Ուսումնական աշուն 2022.

Տրամաբանական խնդիրներ

  1. Կռահիր և ստացիր անհրաժեշտ թիվը։

Օրինակ՝ Ինչպե՞ս չորս  հատ  9-ով ստանալ 20։

99։9+9=20

Կարող եք օգտագործել թվաբանական գործողության նշաններ ու փակագծեր։

  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 6։ 6+6-6=6
  • Ինչպե՞ս երեք 5-ով ստանալ 30։ 5×5+5=30
  • Ինչպե՞ս չորս 3-ով ստանալ 6։ 3+3+3-3=6
  • Ինչպե՞ս հինգ հատ  2-ով ստանալ 28։ 22+2+2+2=28
  • Ինչպե՞ս չորս 9 –ի  միջոցով  ստանալ 100։ 9:9+99=100
  • Ինչպե՞ս երեք հատ 5–ի  միջոցով  ստանալ  20։ 5×5-5=20
  • Ինչպե՞ս չորս 5 –ի  միջոցով  ստանալ 6։  55:5-5=6
  • Ինչպե՞ս հինգ  1-ով ստանալ 22։  11:1+11=22
  • Ինչպե՞ս հինգ  2–ի  միջոցով  ստանալ 15։ 22:2+2×2=15
  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 11։ 66:6=11
  • Ինչպե՞ս չորս 7–ի  միջոցով  ստանալ 18: 77:7+7=18
  • Ինչպե՞ս չորս 8 –ի  միջոցով  ստանալ 89։ 88+8:8=89
  • Ինչպե՞ս երեք 4 –ի  միջոցով  ստանալ 20։ 4×4+4=20
  • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:
    Ինչպե՞ս երեք  9–ի  միջոցով  ստանալ 10։
    Ինչպե՞ս յոթ 3 –ի  միջոցով  ստանալ 1,002։
    Ինչպե՞ս հինգ 5 –ի  միջոցով  ստանալ 330։
  1. Ստացիր ճշմարիտ հավասարություն, միայն մեկ ձողիկ տեղաշարժելով․

Կարող եք օգտվեք հռոմեկան թվերի աղյուսակից․

1-02.png

Օրինակ՝ VI−IV=IX

                  VI+IV=X

X+II=VII
X-III=VII

IV+III=V
IV+II=VI

VIII-III=X
VIII+II=X

VIII=VI−I
VII=VI+I

XI+IV=VI
XI-IV=V

VII+III=V
VII-II=V

XII+II=XVI
XIII-II=XV

Իմ կազմած
VI+II=VIII

XII+V=XVII

XC+X=C

  1. 5 տարի առաջ Եվան, Մարին և Կարենը միասին 16 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 5 տարի հետո։
    46 տարեկան
  2. 4 տարի հետո Կարենը, Աստղիկը և Արևն միասին կլինեն 35 տարեկան։ Քանի՞ տարեկան  էին նրանք միասին 4 տարի առաջ։
    11 տարեկան։

Իմ կազմած խնդիրները

2 տարի առաջ Անին, Արփին և Ալենը միասին եղել են 24 տարեկան։ Քանի՞ տարեկան կլինեն նրանք 2 տարի հետո։

6 տարի հետո Անրին, Աշոտը և Գոհարը միասին կլինեն  34 տարեկան։ Քանի՞ տարեկան կլինեն նրանք 6 տարի հետո։

Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

5.Սովորողները կուսումնասիրեն quizizz.com-ով խաղ-վիկտորինա պատրաստելու տեսաֆիլմը և կփորձեն իրենց կազմած խնդիրներից պատրաստել մաթեմատիկական խաղ-վիկտորինա։

Իմ quizizz

Սիրելի սովորողներ, մաթեմատիկական խաղեր կարող եք պատրաստել նաև այլ հարթակներով և ծրագրերով։

Սիրելի սովորողներ, խաղերի փոխարեն կարող ենք պատրաստել ինքնաստուգման թեստեր։ Դրա համար կարող եք դիտել և սովորել, թե ինչպես google forms-ով կազմել ինքնաստուգման թեստերի, ֆլեշմոբների կազմում։

Գործնական աշխատանք 1․

Սովորողը մոտենում է իրենց տան կշեռքին, գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Այնուհետև գրանցում է ընտանիքի մնացած անդամների զանգվածները, նշում է ով է ամենածանրը, ինչպես նաև, թե ով է ամենաթեթևը: Արդյունքն արտահայտում է գրամներով: Ընտանիքի անդամների զանգվածները դասավորում է նախ աճման, հետո նվազման կարգով։ Սովորողը պետք է պարզի նաև իր և ընտանիքի անդամներից որևէ մեկի զանգվածների տարբերությունը, ինչպես նաև գումարը։ Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց: Սովորողը աշխատանքի արդյունքը խնդրի, ֆոտոշարի կամ տեսաֆլմի տեսքով տեղադրում է բլոգում:

Ալեքսանդր – 24 կգ – 24 000 գ
Վիկտորիա – 35,5 կգ – 35 500 գ
Արփի – 42 կգ – 42 000 գ
Մայրիկ – 59 կգ – 59 000 գ
Տատիկ – 62 կգ- 62 000 գ

Ամենածանրը՝ տատիկը
Ամենաթեթևը՝ Ալեքսանդրը

Աճման կարգով՝ Ալեքսանդր, Վիկտորիա, Արփի, մայրիկ, տատիկ
Նվազման կարգով՝ տատիկ, մայրիկ, Արփի, Վիկտորիա, Ալեքսանդր

Վիկտորիայի և մայրիկի զանգվածների տարբերությունը կազմում է 23,5 կգ։
59-35,5=23,5

Վիկտորիայի և Արփիի զանգվածների գումարը կազմում է 77,5 կգ։
42+35,5=77,5

Աշխատանքը կատարեցի 6 ր 11 վ։

Գործնական աշխատանք 2․

Չափերիզի միջոցով սովորողը պարզում է իր և ընտանիքի անդամների հասակները(բոյը)։ Արտահայտում մետրով և սանտիմետրերով, ինչպես նաև ամբողջությամբ սանտիմետրերով։ Ընտանիքի անդամների (բոյը)դասավորում է նախ աճման, հետո նվազման կարգով։ Սովորողը պետք է պարզի նաև իր և ընտանիքի անդամներից որևէ մեկի հասակների տարբերությունը, ինչպես նաև գումարը։ Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց: Սովորողը աշխատանքի արդյունքը խնդրի, ֆոտոշարի կամ տեսաֆլմի տեսքով տեղադրում է բլոգում:

Ալեքսանդր – 1մ 22սմ կամ 122 սմ
Վիկտորիա – 1մ 42սմ կամ 142 սմ
Արփի – 1 մ 43 սմ կամ 143 սմ
Մայրիկ – 1 55 սմ կամ 155 սմ
Տատիկ – 1 մ 45 սմ կամ 145 սմ

Աճման կարգով՝ Ալեքսանդր, Վիկտորիա, Արփի, տատիկ, մայրիկ,
Նվազման կարգով՝ մայրիկ, տատիկ, Արփի, Վիկտորիա, Ալեքսանդր

Վիկտորիայի և տատիկի հասակների տարբերությունը կազմում է 3 սմ։
145-142=3 սմ

Վիկտորիայի և մայրիկի հասակների գումարը կազմում է 297։
142+155=297

Աշխատանքը կատարեցի 10ր 54վ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով