Day: 04.10.2021

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

map_am

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են (տես աղյուսակը):

Հայաստանի Հանրապետության մարզերը

Վարչական մարզեր Մարզայինկենտրոնը
1. Արագածոտնի Աշտարակ
2. Արարատի Արտաշատ
3. Արմավիրի Արմավիր
4. Գեղարքունիքի Գավառ
5. Լոռու Վանաձոր
6. Կոտայքի Հրազդան
7. Շիրակի Գյումրի
8. Սյունիքի Կապան
9. Վայոց Ձորի Եղեգնաձոր
10. Տավուշի Իջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
  2. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
  3. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:
  4. Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն  10  քաղաքային բնակավայրերի անուններ

Դասարանական աշխատանք

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Պայծառ արևը իր ոսկեգույն ճառագայթները տարածեց երկրի վրա։ Առաջին ճառագայթն ընկավ արտույտի վրա։ Նա թափ տվեց թևերը և անմիջապես դուրս թռավ բնից։ Երկրորդ ճառագայթը հավաբուննն ընկավ կտուրի երդիկից։ Հավերը բարձր կչկչացին ու կուչ եկան։

Մի քանի նախադասությամբ ավարտի՛ր պատմությունը։ Իսկ հետո հավերը փախան բնից, և արտույտը թռավ իր նստած տեղից։ Հավերը գնացին քուջուջ անելու, իսկ արտույտը գնաց մեկ այլ հարմար ճյուղ գտնելու։

Գրի՛ր, թե արևի ճառագայթներից ի՞նչ արեցին արտույտն ու հավերը։

Արտույտը թափ տվեց թևերը և անմիապես դուրս թռավ բնից։

Հավերը բարձր կչկչացին ու կուչ եկան։

Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով բոլոր գոյականները։

Ճառագայթներ, թևեր, հավեր։ 

Տեքստից դո՛ւրս գրիր հոդակապով երկու բառ։

հավաբուն, 

Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառի հոմանիշը։

Ո՞ր բառը ածանցավոր չէ։

գեղեցիկ- ածանցավոր

Թանկագին — ածանցավոր չէ

Պատուհան — ածանցավոր չէ

Ձևավոր- ածանցավոր

Կազմի՛ր տրված բառերի հոգնակին։

Տոնածառ-տանածառեր

Դուռ-դռներ

Մատ- մատներ

Գառ-գառներ

Դասարան-դասարաններ

Կին-կանայք

Տիկին-տիկնայք

Պարոն-պարոնայք

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները

Ինքնաթիռ-օդանավ

Ուրախ-զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

Խելոք-անխելք

Ցածր-բարձր

Ո՞ր նախադասության մեջ ընդգծված արտահայտությունը դարձվածք չէ։

Բոլորն ասում էին, որ փղիկը բարի աստղի տակ է ծնվել։

Պատմում են, որ թագավորը իր գահակալության օրոք շատ բարի գործեր է կատարել։

Հոր խոսքերը նապ պետք է ականջին օղ անի։

Այդ տղան վերջը իր գլխին մի փորձանք կբերի։

Հուռին ամբողջ օրը մատը մատին չէր տալիս։

Անհրաժեշտության դեպքում՝ գրի՛ր մեծատառով։

Սպիտակ ծով

սպիտակ նավ

Խոսրովի անտառ

կապույտ երկինք

խաղաղ օր

Տրված նախադասությունները ընդարձակի՛ր երկու բառ ավելացնելով։

Երևանի աշունը շատ գեղեցիկ է։

Ձմռան ցուրտ օրը մթնեց։

Զանցել գործիքագոտուն