Իմ կենդանին🐈

Ես ունեցել եմ շոտլանդական ցեղատեսակի կատու։ Նրա անունը Հյուգո էր, նա տղա էր։ Մենք նրան խնամում էինք, կերակրում էինք, լողացնում էինք, սանրում հատուկ սանրներով։ Գիշերները նա մեզ քնեցնում էր․ պառկում էր մեզ մոտ, սպասում, մինչև մենք քնեինք, և հետո գնում էր մայրիկիս մոտ։ Իսկ առավոտյան ժամը 8-ին գալիս էր, մեզ արթնացնում, որ չուշանանք դպրոցից։ Հյուգոն շատ էր սիրում մտնել համակարգիչների մեջ։ Երբեմն նա փախչում էր պատժգամբից, թռչում էր դուրս և կռվում էր ուրիշ կատուների հետ, իսկ մեծ քույրիկս գնում էր և բերում նրան տուն, և մենք նորից լողացնում էինք նրան։

One thought on “Իմ կենդանին🐈

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով