Ահմադի պատմությունը 1

Հետո երբ Ահմադը եկավ իր թուրք ընտանիք, նա ամեն ինչ պատմեց իր ընտանիքին և ընտանիքը շատ ուրախ էր, որ այդպես էին վարվում իրենց տղայի հետ։ Նրանք որոշեցին հետ գնալ հայ ընտանիքի մոտ և շնորհակալ էին նրանց։ Նրանք այդպես էլ արեցին, և հայ ընտանիքի մեծերը շատ զարմացան, և ասացին․

— Վա՜յ, Ահմադ, դու այնքան լավ մարդ ես, մենք քեզ միշտ սիրել ենք։

— Ես էլ ձեզ, դուք էլ եք շատ բարի և ընկերասեր,- ասաց Ահմադը

Հետո նրանք Ահմադի թուրք ընտանիքի հետ շփվում էին, երբ ազատ էին լինում և շուտով ընկերներ դարձան։ Ու այդպես բոլորը ապրեցին երջանիկ։

 

Արենի

Արենի

Արենին հին և նշանավոր գյուղ էր Սյունիքի Վայոց Ձոր գավառում։ Եղել է Արաքսի հովտից Սևանի ավազան և Ջանգեզուր անցնող բանուկ ճանապարհի հանգուցակետ ու Շարուրի դաշտից Վայոց Ձոր մտնող կիրճը փակող ռազմական հենակետ։ Գյուղը հնում գտնվել է այժմյան Արենիից (Վայոց Ձորի մարզ) արևմուտք, բլրի վրա (պահպանվել են ավերակները)։ Արենի գյուղը նշանավոր է իր խաղողով և դրանից պատրաստվող գինով:

Գյուղի արևելյան եզրին՝ բարձունքի վրա, գտնվում է Ս.Աստվածածին եկեղեցին։

Մոզրովի քարանձավ

Մոզրովի քարանձավ

Գտնվում է Վայոց Ձորի Մոզրով գյուղի ճանապարհի աջ կողմում: Հայաստանի քիչ հայտնի և գեղատեսիլ բնական հրաշքներից մեկն է: Քարանձավը հայտնաբերվել է 30 տարի՝ ճանապարհի կառուցման ժամանակ: Խորը քարանձավ է՝ հարուստ բազմապիսի երկրաբանական կազմավորումներով: