Ճամփորդություն Գեղասահքի մարզադպրոց

Այսօր գնացինք սահադաշտ։ Ինձ շատ դուր եկավ այնտեղ։ Մի փոքր դժվար էր սահելը, բայց սովորեցի։ Մի պապիկ ինձ օգնեց սկզբում։ Այդ պապիկը բոլորին օգնում էր, ինձ էլ օգնեց, և ես սովորեցի։ Ես ընկա 2 անգամ։ Հետո ես օգնում էի ընկերներիս։ Շատերը դժվարանում էին, բայց հետո նրանց մոտ ստացվեց։ Երբ արդեն դուրս եկանք սահադաշտից, մենք նստեցինք նստարաններին և նախաճաշեցինք։ Այդպես հետաքրքիր անցավ իմ չորեքշաբբթի օրը։ Ինձ շատ դուր եկավ սահադաշտում, ես կուզեի մյուս անգամ էլ գալ այստեղ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով