Խորհրդավոր ծերունին Հովհաննես Թումանյան

— Այդ դո՞ւ ես,— ասաց նա և գլուխս թեթև շոյելով՝ շարունակեց իր ճամփան՝ առանց կանգնելու։

— Դու ո՞րտեղից գիտես ինձ, ծերունի։

— Քո ծնված օրից։

— Ուրեմն դու ճանաչո՞ւմ ես ինձ։

— Ես քո հորն էլ էի ճանաչում փոքրուց։

— Վա՜հ, մի՞թե…

― Ես քո պապին էլ եմ տեսել, ա՜խ, ինչ չարաճճի էր երեխա ժամանակ։

— Դու իմ պապին տեսել ես երեխա ժամանա՞կ։

— Է՜հ, բայց քո պապի պապը ավելի կայտառ երեխա էր։

— Դու իմ պապի պապին էլ ես տեսե՞լ։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛․ զարմանում ես դու. դեռ նրանց պապերի պապերին էլ…

— Դե որ այդպես է, պատմի՛ր, խնդրում եմ, պատմիր, ծերունի, ի՞նչ տեսակ մարդիկ էին նրանք, ի՞նչ գիտես նրանցից։

— Ինչ տեսակ մարդի՞կ…

Նրանք էլ քեզ նման մարդիկ էին։ Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում… Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին։ Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու… Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա։

— Վա՜յ, խե՜ղճ պապեր։

— Բայց ես ականատես եմ եղել և նրանց սիրային տարփանքներին, ես տեսել եմ նրանց կայտառ զավակների խաղերն ու լսել եմ նրանց առաջին թոթովանքները, մասնակցել եմ նրանց խրախճանքներին, ձայնակցել եմ նրանց հաղթանակի աղաղակներին, ես պսակել եմ նրանց առաքինություններն ու մեծագործությունները…

— Ո՜վ բարի ծերունի։

— Հա՛, նրանք ինձ հետ էին։ Մի քիչ տեղ եկան. մեկը մի անգամ մտավ գերեզման, մյուսը նրանից մի փոքր հեռու իրան ալևոր գլուխը դրեց, որը դեռ մատաղ, որը ծերունի, որը սրահար, որը ցավագար… Քո բոլոր պապերն ինձ հետ են անցել, ու ամեն մեկը մի տեղ մնացել։

— Ո՜ւհ, ինչքան մեծ ես դու։

— Մե՜ծ, աչքդ ինչ տեսնի՝ նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի՝ նրանից առաջ եմ ես, ո՛ր քարը վերցնես՝ տակին եմ եղել, ինչ մեռել գտնես՝ այն ես եմ թաղել։

— Եվ դեռ ադպես արա՞գ ես գնում, ես չեմ կարողանում քեզ հասնել։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛, հոգնեցի՞ր… տեսնում եմ՝ արդեն քեզ էլ եմ թողնում։ Օ՜, դու վաղ ես ծերացել… Ե՜կ, ե՜կ…

— Սպասի՛, ծերունի, իմ ուժը, իմ եռանդը դու տարար, ես հոգնեցի, էլ չեմ կարողանում գալ։

— Ե՜կ, ե՜կ…

Թումանյանական խնդիրներ

  • Թումանյանական խնդիրներ

1.«Պոչատ աղվեսի» պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։ 50 սմ

2.  «Շունն ու կատուն »հեքիաթում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 2 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան  1  գդակի  մորթու  երկարության  3/4  մասն է կազմում:
40։4*3=30սմ

30*2=60սմ

3.  «Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը` հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։
1-2/6 =6/6-2/6=4/6=2/3

4.  «Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը  3 անգամ շատ էր կշռում յուղից։ 25կգ բռինձ 75կգ յուղ

5. «Կիկոսի մահը» հեքիաթում  հայրը աղջկան  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։

5 լիտրանոց կուժից 4 լ դատարկում ենք 4 լիտրանոցի մեջ, 5 լիտրանոցի մեջ մնում է 1 լ ջուր։ Այնուհետև 5 լիտրանոցի վրա ավելացնում ենք ևս 4 լ, որ նորից դառնա 5 լ։ 4 լիտրանոց կուժի մեջ ունենք 1 լ ջուր, որպեսի այն լցվի պետք է 3 լ ավելացնենք։ 5 լիտրանոց կուժից եթե 3 լ ավելացնենք, 5 լիտրանոցի մեջ կմնա ուղիղ 2 լ։

6.Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և կազմեք խաչբառ, որի պատասխանը կլինի հենց այդ հեքիաթի վերնագիրը կամ հերոսները։

Խաչբառ

 

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ
1 2 3 4 5 6 7 8 9
Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ
10 20 30 40 50 60 70 80 90
Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ
100 200 300 400 500 600 700 800 900
Ռ Ս Վ Տ Ր Ց Ւ Փ Ք
1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000

 

1․Գտե՛ք 30-ի կրկնապատիկի և 10-ի արտադրյալը։

2․Գտե՛ք ամենափոքր կենտ թիվը։

3․Գտե՛ք 45-ի քսանապատիկը

4․Գտե՛ք 200-ի կրկնապատիկը։

5․Գտե՛ք այն թիվը, որը ստացվում է նույն թվին բաժանելիս։

6․Գտե՛ք 10-ի և 4-ի քանորդը։

7․Գտե՛ք ամենափոքր միանիշ թիվը։

8․Գտե՛ք 5-ի հազարապատիկը։

Ք Ա Ջ

 

Ն Ա Զ Ա Ր

 

7.Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և կազմեք խնդիր։

«Ծիտը»

Ծիտը պառավից թրցրեց լոշիկ և տարավ հովիվի։ Ճանապարին լոշիկի 1/5 րդ մասը ծիտը կերավ, իսկ մյուս լոշիկի մասը հասավ հովիվին։ Լոշիկի ո՞ր մասը կերավ հովիվը։

8. Կրճատեք կոտորակները.

  • 30/60  = 1/2
  • 15/25 =3/5
  • 49/63= 7/9
  • 54/6=8/1
  • 84/24=7/2
  • 35/70=7/14
  • 45/125=9/25
  • 11/121= 1/11
  • 32/72=4/9
  • 45/100=9/20
  • 25/100=1/4