Ձմեռային ճամբար 2023

Առաջին շաբաթ

Օր 1

Երկուշաբթի օրը մենք ունեցել ենք երգի երկու դաս և սովորել ենք նոր երգ։ Մյուս բոլոր օրերը, բացի ուրբաթից, ես հիվանդ էի։ Ուրբաթ օրը մենք գնացել ենք տեխնոլոգիայի և նկարել ենք։ Հետո մաթեմատիկային մենք Արևելյան դպրոցի սովորողների հետ խումբ էինք կազմել և quizizz-ի հարցերին էինք պատասխանում։ Լինում էր, որ ճիշտ էր, լինում էր՝ ոչ։ Մարմնակրթություն չենք արել, որովհետև Ընկեր Սոնան գնացել էր ճամփորդության։ Մենք նստեցինք անգլերենի դասարանում և խաղ խաղացինք, բայց համակարգչով չէ։ Եվ ամենավերջում բնագիտության դասն արեցինք։

Առաջին շաբաթը մենք սովորել ենք Quizizz և google forms-ը։

Երկրորդ շաբաթ

Այսօր գնացինք Գեղասահքի դպրոց։ Ինձ շատ դուր եկավ այնտեղ։ Մի փոքր դժվար էր սահելը, բայց սովորեցի։ Մի պապիկ ինձ օգնեց սկզբում։ Այդ պապիկը բոլորին օգնում էր, ինձ էլ օգնեց, և ես սովորեցի։ Ես ընկա 2 անգամ։ Հետո ես օգնում էի ընկերներիս։ Շատերը դժվարանում էին, բայց հետո նրանց մոտ ստացվեց։ Երբ արդեն դուրս եկանք սահադաշտից, մենք նստեցինք նստարաններին և նախաճաշեցինք։ Այդպես հետաքրքիր անցավ իմ չորեքշաբբթի օրը։ Ինձ շատ դուր եկավ սահադաշտում, ես կուզեի մյուս անգամ էլ գալ այստեղ։

Մենք երկրորդ շաբաթվա ընթացքում սովերել ենք՝ LearningApps ծրագիրը:

Երրորդ շաբաթ

Երկուշաբթի օրը մենք գնացել ենք Մարտիրոս Սարյանի Տուն-Թանգարան։ Այնտեղ շատ նկարներ կային։ Թանգարանի աշխատակիցը մեզ պատմեց Սարյանի և նրա աշխատանքների մասին։ Մենք առաջինը տեսանք Մարտիրոս Սարյանի քույրիկի, մայրիկի և հայրիկի նկարները։ Տեսանք Սարյանի հին իրերը, տան կահույքը։ Հետո մենք թիմերի բաժանվեցինք և  հավաքեցինք փազլ, որն իրենից ներկայացնում էր Սարյանի աշխատանքը։ Իմ թիմում ավելի շատ աղջիկ կար։ Մենք հազիվ հավաքեցինք փազլը։ Թանգարանից վերադարձանք Բախշյանի այգի, որ նախաճաշենք և հանգստանանք։

Երեքշաբթի օրը մենք ժամը 9։00-ին գնացինք ընդհանուր պարապմունքի։ Պարեցինք, երգեցինք և գնացինք տեխնոլոգիայի, այնտեղ մենք նկարեցինք Մարտիրոս Սարյանի մի նկարից, բոլորիս մոտ լավ ստացվեց։ Մեզ ասացին, որ Մարտիրոս Սարյանը օգտագործում էր վառ գույներ, մանավանդ կարմիր, դեղին և նարնջագույն։ Այս շաբաթ մենք ուսումնասիրել ենք Մարտիրոս Սարյանի կյանքն ու աշխատանքները։ Հետո մենք մարմնակրթության ժամանակ գնացինք Մայր դպրոց և խաղացինք թենիս ու պինգ-պոնգ։ Մյուս ժամը գնացինք լեգո խաղալու։ Եվ վերջին ժամը մենք գրում էինք Դիջիթեքի մասին։