07.04

Ընտրեք որևէ  հեքիաթ, կարդացեք և դուրս գրեք հինգ հատ առարկա, հինգ հատ հատկանշ, հինդ հատ գործողություն ցույց տվող բառ։ Այդ բառերով կազմեք հինգ հատ պարզ ընդարձակ նախադասություն։

ոսկի, գագաթ, գլուխ, բաղնիք, սեղան

Տաք-տաք, լույս, մութ, անպիտան, անհաղթ

կանչում, նստել, մորթել, տարեք, տալիս

Արմենը եկավ նստեց անպիտան սեղանի մոտ։
Մայրիկս ինձ կանչեց տաք-տաք բաղնիք։
Առյուծը մորթեց անհաղթ աքլորին։
Ես գրկեցի նստած կատվին։
Ոսկին մութ տեղը լույս էր տալիս։

Արև, Ղազարոս Աղայան

Արև՛, արև՛, դու մեզնից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։

Աստված սիրես, էլ մի՛ գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կպատվենք, քեզ կգովենք
Միշտ՝ իրիկուն, առավոտ։

Որքան գոհ ենք, որ դու բերիր
Գարնան անուշ եղանակ,
Ա՜խ, երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։

Տես թե ինչպե՜ս փթթել են
Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Տես թե ինչպես տարածվել է
Ամենայն տեղ անուշ հոտ։

Քեզ են գովում թռչնիկները
Իրանց քաղցր դայլայլով,
Հովիվը իր մեղմ սրինգով,
Հողատն անուշ հոլովով։

Չէ՛, արև ջան, էլ չգնաս,
Էլ չթողնես մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները,
Առավոտը եկ մեզ մոտ։

Հարցեր և առաջադրանքներ

 

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
    Ինձ համար տեքստում չկա անծանոթ բառ։
  2. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած հատվածը և նկարի՛ր։Տես թե ինչպե՜ս փթթել են
    Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
    Տես թե ինչպես տարածվել է
    Ամենայն տեղ անուշ հոտ։
  3. Ինչպես ես հասկանում.Ա՜խ, երանի գարուն լինի
    Տարին բոլոր ժամանակ։

    Ես հասկանում եմ այսպես։
    Ա՜խ, այնպես եմ ուզում որ, ամբողջ տարի գարուն լինի։

  1. Հորինի՛ր պատմություն «Գիշերները արթնացող արևը» վերնագրով։«Գիշերները արթնացող արևը»
    Մի անգամ արևը ուզում էր տեսնել, թե ինչ է անում լուսինը գիշերը։ Արևը տեսավ, որ լուսինը գիշերը երգում է, և դա նրան շատ դուր եկավ։ Նա լուսնին խնդրեց, որ ինքը մի օր գիշերը արթուն մնա, և լուսինը ասաց․ -Դե լավ, արև, դու կարող ես մի օր իմ տեղը լինել։

    Արևը շատ ուրախացավ։ Նրանք իրար բացատրեցին, թե ինչ պետք է աներ ամեն մեկը։ Արևին դուր եկավ լուսնի գործը։ Իսկ լուսնին դուր եկավ արևի գործը և նրանք որոշեցին գործերով փոխվել։ Եվ արևը ամեն օր գիշերները արթնանում էր։

  2. Լրացրու աղյուսակը՝ բանաստեղծությունից դուրս գրելով հարցերին պատասխանող բառեր։
Ի՞նչ Ի՞նչ է անում, ի՞նչ է լինում
Արև գոհ են
Գարուն գովում են
Ծառ
Ծաղիկ
Խոտ
Թռչնիկներ
Տարի