Приготовь для опыта {Թարգմանություն}

Приготовь для опыта:

Спички, миску, воду, мыло, 1 кусочек сахара.

В миску с водой положи несколько спичек. Расположи их звездой, а в центре звездочки дотронься до воды заостренным кусочком мыла; спички тотчас же разбегутся в стороны: они боятся мыла.

Чтобы собрать спички, окуни в воду в центре кусок сахара.

Спички — большие лакомки; они тотчас же подбегут поближе и

соберутся вокруг него.

Вместо спичек можно пустить на воду маленьких рыбок, вырезанных из дерева.

Թարգմանություն
Պատրաստիր փորձի համար

Լուցկի, ափսե, ջուր, օճառ, 1 կտոր շաքար։

Ջրով ափսեի մեջ դիր մի քանի լուցկի։ Դասավորիր լուցկիները աստղի տեսքով, իսկ աստղի մեջտեղում օճառի սուր մասով կպի ջրին։ Լուցկիները կփախչեն հեռու, որովհետև նրանք վախենում են օճառից։

Լուցկիները հավաքելու համար շաքարի կտորը դիր ջրի կենտրոնում։

Քաղցրասեր լուցկիները միանգամից կհավաքվեն նրա մոտ։

Լուցկիների փոխարեն ջրի մեջ կարելի է դնել փայտե փոքրիկ ձկնիկներ։

Հայկական ազգային հագուստ (Տարազ)

Ազգային հագուստը՝ հայկական տարազը, մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է: Այն ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև՝ եղել է այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը՝ ունենալով դարավոր պատմություն  և լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է:

Հայկական տարազ

Հայ ժողովրդի տարազային քարտեզ

Պատմական որոշ հանգամանքների բերումով ձևավորվել է տարազային երկու համալիրներ՝ արևմտահայկական և արևելահայկական: Տարազային համալիրներում վառ արտահայտվել են սոցիալական, տոնածիսական, սեռատարիքային և անգամ մասնագիտական տարբերությունները: Եվ այս է պատճառը, որ տվյալ տարազին նայելուց՝ մարդիկ անմիջապես հասկանում էին, թե այդ տարազ կրողը ինչ խավի է պատկանել:

Տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Շապիկի օձիքը զարդարվում  էր ասեղնագործ գեղազարդերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Հասարակական վայրում առանց չերքեզիի երևալը համարվում էր անընդունելի՝ նույնիսկ շոգ եղանակին: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց: