“Արագածին”, Ավետիք Իսահակյան

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Ալմաստ-ադամանդ
    Հուր-կրակ
    Հրեղեն-կրակե
  2. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:
    գիշեր ու զօր — հականիշներ
    գիլ ու գլոր — հոմանիշներ
    ծվեն-ծվիկներ — հոմանիշներ
    լույս-փերուզ — հոմանիշներ
    հուր-հրեղեն — հոմանիշներ
    թռչող-ճախրող — հոմանիշ
    զառ ու զարմանք — հոմանիշներ

    Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:

  3. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:
    Ամբողջ բանաստեղծությունը փոխաբերություններից է կազմված։