Այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Մարտիրոս Սարյանը մեծ հայտնի նկարիչ է եղել։ Նա ծնվել է 1880 թվականին փետրվարի 28-ին, և մահացել է մայիսի 5-ին 1972 տվականին Նոր Նախիջևանում (Ռուսաստան)։ Նա սովորել է Մոսկվայի ուսումնարանում։ Ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ։ Մարտիրոս Սարյանին անվանում են գույների վարպետ։

Երկուշաբթի օրը մենք գնացել ենք Մարտիրոս Սարյանի Տուն-Թանգարան։ Այնտեղ շատ նկարներ կային։ Թանգարանի աշխատակիցը մեզ պատմեց Սարյանի և նրա աշխատանքների մասին։ Մենք առաջինը տեսանք Մարտիրոս Սարյանի քույրիկի, մայրիկի և հայրիկի նկարները։ Տեսանք Սարյանի հին իրերը, տան կահույքը։ Հետո մենք թիմերի բաժանվեցինք և  հավաքեցինք փազլ, որն իրենից ներկայացնում էր Սարյանի աշխատանքը։ Իմ թիմում ավելի շատ աղջիկ կար։ Մենք հազիվ հավաքեցինք փազլը։ Թանգարանից վերադարձանք Բախշյանի այգի, որ նախաճաշենք և հանգստանանք։