25․11․2022 թ․ Գործնական քերականություն 5

245. Տրված բառերից գոյականներ և բայեր կազմի՛րԱրմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:
Օրինակ՝
թը՜շշ – թշշոց – թշշալ:
Բը՜զզ — բզզոց — բզզալ
դը՜ռռ — դռռոց- դռռալ
չրը՜խկ — չրխկոց — չրխկալ
խը՜շշ — խշշոց- խշշալ
ծի՜վ-ծի՜վ — ծվծվոց — ծվծվալ
տը՜զզ — տզզոց- տզզալ
կը՜ռռ- կռռոց — կռռալ
թը՜խկ- թխկոց — թխկալ
մը՜ռռ — մռռոց- մռռալ:
Ը-ն դուրս եկավ, ավելացավ -ոց, -ել կամ -ալ վերջավորությունը։

246. Թիվ և գործողության հատկանիշ ցույց տվող տրված բառերից (թվականներից և մակբայներիցբայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛րՍտացված այն բառերըորոնց չես հանդիպելփորձի՛ր բացատրել:

Երրորդ — երրորդել, ուշ — ուշանալ, շտապ- շտապել, մոտ — մոտենալ, մերձ- մերձենալ, հեռու- հեռվանալ, դանդաղ — դանդաղել, հաճախ — հաճախել, կրկին — կրկնել:

247. Տրված արմատներով բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

Նստ — նստել, սահ- սահել, վազ- վազել, կարդ- կարդալ, խաղ- խաղալ, տես- տեսնել, հաս- հասնել, հագ-հագնել, փախ-փախչել, սառ-սառչել, թիռ-թռչել:

248. Պարզի՛րթե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմվածԱյդ բառախմբերը լրացրո՛ւ:

Ա. Գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, փախչել, թռչել, տեսնել, հասնել: սրել, մաղել, ուտել, կրել, սովորել
Բ. Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ, վախենալ: զկրտալ, ուրախանալ, մեծանալ, փոքրանալ, կշտանալ

Տեքստային աշխատանք

381. Տրված նախադասություններից հնարավո՞ր է տեքստ ստանալՊատասխանդ հիմնավորի՛ր:

Քաղաքի կողմից մութ մի ամպ էր լողում: Անսխալ գիտելիքը մարդուն օգնում է, որ ճիշտ ապրի: Նրա ցանկությունն անմիջապես կատարվեց: Գարուն է. ծեր  այգին մատղաշ սաղարթով է ծածկվել: Վախը կարելի է հաղթահարել: Դուք իմ բարեկամներն եք, և բոլորդ այդ օրը իմ հյուրն եք լինելու:

Ոչ, հնարավոր չէ տեքստ ստանալ, որովհետև այս նախադասություններն իրաի հետ կապակցված չեն։

Քարոլորտ. Երկրի ներքին կառուցվածքը

Image_690 загруженное (1)

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝միջնապատյանը, ապա՝երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից ՝ներքին և արտաքին: Միջուկի ջերմաստիճանը հասնումէ 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը’ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:

Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է’ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին’ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներեն, օրինակ’ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ:
Օգտակար հանածոներից են, օրինակ’ նավթը, քարածուխը, տորֆը, բնականգազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ’ ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը’ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ’ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ’ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են: