Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:
    Ի տարբերություն կենդանիների՝ մարդիկ բանական էակներ են, որովհետև կարողանում են մտածել, խոսել և ստեղծել գործիքներ, սարքեր։
  2. Ինչ չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրի­նակներ:
    Առանց բնության բարիքների մարդը չի կարող ապրել։ Մարդու գոյատևման համար անհրաժեշտ է ջուր, ջերմություն, օդ, սնունդ՝ բուսական և կենդանական ծագման։ Բուսական սնունդն ստանալու համար մարդիկ մշակում են դաշտեր, աճեցնում են տարբեր տեսակի բույսեր, բանջարեղեն, հացահատիկ։ Իսկ կենդանական ծագման սնունդ ստանալու համար մարդիկ ընտանի կենդանիներ են պահում, ջրային կենդանիներ և թռչուններ են որսում։
  3. Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե’ր օրի­նակներ:
    Իր կարիքների համար մարդը կարող է օգտագործել փայտանյութ, տարբեր տեսակի հանքանյութեր՝ գունավոր և թանկարծեք մետաղներ։ Դրա համար մարդիկ անտառներ են հատում, լեռներ են պայթեցնում, կենդանիներ են որսում։
  4. Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բեր օրի­նակներ:

    Բնական պաշարներն օգտագործելուց բացի պետք է նաև աշխատել դրանք նորից վերականգնել։ Օրինակ, ընտանի կենդանիներին բազմացնել, կերակրել, խնամել, մշակաբույսեր աճեցնել։ Պետք է նաև կտրված ծառերի կամ հրդեհներից ոչնչացված անտառների տեղերում նորից ծառեր տնկել, վերականգնել բնությունը։ Շատ կարևոր է նաև պահպանել Կարմիր գրքում գրանցված կենդանիներին և բույսերին։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով