🧶Տերտերի լոբին🧆

Մի տերտեր ամեն տարի Զատկից առաջ քառասունինը լոբի է հաշվում և փարաջայի գրպանը գցում։ Մեծ պասի առաջին իսկ օրից նա ամեն օր մի լոբի է հանում, դեն գցում և գրպանում մնացածների թվով էլ իմանում, թե Զատկի գալուն քանի օր է մնացել։

Մի օր էլ տերտերը որոշեց լոբիները հաշվել և ծախել։ Տերտերը գնում ա հաշվում մեկ, երկու, երեք․․․մինչև 67-ը հաշվում ասում է․

—Էս ո՞նց դառավ 67 հատ։ Կգնամ, կծախեմ , փող կստանամ, նոր լոբի կաճացնեմ, իսկ մնացած գումարով հագուստ կառնեմ։

Էտերտերը գնում է դուրս և գոռում է։

—Նոր համով լոբի, նոր համով լոբի, վաճառվում է հիսուն դրամով։

Այդպես մի քանի օր է անում և վերջը լոբիները փտում են։ Մի մարդ է գալիս և ասում․

—Ա՛յ տերտեր, մի 30 լոբի կարո՞ղ եմ առնել։

Տերտերն ասում է․

—Իհարկե՛, եղբայրս, մի րոպե․

Տերտերը գնում է թաքուն և շուտ շուտ ներկում լոբին, որ թարմ լինի և տանում է։

—Հեսա՛, եղբայրս, ամենաթարմ լոբին։

Տղամարդն ասում է․

—Բա ինչչքա՞ն պետք է վճարեմ։

Տերտերն ասում է․

—Սպասի 50 անգամ 30 հաշվեմ։ Ա՛հա, գտա՛, 1500 դրամ։

Տղամարդը տալիս է գումարը, իսկ տերտերն արագ արագ փախչում է ուրիշ քաղաք, որ հանկարծ չբանտարկեն։ Եվ այդպես էլ վերջանում է։  Տերտերը ծախում է տունը և փախչում ուրիշ քաղաք, որ ուրիշ տուն առնի և այդպես էլ վերջանում է, իսկ այն տղամարդը հին լոբի է ուտում և հիվանդանում։ Այդպես էլ վերջացանում է պատմությունը։
Կարդա՛ և պատմությանը նոր ավարտ հորինիր։