Ջաննի Ռոդարի. Կապույտ լուսակիրը

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը մի տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, ինչպիսին Միլանի երկինքը երբեք չէր եղել:
Սպասելով, որ ինչ-որ բան կհասկանան, մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլիստները շարժիչներին ստիպում էին մռնչալ, իսկ ամենագեր հետիոտները բղավում էին.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակներ էին անում.
-Կանաչը պաշտոնյաներից մեկը կերած կլինի քաղաքից դուրս ամառանոց կառուցելու համար:
-Կարմիրն օգտագործել են «Ջարդինի» այգիների ձկներին ներկելու համար:
-Իսկ գիտե՞ք` ինչ են անելու դեղինի հետ: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` երթևեկությունը կարգավորելու համար: Մի ուրիշ ոստիկան գտավ կառավարման վահանակը, որպեսզի ուղղի թերությունը, և անջատեց հոսանքը:
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճեր: Ես նրանց ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել երկնքի համար: Եթե ինձ հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Բայց միգուցե քաջությունը չբավականացրեց»:

Առաջադրանքներ

Դուրս գրեք բոլոր հատկանիշ և գործողություն ցույց տվող բառերը:

Հատկանիշ

Տարօրինակ, կապույտ, հանկարծակի, անսովոր, ամենագեր, կանաչ, կարմիր, դեղին, վերջապես, ուրիշ, ազատ

Գործողություն ցույց տվող բառ

Արեց, դարձան, չգիտեին, վարվել, անցնենք, չանցնենք, մնանք, չմնանք, տալիս, սպասելով, կհասկանան, գոռգոռում էին, ստիպում էին, մռնչալ, բղավում էին, չգիտեք, անում էին, կերած, կառուցելու, օգտագործել են, ներկել, գիտեք, անելու, ավելացնելու են, ժամանեց, կանգնեց, կարգավորելու, անջատեց, մտածել, տվել էի, հասկանային, կիմանային, չբավականացրեց։

Գրեք հետևյալ բառերի ուղիղ ձևերը

հասկանային, կիմանային, կառավարման, կառուցելու, ներկելու
Հասկանալ, իմանալ, կառավարել, կառուցել, ներկել,

Պատասխանեք հետևյալ հարցերին.

Ի՞նչ տարօրինակ բան արեց լուսակիրը:
Բոլոր լույսերը կապույտ դարձրեց։

Ի՞նչ էր մտածում լուսակիրը:
Լուսակիրը մտածում էր, որ մարդիկ խեղճ են։ Նա տվեց մարդկանց ազատ ճանապարհի ազդանշանն երկնքի համար։ Եթե նրանք հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային։

Ի՞նչ պատահեց, երբ լուսակիրը կապույտ ազդանշան տվեց:
Բոլորը խառնվեցին իրար։ Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլիստները շարժիչներին ստիպում էին մռնչալ։

Լրացուցիչ աշխատանք

Համացանցից գտեք, թե որ երկրի քաղաքներից է Միլանը, ի՞նչ հետաքրքիր տեղեկություններ կարող եք գտնել այդ երկրի և քաղաքի մասին: Ո՞ր հայտնի մարդիկ են ծնվել այդ երկրում:

Միլանի մասին

Միլանը Իտալիայի խոշոր քաղաքներից է։ Համարվում է Եվրոպայի հինգերորդ ամնախոշոր քաղաքը։ Միլանը հայտնի է իր նորաձևության և կահույքի ցուցահանդեսով։ Այստեղ են գտնվում բազմաթիվ մշակութային հաստատություններ, ակադեմիաներ և համալսարաններ, թանգարաններ ու պատկերասհարներ։ Տարեկան Միլան է այցելում 8 միլիոն այցելու։ Միլանի թանգարաններում ներկայացված են հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի հիմնական աշխատանքները։ Միլանում է գտնվում “Լա Սկալա” օպերային թատրոնը։

 

08.04.2021

  1. Հաշվի՛ր, /կարող ես հաշվել սյունակով/:

273:3= 91

252:4=63

335:5=67

264:3=88

328:4=82

445:5=89

1568:4=392

2682:3=894

2245:5=449

 

 

 

  1. Լուծի՛ր խնդիրները։

 

1 հատը 2 հատ 5 հատ 7 հատ
պաղպաղակ 70 140 350 490
գաթա 300 600 1500 2100
փքաբլիթ 200 400 1000 1400
թխվածքաբլիթ 400 800 2000 2800
կոնֆետ 250 500 1250 1750
Մեկ տուփ հյութ 550 1100 2750 3850

Որքա՞ն գումար է հարկավոր

Ա․Երեք պաղպաղակ, չորս փքաբլիթ, մեկ տուփ հյութ գնելու համար:

Լուծում

3×70+4×200+550=1560

Պատ՝1560

Բ․ Վեց կոնֆետ, յոթ թխվածքաբլիթ, երեք գաթա գնելու համար։

Լուծում

250×6+7×400+3×300=5200

Պատ՝5200

Գ․ Աղյուսակից օգտվելով՝ ինքդ կազմի՛ր նոր խնդիրներ։

Յոթ գաթա, երեք հյութ, հինգ պաղպաղակ

Լուծում

300×7+3×550+5×70=4050

Պատ՝4050

Հինգ հյութ, վեց պաղպաղակ, երկու գաթա

Լուծում

5×550+6×70+2×300=3770

Պատ․՝3770

07.04

Ընտրեք որևէ  հեքիաթ, կարդացեք և դուրս գրեք հինգ հատ առարկա, հինգ հատ հատկանշ, հինդ հատ գործողություն ցույց տվող բառ։ Այդ բառերով կազմեք հինգ հատ պարզ ընդարձակ նախադասություն։

ոսկի, գագաթ, գլուխ, բաղնիք, սեղան

Տաք-տաք, լույս, մութ, անպիտան, անհաղթ

կանչում, նստել, մորթել, տարեք, տալիս

Արմենը եկավ նստեց անպիտան սեղանի մոտ։
Մայրիկս ինձ կանչեց տաք-տաք բաղնիք։
Առյուծը մորթեց անհաղթ աքլորին։
Ես գրկեցի նստած կատվին։
Ոսկին մութ տեղը լույս էր տալիս։

Արև, Ղազարոս Աղայան

Արև՛, արև՛, դու մեզնից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։

Աստված սիրես, էլ մի՛ գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կպատվենք, քեզ կգովենք
Միշտ՝ իրիկուն, առավոտ։

Որքան գոհ ենք, որ դու բերիր
Գարնան անուշ եղանակ,
Ա՜խ, երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։

Տես թե ինչպե՜ս փթթել են
Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Տես թե ինչպես տարածվել է
Ամենայն տեղ անուշ հոտ։

Քեզ են գովում թռչնիկները
Իրանց քաղցր դայլայլով,
Հովիվը իր մեղմ սրինգով,
Հողատն անուշ հոլովով։

Չէ՛, արև ջան, էլ չգնաս,
Էլ չթողնես մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները,
Առավոտը եկ մեզ մոտ։

Հարցեր և առաջադրանքներ

 

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
    Ինձ համար տեքստում չկա անծանոթ բառ։
  2. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած հատվածը և նկարի՛ր։Տես թե ինչպե՜ս փթթել են
    Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
    Տես թե ինչպես տարածվել է
    Ամենայն տեղ անուշ հոտ։
  3. Ինչպես ես հասկանում.Ա՜խ, երանի գարուն լինի
    Տարին բոլոր ժամանակ։

    Ես հասկանում եմ այսպես։
    Ա՜խ, այնպես եմ ուզում որ, ամբողջ տարի գարուն լինի։

  1. Հորինի՛ր պատմություն «Գիշերները արթնացող արևը» վերնագրով։«Գիշերները արթնացող արևը»
    Մի անգամ արևը ուզում էր տեսնել, թե ինչ է անում լուսինը գիշերը։ Արևը տեսավ, որ լուսինը գիշերը երգում է, և դա նրան շատ դուր եկավ։ Նա լուսնին խնդրեց, որ ինքը մի օր գիշերը արթուն մնա, և լուսինը ասաց․ -Դե լավ, արև, դու կարող ես մի օր իմ տեղը լինել։

    Արևը շատ ուրախացավ։ Նրանք իրար բացատրեցին, թե ինչ պետք է աներ ամեն մեկը։ Արևին դուր եկավ լուսնի գործը։ Իսկ լուսնին դուր եկավ արևի գործը և նրանք որոշեցին գործերով փոխվել։ Եվ արևը ամեն օր գիշերները արթնանում էր։

  2. Լրացրու աղյուսակը՝ բանաստեղծությունից դուրս գրելով հարցերին պատասխանող բառեր։
Ի՞նչ Ի՞նչ է անում, ի՞նչ է լինում
Արև գոհ են
Գարուն գովում են
Ծառ
Ծաղիկ
Խոտ
Թռչնիկներ
Տարի

 

 

06.04.2021

  1. Թվերը դասավորի՛ր աճման կարգով:

Ա․ 432.521; 342.521; 300.412; 439.013; 50.212
50.212; 300.412; 342.521; 432.521; 439.013

Բ․  309.528; 308.259; 380.529; 392.508
308.259; 309.528; 380.529; 392.508

  1. Գտի՛ր թիվը:

Ա. Գրի՛ր այն վեցանիշ թիվը, որի միավորը 0 է, հարյուր հազարավորը՝ 6, տասը հազարավորը՝4 իսկ մյուս թվանշանները՝ 5:

4 5 5 6 5 0

 

Բ. Գրի՛ր այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 8 է,  հազարավորը՝ 2, , հարյուր հազարավորը՝ 9, իսկ մյուս թվանշանները՝ 6:

9 6 2 6 8 6
  1. Թվերը գրի՛ր թվանշաններով:

Հինգ հարյուր վաթսունյոթ հազար ութ հարյուր մեկ-567.801

չորս հարյուր հիսունհինգ  հազար երկու հարյուր վաթսունութ — 455.268

երկու հարյուր հիսունվեց հազար ութ հարյուր քսանհինգ -256.825

վեց հազար յոթ հարյուր քսանմեկ -6721

քսանվեց հազար ութ հարյուր տասնմեկ -26.811

  1. Լրացրո՛ւ դատարկ վանդակները։
  2 4 5 0 7      6 5 2  1        
 1  0  0  8  0   5 4 4 8        
  1 4 4 2 7     1 1 0 7 0        

 

  1. Քանի՞ խորանարդիկ կա նկարում։


1)47
2)27
3)60

  1. Լուծի՛ր խնդիրները։

Ա․ Գաթա պատրաստելու համար տատիկը գնել է 4 տուփ կարագ։ Հաշվի՛ր, թե քանի կիլոգրամ կարագ է գնել նա՝ գիտենալով, որ 1 տուփ կարագի զանգվածը 500 գրամ է։

Լուծում
1)4×500=2000
Պատ․՝2կգ

 

Բ․ Շոկոլադ պատրաստելու համար մայրիկը գնել է 6 տուփ կակաո։ Հաշվի՛ր, թե քանի կիլոգրամ կակաո է գնել նա՝ գիտենալով, որ 1 տուփ կակաոյի զանգվածը 500 գրամ է։

Լուծում
1)6×500=3000
Պատ․՝3կգ

 

Գ․ 500 գրամ շաքարավազը 200 դրամ է։ Որքա՞ն գումար է հարկավոր

1 կգ շաքարավազ գնելու համար

Լուծում
200×2=400
Պատ․՝400

 

3 կգ շաքարավազ գնելու համար

Լուծում
200×3=600
Պատ․՝

 

Երկուսուկես կգ շաքարավազ գնելու համար

Լուծում
5×200=1000
Պատ․՝1000

  1. 8. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:
1 9
x 9 6
1 1 4
8 1 9
8 3 0 4

 

3 5
x 8 6
2 1 0
4 1 8
4 3 9 0

 

 

7 0
x 3 5
3 5 0
2 1 0
2 4 5 0

 

4 7
x 6 8
3 7 6
2 8 2
3 1 9 6

 

 

 

 

 

 

05.04.2021

66:3=60:3+6:3=20+2=22
66:2=60:2+6:2=30+3=33
46:2=40:2+6:2=20+3=23
48:4=40:4+8:4=10+2=12
64:2=60:2+4:2=30+2=32
848:4=800:4+40:4+8:4=200+10+2=212
844:2=800:2+40:2+4:2=400+20+2=422
555:5=500:5+50:5+5:5=100+10+1=111
396:3=300:3+90:3+6:3=100+30+2=132

Արան գնել է 4  մատիտ, իսկ Հայկը՝ 7 ։ Հայկը վճարել է 120 դրամով ավելի, քան Արան։Նրանցից յուրաքանչյուրը որքա՞ն է վճարել իր գնած մատիտների համար։
Լուծում
1)7-4=3
2)120:3=40
3)40×4=160
4)40×7=280
Պատասխան՝․Արա՝ 160, Հայկ՝ 280

Նարեն գնել է 3 գրիչ, իսկ Աննան՝ 8։ Աննան վճարել է 250 դրամով ավելի, քան
Նարեն։Նրանցից յուրաքանչյուրը որքա՞ն է վճարել իր գնած գրիչների համար։
Լուծում
1)8-3=5
2)250:5=50
3)50×3=150
4)50×8=400
Պատասխան՝․Նարե`150, Աննա`400

Կենդանիների վեճը

Կենդանիների վեճը

Ղազարոս Աղայան

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:

-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:

-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:

-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարի: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր օնլայն բառարանիօգնությամբ:

    Ինձ համար տեքստում չկա անծանոթ բառ։

  2. Ինչպիսի՞ն էր կենդանիների տերը։

    Կենդանիների տերը ուժեղ էր, բարի էր, հզոր էր, պաշտպանում էր իր կենդանիներին և չեր թողնում նրանց մի վատ բանի մեջ ընկնել։

  3. Ո՞ր հերոսին հավանեցիր, ինչո՞ւ:

    Ես հավանեցի շանը, որովհետև շունը ամենաճիշտը ասաց։ Ե՛վ եզին, և՛ կովին ամեն ինչ բացատրեց, և իրոք շները պաշտպանում են իրենց տիրոջը և օգնում են մարդկանց, շները մարդկանց ամենալավ և ամենահավատարիմ ընկերներն են։

 

  1. Մարտի 18-ին, ժամը՝ 14.00-ին, միացի՛ր տեսադասին, որպեսզի դասարանական խմբով քննարկենք պատմվածքը: