🎻ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԹՄԲՈՒԿԸ🪕 Ջանի Ռոդարի 1969թ․ (Բոլոր մասները)

Մի զինվոր տուն էր դառնում պատերազմից։ Նա շատ աղքատ էր, ունեցած-չունեցածը մի
թմբուկ էր միայն։ Բայց տրամադրությունը հրաշալի էր, չէ՞ որ երկար տարիների
բացակայությունից հետո վերջապես տուն էր վերադառնում։ Դրա համար էլ չորսբոլորը հնչում
էր նրա թմբուկի ուրախ դղըրդոցը. «Դըմփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ, դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։
Քայլում էր նա ճանապարհով, մեկ էլ մի պառավի հանդիպեց։
– Է՜յ, փառապանծ զինվոր, պատահաբար մի սոլդո չե՞ս ունենա։
– Հաճույքով քեզ երկուսը կտայի, տատիկ, եթե ունենայի, բայց ոչ մի սոլդո չունեմ։
– Իսկապե՞ս չունես։
– Հենց այս առավոտյան քրքրեցի գրպաններս, բայց ոչինչ չգտա։
– Իսկ դու մի անգամ էլ նայի՛ր, լա՜վ փնտրիր։
– Գրպանո՞ւմս։ Լա՛վ, կփնտրեմ, եթե ուզում ես, բայց վստահ եմ, որ… վա՜յ, էս ի՞նչ բան է…
– Սոլդո, տեսնո՞ւմ ես, ուրեմն կա։
– Երդվում եմ, որ չգիտեի այդ մասին։ Հրաշալի է։ Վերցրո՛ւ, տատի՛կ, այն քեզ երևի ավելի
շատ է պետք։
– Շնորհակալ եմ, զինվոր,- ասաց պառավը,- փոխարենը ես էլ քեզ մի բան կտամ։
– Իսկապե՞ս, բայց ինձ ոչինչ պետք չէ։
– Քեզ մի փոքրիկ կախարդանք կնվիրեմ։ Ուշադի՛ր լսիր։ Ամեն անգամ, երբ հնչի թմբուկդ,
բոլորը կսկսեն պարել։

– Ի՜նչ զվարճալի կախարդանք է։ Շնորհակալ եմ, տատի՛կ։
– Սպասի՛ր, սա դեռ բոլորը չէ։ Մարդիկ կսկսեն պարել և չեն կարողանա կանգ առնել, քանի
դեռ չես դադարեցրել թմբուկը խփել։
– Ա՛յ քեզ լավ բան։ Չգիտեմ դեռ, թե ինչ կարող եմ անել այս նվերով, բայց երևի պետք կգա։
– Էն էլ ո՜նց։
– Ցտեսությո՜ւն, տատի՛կ։
– Ցտեսությո՜ւն, զինվո՛ր։
Եվ թմբկահարը շարունակում է ճանապարհը դեպի տուն։ Գնում է իր ճանապարհով, մեկ էլ
անտառից դուրս են թռչում երեք ավազակ։
– Քսա՛կդ կամ կյա՛նքդ։
– Վերցրե՛ք, Աստծու սիրուն, պայուսակս էլ վերցրեք… Միայն թե այն դատարկ է։
– Ձեռքերդ վե՛ր, թե չէ կկրակենք։
– Լսում եմ, պարոնայք ավազակներ։
– Որտե՞ղ ես թաքցրել փողերդ։
– Եթե ունենայի, երևի գլխարկիս մեջ կպահեի։
Ավազակները նայեցին գլխարկի մեջ, բայց այն դատարկ էր։
– Իսկ գուցե ականջս կմտցնեի։
Նայեցին ականջի մեջ՝ ոչինչ չկար։
– Չէ՛, ավելի շուտ քթիս ծայրին կդնեի, եթե փող ունենայի։
Ավազակները փնտրեցին, փնտրեցին և, իհարկե, ոչինչ չգտան։
– Էս դու իսկապես աղքատ ես,- բարկացան ավազակները։- Որ էդպես է, թմբուկդ
կվերցնենք, էլի բան է, գոնե մեկ-մեկ կուրախանանք։
– Վերցրե՛ք,- հոգոց հանեց զինվորը,- ափսոս է, իհարկե, հին ընկերոջից բաժանվելը,
այսքան տարի միասին ենք եղել։ Բայց եթե ձեզ այդքան պետք է…
– Պե՛տք է։
– Թույլ տվեք գոնե վերջին անգամ նվագեմ, հետո վերցրեք։ Համ էլ ցույց կտամ, թե ինչպես
են թմբուկ խփում, լա՞վ…
– Դե լավ, թող այդպես լինի, նվագի՛ր։
– Շատ լավ,- ուրախացավ թմբկահարը։- Ես թմբուկ կխփեմ՝ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ,
դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ», իսկ դուք պարեք։

Տեսնել էր պետք, թե ինչպես սկսեցին պարել այդ սրիկաները։ Ոնց որ տոնավաճառում
պարող արջեր լինեին։ Սկզբում դա նրանց դուր եկավ, ծիծաղում ու կատակում էին։
– Դե՛, դե՛, թմբկահար, իսկ հիմա վալս նվագիր։
– Իսկ հիմա՝ պոլկա։
– Մազուրկա։
Բայց երբ հոգնեցին, շնչակտուր եղան, ցանկացան կանգ առնել, չկարողացան։ Ուժասպառ
եղան, ոտքի վրա չէին կարողանում կանգնել, իսկ կախարդական թմբուկը նրանց ստիպում էր
պարել։
– Օգնեցե՜ք։
– Պարե՛ք։
– Խնայի՜ր։
– Պարե՛ք։
– Աստծո՜ւ սիրուն։
– Պարե՛ք, պարե՛ք։
– Բավակա՜ն է, բավակա՜ն է։
– Էլ թմբուկս չե՞ք խլի ձեռքիցս։
– Չենք խլի։ Հերի՜ք է…
– Ինձ հանգիստ կթողնե՞ք։
– Ինչ ուզում ես՝ կտանք, միայն դադարեցրու նվագդ։
Բայց թմբկահարը դադարեցրեց այն ժամանակ, երբ նրանք լրիվ ուժասպառ եղած գետնին
թափվեցին։
– Շատ լավ է։ Էլ հետևիցս չեք հասնի։
Թմբկահարը փախավ, բայց համենայնդեպս ժամանակ առ ժամանակ դարձյալ խփում էր
թմբու-կին, և այդ ժամանակ սկսում էին պարել նապաստակներն իրենց բներում, սկյուռիկները՝
ծառերի վրա և օրը ցերեկով արթնացած բվեճները։ Այդպես գնում էր թմբկահարը՝
վերադառնալով տուն։
Առաջին ավարտ
Գնում էր, գնում, մեկ էլ մտածեց. «Բայց լավ բան է այս կախարդանքը։ Ավազակների հետ
հիմարի պես վարվեցի։ Կարող էի ստիպել, որ ինձ տան իրենց բոլոր փողերը։ Գուցե ետ դառնամ
և փնտրե՞մ նրանց»։
Հենց այն է, ուզում էր հետ դառնալ, երբ տեսավ ընդառաջ եկող փոստային կառքը։

– Այ սա ավելի հարմար է։
Ձիերն արագ վազում էին, ծլնգում էին զանգակները, կառապանը մի ուրախ երգ էր սուլում։
Նրա կողքին նստել էր զինված ոստիկանը։
– Բարև՛, զինվո՛ր, ուզո՞ւմ ես քեզ տեղ հասցնենք։
– Չէ, ես էստեղ էլ ինձ լավ եմ զգում։
– Ուրեմն դուրս արի ճանապարհից, թույլ տուր անցնենք։
– Իսկ դուք նախ մի քիչ պարեք։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»,- թնդաց թմբուկը։ Եվ
իսկույն սկսեցին պարել ձիերը, կառապանը ցած թռավ իր տեղից և սկսեց դոփել։ Իսկ ի՜նչ
ծիծաղելի էր պարում ոստիկանը՝ցած գցելով զենքը։ Ուղևորները նույնպես բոլորը սկսեցին
պարել։
Պետք է ասեմ, որ այդ փոստային կառքով երեք արկղ ոսկի էին տեղափոխում, մի երեք
հարյուր կիլոգրամ կլիներ։ Զինվորը մի ձեռքով թմբուկն էր խփում, իսկ մյուս ձեռքով արկղերը
ցած գցեց կառքից և ոտքով հրեց թփերի մեջ։
– Պարե՜ք, պարե՜ք։
– Բավակա՜ն է, բավակա՛ն է, էլ չենք կարողանում։
– Ուրեմն հեռացեք, արագ-արագ, և ետ չնայե՛ք…
Փոստային կառքը հեռացավ՝ առանց իր թանկարժեք բեռի, իսկ զինվորը շա՜տ-շատ
հարստացավ, միլիոնատիրոջ չափ… Հիմա նա կարող էր իր համար առանձնատուն գնել,
պարապ-սարապ ապրել և ամուսնանալ ինչ-որ կարևոր պաշտոնյայի աղջկա հետ։ Իսկ եթե էլի
փող պետք լիներ, էլ բանկ գնալու կարիք էլ չէր լինի, բավական է ձեռքը վերցներ իր թմբուկը։
Երկրորդ ավարտ
Գնաց, գնաց զինվորը, հանկարծ տեսավ մի որսորդի, որը նշան էր բռնել, որ կրակի
կեռնեխին։ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Որսորդը ցած գցեց
հրացանը և սկսեց պարել։ Իսկ կեռնեխը թռավ, հեռացավ։
– Թշվառակա՛ն, դու դեռ պատասխան կտաս սրա համար։
– Դա դեռ կտեսնենք, իսկ դու պար արի, դե՜…
– Ա՜խ, էլ ուժ չունեմ։
– Ուզում ես կանգ առնել, խոստացիր, որ այլևս ոչ մի անգամ թռչունների վրա չես կրակի։
– Խոստանո՜ւմ եմ։
Շարունակեց նա իր ճանապարհը և տեսավ մի գյուղացու, որն իր էշին էր ծեծում։

– Պարի՛ր։
– Օգնեց՜եք։
– Պարի՛ր։ Կդադարեցնեմ, եթե երդվես, որ այլևս երբեք էշիդ չես ծեծի։
– Երդվո՜ւմ եմ։
Քաջ զինվորը շարունակեց իր ճանապարհը։ Գնում էր և թմբկահարում ամեն անգամ, երբ
պետք էր լինում ինչ-որ վատ արարքի վերջը տալ, արդարությունը վերականգնել կամ պատժել
չարագործին։ Իսկ չարագործներն ու անարդարությունը, չգիտես ինչու, այնքան շատ էին
հանդիպում, որ նա ոչ մի կերպ չէր կարողանում տուն հասնել։ Բայց զինվորը շատ գոհ էր։ «Իմ
տունն այնտեղ կլինի, որտեղ կարող եմ իմ թմբուկի օգնությամբ բարիք գործել» ,- որոշեց նա։
Երրորդ ավարտ
Գնում էր զինվորը և մտածում։ «Հետաքրքիր թմբուկ է, տեսնես ինչպե՞ս է սարքված։ Որտե՞ղ
է գտնվում նրա կախարդանքը»։ Ձեռքի մեջ պտտեցրեց փայտիկները, ուշադիր զննեց։ Կարծես թե
սովորական փայտիկներ են։
– Իսկ գուցե գաղտնիքը թմբուկի մե՞ջ է թաքցրած, այս ձգված կաշվե ծածկոցի տակ։
Եվ նա դանակով մի փոքրիկ անցք բացեց թմբուկի վրա։ Պարզվեց՝ ներսը դատարկ է։
– Դե լավ, ի՜նչ արած…
Եվ զինվորը, ուրախ թմբկահարելով, շարունակեց ճանապարհը։ Բայց այս անգամ
նապաստակները, սկյուռիկներն ու թռչունները այլևս չէին պարում նրա թմբուկի հնչյունների
տակ, բվեճներն էլ չէին արթնանում։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Ձայնը ոնց որ թե նույնն էր,
բայց կախարդանքը չքացել էր։
Գուցե չհավատաք, բայց թմբկահարը, չգիտես ինչու, նույնիսկ ուրախ էր դրա համար:

 

Երկրորդ ավարտ
Գնաց, գնաց զինվորը, հանկարծ տեսավ մի որսորդի, որը նշան էր բռնել, որ կրակի
կեռնեխին։ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Որսորդը ցած գցեց
հրացանը և սկսեց պարել։ Իսկ կեռնեխը թռավ, հեռացավ։
– Թշվառակա՛ն, դու դեռ պատասխան կտաս սրա համար։
– Դա դեռ կտեսնենք, իսկ դու պար արի, դե՜…
– Ա՜խ, էլ ուժ չունեմ։
– Ուզում ես կանգ առնել, խոստացիր, որ այլևս ոչ մի անգամ թռչունների վրա չես կրակի։
– Խոստանո՜ւմ եմ։
Շարունակեց նա իր ճանապարհը և տեսավ մի գյուղացու, որն իր էշին էր ծեծում։

– Պարի՛ր։
– Օգնեց՜եք։
– Պարի՛ր։ Կդադարեցնեմ, եթե երդվես, որ այլևս երբեք էշիդ չես ծեծի։
– Երդվո՜ւմ եմ։
Քաջ զինվորը շարունակեց իր ճանապարհը։ Գնում էր և թմբկահարում ամեն անգամ, երբ
պետք էր լինում ինչ-որ վատ արարքի վերջը տալ, արդարությունը վերականգնել կամ պատժել
չարագործին։ Իսկ չարագործներն ու անարդարությունը, չգիտես ինչու, այնքան շատ էին
հանդիպում, որ նա ոչ մի կերպ չէր կարողանում տուն հասնել։ Բայց զինվորը շատ գոհ էր։ «Իմ
տունն այնտեղ կլինի, որտեղ կարող եմ իմ թմբուկի օգնությամբ բարիք գործել» ,- որոշեց նա։

Ինձ ամենաշատը դուր է եկել երկրորդ ավարտը, որովհետև այնտեղ զիվորը բարի գործ էր անում/

Հրամայական- Վերցրո՛ւ, տատի՛կ, այն քեզ երևի ավելի շատ է պետք։
Բացականչական-Բավակա՜ն է, բավակա՜ն է։
Պատմողական-Մի զինվոր տուն էր դառնում պատերազմից։
Հարցական-չէ՞ որ երկար տարիների բացակայությունից հետո վերջապես տուն էր վերադառնում։

Ջանի Ռոդարի 1969 թ. ✨ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԹՄԲՈՒԿԸ🎐

Մի զինվոր տուն էր դառնում պատերազմից։ Նա շատ աղքատ էր, ունեցած-չունեցածը մի
թմբուկ էր միայն։ Բայց տրամադրությունը հրաշալի էր, չէ՞ որ երկար տարիների
բացակայությունից հետո վերջապես տուն էր վերադառնում։ Դրա համար էլ չորսբոլորը հնչում
էր նրա թմբուկի ուրախ դղըրդոցը. «Դըմփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ, դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։
Քայլում էր նա ճանապարհով, մեկ էլ մի պառավի հանդիպեց։
– Է՜յ, փառապանծ զինվոր, պատահաբար մի սոլդո չե՞ս ունենա։
– Հաճույքով քեզ երկուսը կտայի, տատիկ, եթե ունենայի, բայց ոչ մի սոլդո չունեմ։
– Իսկապե՞ս չունես։
– Հենց այս առավոտյան քրքրեցի գրպաններս, բայց ոչինչ չգտա։
– Իսկ դու մի անգամ էլ նայի՛ր, լա՜վ փնտրիր։
– Գրպանո՞ւմս։ Լա՛վ, կփնտրեմ, եթե ուզում ես, բայց վստահ եմ, որ… վա՜յ, էս ի՞նչ բան է…
– Սոլդո, տեսնո՞ւմ ես, ուրեմն կա։
– Երդվում եմ, որ չգիտեի այդ մասին։ Հրաշալի է։ Վերցրո՛ւ, տատի՛կ, այն քեզ երևի ավելի
շատ է պետք։
– Շնորհակալ եմ, զինվոր,- ասաց պառավը,- փոխարենը ես էլ քեզ մի բան կտամ։
– Իսկապե՞ս, բայց ինձ ոչինչ պետք չէ։
– Քեզ մի փոքրիկ կախարդանք կնվիրեմ։ Ուշադի՛ր լսիր։ Ամեն անգամ, երբ հնչի թմբուկդ,
բոլորը կսկսեն պարել։
3
– Ի՜նչ զվարճալի կախարդանք է։ Շնորհակալ եմ, տատի՛կ։
– Սպասի՛ր, սա դեռ բոլորը չէ։ Մարդիկ կսկսեն պարել և չեն կարողանա կանգ առնել, քանի
դեռ չես դադարեցրել թմբուկը խփել։
– Ա՛յ քեզ լավ բան։ Չգիտեմ դեռ, թե ինչ կարող եմ անել այս նվերով, բայց երևի պետք կգա։
– Էն էլ ո՜նց։
– Ցտեսությո՜ւն, տատի՛կ։
– Ցտեսությո՜ւն, զինվո՛ր։
Եվ թմբկահարը շարունակում է ճանապարհը դեպի տուն։ Գնում է իր ճանապարհով, մեկ էլ
անտառից դուրս են թռչում երեք ավազակ։
– Քսա՛կդ կամ կյա՛նքդ։
– Վերցրե՛ք, Աստծու սիրուն, պայուսակս էլ վերցրեք… Միայն թե այն դատարկ է։
– Ձեռքերդ վե՛ր, թե չէ կկրակենք։
– Լսում եմ, պարոնայք ավազակներ։
– Որտե՞ղ ես թաքցրել փողերդ։
– Եթե ունենայի, երևի գլխարկիս մեջ կպահեի։
Ավազակները նայեցին գլխարկի մեջ, բայց այն դատարկ էր։
– Իսկ գուցե ականջս կմտցնեի։
Նայեցին ականջի մեջ՝ ոչինչ չկար։
– Չէ՛, ավելի շուտ քթիս ծայրին կդնեի, եթե փող ունենայի։
Ավազակները փնտրեցին, փնտրեցին և, իհարկե, ոչինչ չգտան։
– Էս դու իսկապես աղքատ ես,- բարկացան ավազակները։- Որ էդպես է, թմբուկդ
կվերցնենք, էլի բան է, գոնե մեկ-մեկ կուրախանանք։
– Վերցրե՛ք,- հոգոց հանեց զինվորը,- ափսոս է, իհարկե, հին ընկերոջից բաժանվելը,
այսքան տարի միասին ենք եղել։ Բայց եթե ձեզ այդքան պետք է…
– Պե՛տք է։
– Թույլ տվեք գոնե վերջին անգամ նվագեմ, հետո վերցրեք։ Համ էլ ցույց կտամ, թե ինչպես
են թմբուկ խփում, լա՞վ…
– Դե լավ, թող այդպես լինի, նվագի՛ր։
– Շատ լավ,- ուրախացավ թմբկահարը։- Ես թմբուկ կխփեմ՝ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ,
դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ», իսկ դուք պարեք։
4
Տեսնել էր պետք, թե ինչպես սկսեցին պարել այդ սրիկաները։ Ոնց որ տոնավաճառում
պարող արջեր լինեին։ Սկզբում դա նրանց դուր եկավ, ծիծաղում ու կատակում էին։
– Դե՛, դե՛, թմբկահար, իսկ հիմա վալս նվագիր։
– Իսկ հիմա՝ պոլկա։
– Մազուրկա։՜
Բայց երբ հոգնեցին, շնչակտուր եղան, ցանկացան կանգ առնել, չկարողացան։ Ուժասպառ
եղան, ոտքի վրա չէին կարողանում կանգնել, իսկ կախարդական թմբուկը նրանց ստիպում էր
պարել։
– Օգնեցե՜ք։
– Պարե՛ք։
– Խնայի՜ր։
– Պարե՛ք։
– Աստծո՜ւ սիրուն։
– Պարե՛ք, պարե՛ք։
– Բավակա՜ն է, բավակա՜ն է։
– Էլ թմբուկս չե՞ք խլի ձեռքիցս։
– Չենք խլի։ Հերի՜ք է…
– Ինձ հանգիստ կթողնե՞ք։
– Ինչ ուզում ես՝ կտանք, միայն դադարեցրու նվագդ։
Բայց թմբկահարը դադարեցրեց այն ժամանակ, երբ նրանք լրիվ ուժասպառ եղած գետնին
թափվեցին։
– Շատ լավ է։ Էլ հետևիցս չեք հասնի։
Թմբկահարը փախավ, բայց համենայնդեպս ժամանակ առ ժամանակ դարձյալ խփում էր
թմբու-կին, և այդ ժամանակ սկսում էին պարել նապաստակներն իրենց բներում, սկյուռիկները՝
ծառերի վրա և օրը ցերեկով արթնացած բվեճները։ Այդպես գնում էր թմբկահարը՝
վերադառնալով տուն։

 

🔖Բառային աշխատանք📖

Բառային աշխ․. 22-04


Արմատների
և բառերի յուրաքանչյուր զույգից կազմիր երկուական բարդ բառ։

Զարդ, նախշ-զարդանախշ,նախշազարդ

Քաղաք, մայր-մայրաքաղաք, քաղաքամարդ

Սյուն, շար-սյունաշար, շարասյուն

քար, շեն-քարաշեն

ցույց, մատ-ցուցամատ, մատնացույց

հանք, քար-հանքաքար, քարհանք

Արմատների և բառերի յուրաքանչյուր եռյակից կազմի՛ր երեքական բարդ բառ։

Ձյուն, շատ, ծաղիկ-ձյունաշատ, ծաղկաշատ, ձնծաղիկ

Մարդ, շատ, կեր-մարդակեր, մարդաշատ, շատակեր

Մարզ, սեր, զգեստ-մարզազգեստ, մարզասեր

Գիծ, ուղիղ, անկյուն-ուղղանկյուն-անկյունագիծ, ուղղագիծ

Սեր, ընկեր, զրույց-ընկերասեր, զրույցասեր, զրույցնկեր

Բառաշարքից առանձնացրո՛ւ նույն արմատն ունեցող (նույնարմատ) բառերը։

Գետաբերանգետնափոր, գետաքար, գետնահար, գետափ, գետնատարած, խեցգետին, գետաձի։

Դեղագործ, դեղնագույն, դեղաբույս, դեղնավուն, դեղնակտուց, դեղատուն, դեղավաճառ, մկնդեղ։

Ալրաղաց, քարաղ, մսաղաց, աղուտ, անալի, սրճաղաց, աղաջուր, աղոտ, ջրաղաց, աղաման։

Լուսաբաց, լուսնագնաց, լուսնկա, լուսավառ, լիալուսին, լուսատու, լուսնթագ, լուսանցք, լուսնյակ, լլուսատտիկ։

Ափ, աման, ընկեր, անկյուն բառերից կազմիր անհոդակապ բարդություններ (հոդապակ չունեցող բարդ բառեր)։
գետափ,հացաման,ընկերություն,ուղղանկյուն:

 

Գրի՛ր ա հոդակապ ունեցող տաս բարդ բառ։
աստղադիտակ,ընկերասեր,մարդաշատ,շնաձուկ,հեռադիտակ,կարգապահ,

 Բառաշարքից առանձնացրո՛ւ ածանցավոր և բարդ բառերը՝ դրանք բաժանելով բաղադրիչների։

Օրինակմայրաքաղաքմայր+ա+քաղաք

ԸնդառաջԸնդ+առաջբարդ

Սպիտակափառսպիտակ+ա+փառբարդ

 Լայնածավալլայն+ա+ծավալբարդ

 Ամենազորամենա+զորբարդ

 անպարտելիան+մարտելինախածանցավոր

 իշխանավորիշխան+ավորածանցավոր

արքայականարքա+յականածանցավոր

երկարատևերկար+ա+տևբարդ

բնակիչբուն+ակիչածանցավոր

թագուհիթագ+ուհիածանցավոր

 բազմամարդբազմ+ա+մարդբարդ

սառցապատսառույց+ա+պատբարդ

մարդաշատմարդ+ա+շատբարդբազմապատիկբազմ+ա+պատիկբարդ

բացակայությունբացակա+ությունածանցավոր, պարեղանակպար+եղանակբարդ

 պահակազո,-պահ+ակազոածանցավոր, մրգահյութմիրգ+ա+հյութբարդ

ծաղկամանծաղիկ+ամանածանցավոր, դասամատյանդաս+ա+մատյանբարդ

օրապահիկօր+ա+պահիկբարդ, վարսակալվարս+ա+կալբարդ

 մազաձունջմարզ+ա+ձունջբարդ, ձվակռիվձու+ա+կռիվբարդ

մարդահամարմարդ+ա+համարբարդ, կեսօրկես+օրածանցավոր

լողորդլող+որդածանցավոր, նկարիչուհինկարիչ+ուհի

 

 

 

 

✨Весна🔅

  1. Время года — весна, мы описываем то, что происходит в природе.
    Весна очень красивое время года. Жарко, холодно, солнце светит. Весной цветут цветы, летают бабочки, ветрено, идет дождь, дует ветер, пчелы собирают нектар цветов, трава зеленеет. Весна очень радостное время года, всегда солнце улыбается деревья растут сияют и зеленеют. Нечего не портиться. Весна быстро зацветает, кошки под солнцем спят. Весна всегда жёлтая, зелёная, синяя, она разноцветная. Никто не болеет как-буто второе лето.

  2. Пишу сочинение на тему “Весна”

Արագություն, ժամանակ, ճանապարհ․մաս2

04.20.2022

Մարմնի շարժման արագությունը  միավոր ժամանակում  նրա  անցած ճանապարհն է ։

70կմ/ժ  արագություն ասելով հասկանում ենք, որ մարմինը          1ժ-ում անեցել է 70կմ ճանապարհ։

Արագություն = Ճանապարհ : ժամանակ

Ճանապարհ= Ժամանակ  · Արագություն

Ժամանակ= Ճանապարհ ։  Արագություն

Խնդիրներ

320կմ
  • Բեռնատարը 740 կմ ճանապարհի առաջին 320կմ-ն անցավ 80կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 60կմ/ժ  արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում  անցավ  այդ  ճանապարհը։  1)740-320=420կմ  2)320:80=4ժ  3)420:60=7ժ  4)7+4=11
740կմ

 

  • Գնացքը 2 օրում միևնույն արագությամբ անցավ 1620կմ ճանապարհ։ Առաջին օրը  նա ճանապարհի վրա  ծախսեց 10 ժամ, իսկ երկրորդ օրը՝  2 ժամ պակաս։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը։ 1)10-2=8  2)10+8=18
    3)1620:80=90   4)90×10=900

 

1620կմ

 

 

  • A քաղաքից միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 8 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան  ժամում անցնում է 60կմ, իսկ երկրորդը՝  80 կմ։  1)60×8=480 2)80×8=640  3)640-480=160

 

 

    A

 

 

A
  • Երևանից հակադիր ուղղություններով  շարժվեցին երկու ավտոմեքենա։ Քանի՞ ժամ հետո նրանց միջև եղած հեռավորությունը կլինի 780կմ, եթե մեկը շարժվում է 70կմ/ժ արագությամբ, իսկ մյուսը՝ 10կմ/ժ-ով պակաս  արագությամբ։  1)70+60=130  2)780:130=6ժ
780կմ

 

 

 

 

  • 480կմ հեռավորության վրա գտնվող 2  քաղաքներից միաժամանակ իրար հանդիպակաց  դուրս եկան երկու ավտոմեքենա  և  հանդիպեցին 3 ժամ հետո։ Առաջինը գնում էր 60կմ/ժ արագությամբ։  Որոշիր երկրորդ  մեքենայի արագությունը։ 1)60×3=180կմ 2)480-180=300կմ 3)300:3=100կմ/ժ
   3ժ
60կմ/ժ

 

480կմ
  • A քաղաքից միաժամանակ հակադիր ուղղություններով  դուրս եկան երկու ավտոմեքենա ։ Առաջինի արագությունը 70կմ/ժ  էր, իսկ  երկրորդինը՝ 20 կմ/ժ -ով ավելի։ Որքա՞ն կլինի նրանց հեռավորությունը 3 ժամ հետո։

70+20=90կմ/ժ
70+90=160կմ
160:3=480կմ

70կմ/ժ

 

Իմ կազմած խնդիրը։

  • Երտութուղին 2 օրում միևնույն արագությամբ անցավ 1800կմ ճանապարհ։ Առաջին օրը  նա ճանապարհի վրա  ծախսեց 14 ժամ, իսկ երկրորդ օրը՝  2 ժամ պակաս։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը։ 1)14-2=12  2)15+12=28   3)1800:120=150   4)150×14=2100

Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե,բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքան թանկ է: 

Առաջադրանքներ

  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր ուզում էր, որ նրան ուտեին։
  • Բնութագրի’ր ուսուցիչ Քերականին:
  • Ի՞նչ կլիներ եթե… շարունակի՛ր հետևյալ մտքերը։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում։ —Կվախենայի և կփաղչեի կանչել։

Եթե մուկը մլավեր։ —Կծիծաղեի։

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց։—Կասեյի, որ չիկարելի ապտակել իրար։

Եթե արև փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։— Կմտածեի, որ արևն ու լուսինը տեղափոխվել են տեղերով

  • Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի’ր. Շշմած շերեփը ուզում էր ուտել կարագ , հեռախոսը զնգզնգալուց ասում է “բարև”, շշմած մադը զանգեց հիվանդանոցին և ասաց սա ոստի՞կանությունն է, պղպեղը ներկեց իրան կապույտ գույն, արջը գարնանը վերկաղավ, նարինջը ուզում էր գնալ ծով։

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:
  • Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր:

📖Личные местоимения /18 — 22 апреля/🔖

Урок 1

Из учебника стр. 61 — 62

Олень
Часто бывают случаи, когда олень идёт к людям, ищет у них защиты. Однажды на берегу реки Белой наблюдатели заметили в реке, на самой середине, оленя, стоящего неподвижно.
Не успели удивиться такому поведению зверя, как увидели на берегу реки пять волков. Хищники находились выше оленя по течению и пытались вплавь добраться до него. Но едва они доплывали до середины реки, как быстрое течение сносило их вниз.
Волки отчаянно молотили по воде лапами, но достать оленя не могли. Несколько раз они пытались
добраться до оленя, — но безрезультатно. Неизвестно, как бы всё кончилось, если бы не вмешались люди. А олень стоял в воде, не обращая внимания на выстрелы. Когда волки разбежались, он спокойно выбрался на берег, прошёл мимо людей и с достоинством удалился.

В местоимениях я, ты, мы, вы изменяется основа: я — меня; ты — тебя; он — его;
она — её.
1 лицо 2 лицо 3 лицо
кто? я ты он, оно, она
кого? меня тебя его, её

кому? мне тебе ему, ей
кого? меня тебя его, её
кем? мной тобой им, ей (ею)
о ком? обо мне о тебе о нём, о ней

Спиши слова в три столбика: 1) мужской род (он, мой); женский род (она, моя); 3) средний род
(оно, моё).

Образец: отец — мой отец (он).
Отец, сова, улица, гнездо, яйцо, солома, доктор, суп, пальто, воробей, яблоко, ракета, петух, озеро,
солнце, крыша, герой, город, масло, столица, облако, трамвай, олень, волк.

Отец-мужской род

сова-женский род

улица-женский род

гнездо-средний род

Яйцо-средний род

Солома-женский род

Доктор-мужской род

Суп-мужской род

Пальто-средний род

Воробей-мужской

Яблоко-Средний

Ракета-Женский род

Петух-мужской род

Озеро-средний род

Солнце-средний

Крыша-женский род

Герой-средний род

Город-мужской род

Масло-средний род

Столица-женский род

Облако-мужской род

Трамвай-средний род

Олень-средний род

Волк-мужской род

Спиши текст, изменяя предложения так, чтобы в них были включены личные местоимения.
Пригрело солнце, растопило снег. Вылезла белка из гнезда, где пряталась зимой от холода. Выбрались из своих убежищ бобр, барсук и колючий ёжик. Каждый их них рассказывал о том, как он провёл долгую зиму.
Образец: Пригрело солнце. Оно растопило снег.

Пригрело солнце (оно), растопило снег (его). Вылезла белка (она) из гнезда, где пряталась зимой от холода. Выбрались из своих убежищ бобр (он), барсук (он) и колючий ёжик (он). Каждый их них рассказывал о том, как он провёл долгую зиму.
Образец- Пригрело солнце. Оно растопило снег

🍃Բակտերիաներ և սնկեր🍄

Pleurotus_ostreatus(fs-03)microbiology-testing-labs-500x500
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումը, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Բակտերիաների մասին գիտությունը ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

🎗Առաջադրանքներ🌿

1. Ի՞նչ գիտեք բակտերիաների մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
Բակտերիաները այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն, տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

2.Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
Բակտերիաները բացահայտել է հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, ով ստեղծել է մանրադիտակ կոչվող սարքը։

3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
Բակտերիաները լինում են տարբեր ձևի՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովում է բակտերիային շրջապատող արտաքին կառույցը, որն էլ պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից։ Բակտերիաները շատ կայուն են:

4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. կարող են սնվել իրենց առաջացրած օրգանա­կան նյութերով, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:

5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։

«Պաղպաղակե դղյակը»

Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում  մարդիկ  մի դղյակ էին կառուցել: Էս դղյակը հասարակ դղյակ չէր: Պաղպաղակից  էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչումգալիս էին,  որ մի քիչ  լպստեն: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր:

Մի փոքր տղա բռնեց սեղանի ոտքը և սկսեց լպստել: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի  մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ  ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու հոսում էին իրենց համար:
— Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,- կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ  չկորչի:

-Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:- Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:

Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ  ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները:

Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:

Այդ օրվանից  երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.

-Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանաս:

 

Առաջադրանքներ

1. Տեքստի մեջ ընդված բառերը դարցրու բայերի։

2․ Հատակը ի՞նչինց էր սարգաց։

3. Ի՞նչ արեցին տղաները երբ նրանք կորչեցին։