Գարնանային խնդիրներ
- Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու դեղին կակաչներից կազմված ծաղկեփունջ։ Քանի՞ սպիտակ կակաչ կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ բոլոր կակաչները միասին 33 հատ էին։
- Ծաղկեփնջում դեղին վարդերի քանակը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանակը 25 էր։ 4+1=5, 4*5=20
5 հատը սպիտակ 20 հատ դեղին - Աննան ու իր փոքրիկ քույրիկը որոշեցին տատիկին միասին ծաղիկ նվիրել։ Նրանք միասին ունեին 3000 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Աննան, եթե նա քույրիկից 5 անգամ շատ գումար ուներ։
- Աշոտն ու եղբայրը որոշեցին իրենց քույրիկին միասին ծաղիկ նվիրել։ Նրանք միասին ունեին 2400 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Աշոտը, եթե նա եղբորից 400 դրամ ավելի շատ գումար ուներ։
- Զամբյուղում կար 10 կարմիր, 8 սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։
- Զամբյուղում կար 6 կարմիր, 5 սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։
- Զամբյուղում կար 10 կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։
- Մարգագետնում 1800 ծաղիկների 2/9 մասը կակաչներ էին։ Քանի՞ կակաչ կար մարգագետենում։
- Նարեկն ու իր պապիկը այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞ ծառ տնկեցին, եթե նրանց տնկած ծառերի քանակը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։
- Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։
- Սիրելի սովորողներ, կազմեք գարնան ու գարնանային տոներին նվիրված խաչբառ, ինչպես նաև խնդիրներ։
Գարնանային Խաչբառ
Օգտվելով այս աղյուսակից լուծեք խաչբառը․
Հորիզոնական
- Զամբյուղում կան երկու գույնի վարդեր։ Առանց նայելու
ամենաքիչը քանի՞ վարդ վերցնելով՝ կարելի է համոզված լինել, որ կունենանք գոնե երկու միագույն վարդ։ 3 (Գ)
- Ո՞ր բնական թվին է հավասար այն կոտորակը, որի համարիչն ու հայտարարը իրար հավասար են։ 1 (Ա)
- Գտիր ամենափոքր քառանիշ թվի հնգապատիկը։ 5000 (Ր)
- Պուրակում երփներանգ ծաղիկների 1/4 մասը հավասար է ամենափոքր եռանիշ թվին։ Քանի՞ ծաղիկ կար պուրակում։ 4×100=400 (Ն)
- Գտիր ամենամեծ միանիշ թվի 1/9 մասը։ 1 (Ա)
- Մայրության տոնին ընդառաջ Տիգրանն ու իր եղաբայրը որոշեցին մայրկին միասին ծաղիկ նվիրել։ Նրանք միասին ունեին 1600 դրամ։ Որքա՞ն գումար ուներ նրա եղբայրը, եթե Տիգրանը նրանից 3 անգամ շատ գումար ուներ։ 400 (Ն)
- Ո՞րն է 16 թվի ամենափոքր բաժանարարը։ 1 (Ա)
- Գտիր 30 թվի ամենամեծ բաժանարարի տասնապատիկը։ 300 (Յ)
- Եթե Դավիթի տնկած կակաչների քանակը եռապատկեք, արդյունքը ավելացնեք 40-ով, կստանաք ամենափոքր եռանիշ թիվը։ Քանի՞ կակաչ էր տնկել Դավիթը։ 20 (Ի)
- Գտիր 400-ի ամենափոքր բազմապատիկը։ 400 (Ն)
Ուղղահայաց
- Ո՞ր 16000-ի 1/4 մասը։ 4000 (Տ)
- Գտիր 599-ի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ 600 (Ո)
- Ն
- Գտիր 8000 և 1600 թվերի քանորդը։ 5 (Ե)
- Գտիր 2000 թվի 5/2 մասը։ 5000 (Ր)