետ — պետական, տոհմ — տոհմական, հանրապետ(ություն) — հանրապետական, խորհուրդ- խորհուրդային։

51.   Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Երգ, փառ(ք), մեջ, ջուր,բույս, թույն, հույս, սենյակ:
Երգ — երգարան, երգչախումբ, մեներգիչ
փառք — փառահեղ, անփառունակ, վեհափառ
մեջ — մեջտեղ, անմիջական, գյուղամեջ
ջուր — ջրհեղեղ, անջրդի, աղաջուր

52.Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: 

ա) Լույս, թույն, կենդանի, տեր, մեջ, ուղի, անուրջ, կամուրջ, կատու:

բ) Ություն, բար, վոր, ակ, ել, երես, ազգի, ուկ, կից:

Իմ կազմած բառերը՝

Լուսերես, տիրել, թունավոր ,կենդանություն, միջուկ, ուղեկից ,անրջել, կամրջակ, կատվազգի

53.Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից,  մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին …:

Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի … … է: Եվ …ում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ … է: Դեռ … չունի այն հարցը, թե ինչի …ով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ …ները: Իսկ ի՞նչ է բերելու … ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա … կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական … ապագա է սպասվում:

Տեղադրված բառերով տեքտը՝

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, գրոհել մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին նահանջել

Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի անցյալն  է: Եվ անցյալում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ հանելուկ  է: Դեռ լուծում չունի այն հարցը, թե ինչի հետևանքով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ պատճառները: Իսկ ի՞նչ է բերելու մերձավոր ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա խաղաղ կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական անապահով ապագա է սպասվում:

54.Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:

Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա ……………:

Իմ գրած բառերը՝
Քիմիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, կրիա