Եզոպոս (փոխադրություն)

Մի օր Եզոպոսի տերը՝ Քսանթոսը, նրան ասաց, որ գնա բաղնիք ու տեսնի շատ մարդ կա՞ այնտեղ։ Եզոպոսը գնաց և տեսավ, որ շատ մարդ կար լողացող, բայց այնտեղ մի քար կար և ով գալիս էր, ոտքը խփում և գայթում էր, հետո ներս էր մտնում։ Մենակ մի մարդ վերցրեց քարը և շպրտեց մի կողմ։ Եզոպոսը եկավ Քսանթոսի մոտ և ասաց․

—Այնտեղ մենակ մի մարդ կա։

Քսանթոսը ասաց․

—Այ, ի՜նչ բախտ, կարող եմ հանգիստ գնալ և լողանալ։

Քսանթոսը գնաց և տեսավ, որ շատ մարդ կար։ Սպառնաց Եզոպոսին և ասաց․

-Ինչո՞ւ դու ինձ ասացիր, որ մի մարդ կա բաղնիքում։

Եզոպոսը պատասխանեց․

—Տեր ջան, որովհետև այնտեղ մի քար կար ով գալիս էր, ոտքը քարին խփում և գայթում էր և մենակ մի մարդ կար, որը տեսավ քարը, վերցրեց և շպրտեց։ Դրա համար էլ մտածեցի, որ մենակ ինքն էր մարդ, դրա համար էլ ասեցի, որ մենակ մի  մարդ կա։