Գործնական աշխատանք

42. Աչք և գլուխ բառերով կազմի՛ր հնարավորին չափ շատ  դարձվածքներ:
Գլուխ
Գլուխ գալ

Գլուխ գլխի
Գլուխ գլխի դնել
Գլուխ գլխի լինել
Գլուխ գործոց
Գլուխ դարձնել
Գլուխ դնել մեկի հետ
Գուխ դնել մի բանի
Գլուխ ելնել
Գլուխ թափել

Աչք
Աչքը մտնել
Աչք ածել
Աչք անել
Աչք աչքի գցել
Աչք առնել
Աչք բացել
Աչք գոցել
Աչք դնել
Աչք ընկնել
Աչք ծակել
Աչք ձգել
Աչք ման ածել
Աչք նետել

43. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենից բարձր (ամենաբարձր) ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է,

նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրություն ունեցող (բարձրությամ) մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ երկու անգամ (սեկվոյայից կրկնակի անգամ) բարձր:  Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով կարող է տեղավորվել մեր ժամանակների մի շենք:

44.Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը ուժեղ (մեղմ) անձրևի տակ ընկավ: Թռչվելուց(չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց (իջեցնել) գլխի վրա ու վազեց: Անկասկած (հաստատ) աշխարհում երբեք (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի թանկարժեք (էժանագին) «անձրևանոցով» չէր պաշտպանվել (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի կամավոր վկան`գողը (ոստիկանը), զարմանքից լռեց (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանակելի (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը ցրվեցին (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն հետևեց (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ գտան (կորչել) տարբեր (նույն) ժամանակներում տարբեր (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս թռչվեին (չորանալ),- Տխուր (ուրախություն) ասաց գողը, երբ նրան բանտարկեցին (բաց թողնել):

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Սելևկյան պետության միացումը: Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:

Միջերկրականի արևելյան ծովափի նվաճումը: Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

Իրենց հմտությամբ հայտնի կիլիկյան ծովագնացներին Տիգրան Մեծը հանձնարարեց վերահսկել Միջերկրական ծովի արևելյան շրջանները:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:

Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Ասորիքի նվաճումը:
Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: 

2. Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:
Սելևկյան պետությունը երկար պատերազմներից հետո թուկացել էր և դրա համար որոշում է իր երիկիր հրավիրել այլ երկրի թագավորի։ Նրանք ընտրում են հայոց թագավորին։ Ք.ա.84 Տիգրան Մեծը դարձավ Սելևկյան թագավոր։

3. Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:
Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

4. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը փյունիկյան քաղաքների նկատմամբ:
Փյունիկյան քաղաքներին Տիգրան Մեծը շնորհում է ազատություն, այսինքն ինքնավարություն։

5. Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:
Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

6. Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:
Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր։