Թարս հարցեր

Տարօրինակ հարցեր

Ջաննի Ռոդարի 

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Թոթվում-թափ տալ
    Զանազուն-տարբեր
    Խրճիթ-փայտե տուն
  2. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:
    Նա ուզում էր հասկանալ, թե իրեն հասկանում են, թե ոչ։
  3. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:
    Ինձ համար ձանձրալի է, երբ ինձ շատ երկար պատմություններ են պատմում։
  4. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. — Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Սեղանը ունի դարակ որ իրերը դնենք դարակների մեջ։

բ. — Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:
Ձուկը պոչ ունի որ արագ լող անի։

գ. Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Կատուն բեղ ունի որ հոտառություն անի։

դ. — Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում:
Ամպերը նամակ չեն գրում որովհետև նրանք ձեռքեր չունեն։

ե. — Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:
Դեմքը մորուք ունի որովհետև երբ մարդիկ ծերանում են նրանց մոտ մորուք է աճում։

  1. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:
    նամականիշ — նամակարգրություն, խորհրդանիշ,
    գարեջուր — անջուր, գարեհաց,
    ուսումնասիրել —  ուսումնարաան
    հայտնագործություն — հայտնաբերել
    հարցասիրություն — սիրահարվել, հարցաշար
    թարսերես — դիմերես
    տարօրինակ — նմանօրինակ, տարադրամ
    զանազան — սրբազան
  2. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող ածականները:
    Վատ, գովելի, ուրիշ, սովորական, թարս, զանազան, նոր, երկար, զարմանալի, թարսերես, ճիշտ
  3.  Գտի՛ր գոյականները, նրանց հատկանիշներ՝ ածականներ ավելացրու:

Փոքրիկ տղա, ուրախ օր, տարօրինակ հարցեր, հետաքրքիր հարցսիրություն, մեծ դարակներ, կլոր սեղան, զարմացած մարդիկ, գեղեցիկ աչքեր, մաքուր սպասք, սուր դանակ, երկար պատառաքաղ, լայն ուսեր, երկար պոչ, համով ձուկ, երկար բեղեր, փոքրիկ կատու, հակառակ ինչուիկ,  բարձր սար, ձյունածածկ գագաթ, փայտե խրճիթ, կանաչ  տետր, ուժեղ տանջանք, հետաքրքիր պատասխաններ, բարդ կյանք, մութ ստվեր,  երիտասարդ բարդի, սև ամպեր, կարճ նամակ, հին նամականիշներ, սպիտակ գարեջուր, թավ մորուք, մաքուր դեմք, հայտնի գիտնական, կարևոր հայտնագործություն, սպիտակ գուլպաներ, անհեթհեթ պատճառ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով