Աշխարհագրական թաղանթ

Աշխարհագրական թաղանթ

Աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի, կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է, որի միասնականությունը ապահովվում է նյութի և էներգիայի շրջապտույտի շնորհիվ:

Ընդ որում ամենադինամիկ ոլորտներն են գազային ագրեգատային վիճակում գտնվող մթնոլորտը և բոլոր ագրեգատային վիճակներում գտնվող ջրոլորտը, իսկ ամենափոքր դինամիկան դիտվում է քարոլորտում, որը սակայն պակաս կարևոր չէ, քան ավելի արագ փոփոխվող ոլորտները, քանի որ հենց քարոլորտն է այն նյութական հիմքը, որի վրա ապրում և իր տնտեսական գործունեությունն է ծավալում մարդը:

Ի դեպ, մարդոլորտը ամենաերիտասարդ ոլորտն է աշխարհագրական թաղանթում, սակայն իր նպատակաուղղված գործունեությամբ ամենաշատն է ձևափոխում վերջինիս: Մթնոլորտի դերը հսկայական է ամբողջ կենդանի նյութի գոյության համար, քանի որ այնտեղ՝ 25−30 կմ բարձրությունների վրա է տեղակայված օզոնի շերտը, որը կլանում է տիեզերքից եկող ուլտրամանուշակագույն խիստ վտանգավոր ճառագայթները և հենց այդ բարձրությունն էլ համարվում է աշխարհագրական թաղանթի տարածման վերին սահմանը, քանի որ դրանից վեր կենսոլորտը բացակայում է: Նույն կերպ կենսոլորտի տարածման սահմաններով է պայմանավորված քարոլորտի ընդգրկվածությունը աշխարհագրական թաղանթում, ինչպես նաև աշխարհագրական թաղանթի ստորին սահմանը՝ Երկրի ընդերքի մինչև 5 կմ խորությունները: Ստացվում է, որ կենսոլորտի և աշխարհագրական թաղանթի տարածման սահմանները համընկնում են:

photo.png

Աշխարհագրական թաղանթի սահմանները

Ընդհանուր առմամբ աշխարհագրական թաղանթի հզորությունը (ստորին և վերին սահմանների միջև գտնվող շերտի հաստությունը) հասնում է 40 կմ:

Աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող գործընթացների, ինչպես և ամբողջ աշխարհագրական թաղանթի գոյության նախապայմանն Արեգակն է, քանի որ նրանից է ստացվում անհրաժեշտ գրեթե ամբողջ էներգիան, որի շրջապտույտը կապ է ստեղծում տարբեր ոլորտների միջև և շարժման մեջ է դնում այդ ոլորտներում տարբեր ագրեգատային վիճակներում գտնվող նյութերը: Միայն քարոլորտի որոշ գործընթացներ պայմանավորված են Երկրի ներքին ջերմությամբ, որը գալիս է միջուկից:

Աշխարհագրական թաղանթի գոյության երկրորդ նախապայմանը ոլորտների միջև կապ ապահովող նյութերի շրջապտույտն է:

Այդպիսի շրջապտուտներից հայտնի են ջրի և գրեթե բոլոր քիմիական տարրերի շրջապտույտները:

Սակայն պետք է հիշել, որ անկախ գտնվելու վայրից, նյութը շարունակում է մնալ աշխարհագրական թաղանթի որոշակի ոլորտի բաղադրիչ:

Օրինակ՝ մթնոլորտում գտնվող ջուրը ամպի տեսքով հանդիսանում է ջրոլորտի, ոչ թե մթնոլորտի բաղադրիչ, կամ հողում բնակվող կենդանին կենսոլորտի, ոչ թե քարոլորտի բաղադրիչ է: Նույնիսկ մարդու բջիջներում առկա ջուրը (կենսաբանական ջուր) հանդիսանում է ջրոլորտի բաղադրիչ: Այսպիսի դրսևորումները միայն ապացուցում են, որ աշխարհագրական թաղանթի ոլորտները սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ և փոխազդում են միմյանց վրա:

Գրականության հղում էջ 5

Հարցեր

1․ Ի՞նչ է աշխարհագրական թաղանթը, և որո՞նք են դրա բաղադրամասերը։
Աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի, կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է, որի միասնականությունը ապահովվում է նյութի և էներգիայի շրջապտույտի շնորհիվ:

2․ Որո՞նք են աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները։
Քիմիական ձևի դեպքում նյութերի հատկանիշները փոխվում են։ Այս ձևը մեծ մասամբ տեղի է ունենում երկրի մակերևույըին՝ ջրի միջոցով։ Մանթիայում բարձր ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում տարբեր նյութերի ատոմները լուծված են մանթիայի նյութի մեջ։ 

Դասարանական աշխատանք

36.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:

Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող:

Երկինքը քերելու չափ բարձր – երկնաքեր բարձրաչափ
Բարի մտքով — բարեմիտ
Վատ համբավ ունեցող — վատահամբավ
հեշտությամբ թեքվող – դյուրաթեք
խաժ աչքեր ունեցող — խաժաչք
կյանքը սիրող — կենսասեր
հանրության կողմից ճանաչված — հանրածանոթ
կյանքով ուրախացող — կենսախինդ

37․Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

Մանր նկարներ անող — մանրանկարիչ
թռչուններ բուծելու տեղ — թռչնաբուծարան 
գյուղի տնտեսությանը հատուկ — գյուղատնտեսական
միտք հղանալը — մտահաղացում 
արդյունք ունեցող — արդյունավետ
աշխատանքը սիրելը — աշխատասեր
հավասար  կշիռ  ունենալը — հավասարակշիռ

ՏԱՍՆՈՐԴԱԿԱՆ ԹՎԵՐԻ ԿԼՈՐԱՑՈՒՄԸ

1201. Աղյուսակում գրված թվերը կլորացրե՛ք մինչև տվյալ կարգը.

Մինչև հարյուրակները — 300, 900, 400, 100
Մինչև տասնյակները — 260, 900, 400, 110
Մինչև միավորները — 257, 898, 399, 106
Մինչև տասնորդականները — 256,8 , 897,7 , 398,01 , 105,4
Մինչև հարյուրերորդականները — 256,70 , 897,70 , 398,10 , 105,40
Մինչև հազարերորդականները — 256,720 , 897,700 , 398,100 , 105,400

1202. Հաշվե՛ք և պատասխանը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները.

ա) 0,377 + 3,409 – 2,1006 = 3,786 – 2,1006 = 1,6854 ≈ 1,69
բ) 12,4589 – 6,27 + 1,395 = 6,1889 + 1,395 = 7,5839 ≈ 7,58
գ) 4,5 + 0,3796 + 1,225 = 4,8796 + 1,225 = 6,1046 ≈ 6,1
դ) 0,1 – 0,01 – 0,001 = 0,09 – 0,001 = 0,089 ≈ 0,1

1203. Հաշվե՛ք և պատասխանը կլորացրե՛ք մինչև տասնորդականները

ա) 0,1 ⋅ (81,34 + 6,73) = 0,1 ⋅ 88,07 = 8,807 ≈ 8,8
բ) 5,6 ⋅ (7,4 – 3,9) = 5,6 ⋅ 3,5 = 19,6
գ) (3,4 + 2,01) ⋅ 1,2 = 5,41 ⋅ 1,2 = 6,492 ≈ 6,5
դ) (9,4 – 8,7) ⋅ 1,4 = 0,7 ⋅ 1,4 = 0,98 ≈ 0.9
ե) (8,5 + 6,12) ⋅ 2,3 = 14,62 ⋅ 2,3 = 33,626
զ) (12,1 – 5,73) ⋅ 0,1 = 6,37 ⋅ 0,1 = 0,637

1204. Թվերը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները, ապա կատարե՛ք հաշվումները.

ա) 2,9519 + 0,24159 ≈ 2,95 + 0,2 4 = 3,19
բ) 24,35907 – 14,4346 ≈ 24,36 – 14,43 = 9,93
գ) 43,927 ⋅ 0,00609 ≈ 43,93 ⋅ 0,01 = 0,4393
դ) 11,4444 : 3,52222 ≈ 11,44 : 3,52 = 1144 : 352 = 3,25
ե) 3,509 ⋅ (0,7654 – 0,333) ≈ 3,51 ⋅ (0,77 – 0,3) = 3,51 ⋅ 0,47 = 1,6497
զ) (17,6249 – 2,6951) : 3,729 ≈ (17,62 – 2,7) : 3,73 = 14,92 : 3,73 = 4