Ջաննի Ռոդարի. Կապույտ լուսակիրը

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը մի տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, ինչպիսին Միլանի երկինքը երբեք չէր եղել:
Սպասելով, որ ինչ-որ բան կհասկանան, մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլիստները շարժիչներին ստիպում էին մռնչալ, իսկ ամենագեր հետիոտները բղավում էին.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակներ էին անում.
-Կանաչը պաշտոնյաներից մեկը կերած կլինի քաղաքից դուրս ամառանոց կառուցելու համար:
-Կարմիրն օգտագործել են «Ջարդինի» այգիների ձկներին ներկելու համար:
-Իսկ գիտե՞ք` ինչ են անելու դեղինի հետ: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` երթևեկությունը կարգավորելու համար: Մի ուրիշ ոստիկան գտավ կառավարման վահանակը, որպեսզի ուղղի թերությունը, և անջատեց հոսանքը:
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճեր: Ես նրանց ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել երկնքի համար: Եթե ինձ հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Բայց միգուցե քաջությունը չբավականացրեց»:

Առաջադրանքներ

Դուրս գրեք բոլոր հատկանիշ և գործողություն ցույց տվող բառերը:

Հատկանիշ

Տարօրինակ, կապույտ, հանկարծակի, անսովոր, ամենագեր, կանաչ, կարմիր, դեղին, վերջապես, ուրիշ, ազատ

Գործողություն ցույց տվող բառ

Արեց, դարձան, չգիտեին, վարվել, անցնենք, չանցնենք, մնանք, չմնանք, տալիս, սպասելով, կհասկանան, գոռգոռում էին, ստիպում էին, մռնչալ, բղավում էին, չգիտեք, անում էին, կերած, կառուցելու, օգտագործել են, ներկել, գիտեք, անելու, ավելացնելու են, ժամանեց, կանգնեց, կարգավորելու, անջատեց, մտածել, տվել էի, հասկանային, կիմանային, չբավականացրեց։

Գրեք հետևյալ բառերի ուղիղ ձևերը

հասկանային, կիմանային, կառավարման, կառուցելու, ներկելու
Հասկանալ, իմանալ, կառավարել, կառուցել, ներկել,

Պատասխանեք հետևյալ հարցերին.

Ի՞նչ տարօրինակ բան արեց լուսակիրը:
Բոլոր լույսերը կապույտ դարձրեց։

Ի՞նչ էր մտածում լուսակիրը:
Լուսակիրը մտածում էր, որ մարդիկ խեղճ են։ Նա տվեց մարդկանց ազատ ճանապարհի ազդանշանն երկնքի համար։ Եթե նրանք հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային։

Ի՞նչ պատահեց, երբ լուսակիրը կապույտ ազդանշան տվեց:
Բոլորը խառնվեցին իրար։ Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլիստները շարժիչներին ստիպում էին մռնչալ։

Լրացուցիչ աշխատանք

Համացանցից գտեք, թե որ երկրի քաղաքներից է Միլանը, ի՞նչ հետաքրքիր տեղեկություններ կարող եք գտնել այդ երկրի և քաղաքի մասին: Ո՞ր հայտնի մարդիկ են ծնվել այդ երկրում:

Միլանի մասին

Միլանը Իտալիայի խոշոր քաղաքներից է։ Համարվում է Եվրոպայի հինգերորդ ամնախոշոր քաղաքը։ Միլանը հայտնի է իր նորաձևության և կահույքի ցուցահանդեսով։ Այստեղ են գտնվում բազմաթիվ մշակութային հաստատություններ, ակադեմիաներ և համալսարաններ, թանգարաններ ու պատկերասհարներ։ Տարեկան Միլան է այցելում 8 միլիոն այցելու։ Միլանի թանգարաններում ներկայացված են հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի հիմնական աշխատանքները։ Միլանում է գտնվում “Լա Սկալա” օպերային թատրոնը։

 

08.04.2021

  1. Հաշվի՛ր, /կարող ես հաշվել սյունակով/:

273:3= 91

252:4=63

335:5=67

264:3=88

328:4=82

445:5=89

1568:4=392

2682:3=894

2245:5=449

 

 

 

  1. Լուծի՛ր խնդիրները։

 

1 հատը 2 հատ 5 հատ 7 հատ
պաղպաղակ 70 140 350 490
գաթա 300 600 1500 2100
փքաբլիթ 200 400 1000 1400
թխվածքաբլիթ 400 800 2000 2800
կոնֆետ 250 500 1250 1750
Մեկ տուփ հյութ 550 1100 2750 3850

Որքա՞ն գումար է հարկավոր

Ա․Երեք պաղպաղակ, չորս փքաբլիթ, մեկ տուփ հյութ գնելու համար:

Լուծում

3×70+4×200+550=1560

Պատ՝1560

Բ․ Վեց կոնֆետ, յոթ թխվածքաբլիթ, երեք գաթա գնելու համար։

Լուծում

250×6+7×400+3×300=5200

Պատ՝5200

Գ․ Աղյուսակից օգտվելով՝ ինքդ կազմի՛ր նոր խնդիրներ։

Յոթ գաթա, երեք հյութ, հինգ պաղպաղակ

Լուծում

300×7+3×550+5×70=4050

Պատ՝4050

Հինգ հյութ, վեց պաղպաղակ, երկու գաթա

Լուծում

5×550+6×70+2×300=3770

Պատ․՝3770