Հարավային Ամերիկա

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային: Այս մայրցամաքի հսկայական մասը զբաղեցնում են Ամազոնյան ավազանի արևադարձային անտառները, որոնք կազմում են աշխարհի անտառածածկույթի մեկ երրորդը:

Մայրցամաքի խոշոր գետերից են Պարանան, որը, Պարագվայ խոշոր վտակն ընդունելով, դառնում է լայնահուն, դանդաղահոս և Օրինոկոն, որի Չուրուն վտակի վրա է գտնվում աշխարհի ամենաբարձր՝ Անխել ջրվեժը (1054 մ): Հարավային Ամերիկայում լճեր քիչ կան (Պոոպո, Մարակաիբո): Կենտրոնական Անդերում է երկրագնդի ամենաբարձրադիր (3816 մ) լիճը՝ Տիտիկական:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուան է 6.960 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը` Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6.440 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում պիրանյա ձկները և հսկա ալիգատոր կոկորդիլոսները։ Հարավային Ամերիկան հարուստ է պղնձի, անագի, մոլիբդենի, ալյումինի, զմրուխտի, նավթի ու ածուխի հանքեր: