Ուսումնական փաթեթ ընկերոջս համար․ Հովհաննես Թումանյան

Մայրենի առարկայի ուսումնական փաթեթը կազմելիս՝ ես ընտրել եմ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի “Գիքորը” ստեղծագործությունը։ Նախ ներկայացնեմ որոշ տեղեկություններ և հետաքրքիր փաստեր Հովհաննես Թումանյանի մասին։
Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869թ, ներկայիս Լոռվա մարզի Դսեղ գյուղում։ Սովորել է Թիֆլիսի ներսիսյան դպրոցքում։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները։ Թումանյանը մահացել է 1923-ին՝ Մոսկվայում: Թումանյանի թիֆլիսյան տնից գրողի բոլոր իրերը 9 մեծ բեռնատարով 1953 թվականին Երեւան տեղափոխվեցին, որտեղ բանաստեղծի կնոջ եւ աղջիկների ջանքերով «վերստեղծվեց» թիֆլիսյան տունը: Ուզում եմ ձեզ ներկայացնել հատված Գիքորից։

Գիքորը

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։

Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։

— Չեմ ուզում, իմ քորփա երեխին էն անիրավ աշխարքը մի գցիլ, չեմ ուզում,- լալիս էր կինը։

Բայց Համբոն չլսեց։

Մի խաղաղ առավոտ էր․ մի տխուր առավոտ։ Տանըցիք ու հարևանները եկան մինչև գյուղի ծերը, Գիքորի թշերը պաչեցին ու ճամփա դրին։

Քույրը՝ Զանին, լաց էր լինում, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից ձայն էր տալի․ «Գիքո՜լ, էդ ո՞ւլ ես գնում, հե՜ Գիքո՜լ»։

Գիքորը շուտ-շուտ ետ էր նայում։ Տեսնում էր դեռ գյուղի ծերին կանգնած են նրանք, ու մայրը գոգնոցով սրբում է աչքերը։ Դարձյալ հոր կողքով վազում կամ առաջն էր ընկնում։ Մին էլ ետ նայեց․ գյուղը ծածկվել էր բլուրի ետև։

Այնուհետև Գիքորը ետ էր ընկնում։

— Արի հա՛, Գիքոր ջան, արի հա՛, հասանք հա՛,- որդուն կանչելով գնում էր Համբոն, շալակին մի խուրջին, մեջը մի քանի հաց ու պանիր ու մի երկու դաստա թութուն։

Իրիկնապահին, երբ անց էին կենում սարերը, մի անգամ էլ երևաց գյուղը հեռո՜ւ մշուշում։

— Ա՛յ, ապի, մեր տունն էն ա հա՜,- ցույց տվավ Գիքորը մատը մեկնելով դեպի գյուղը, թեև տունը իսկի չէր երևում, ու անցան։

Առաջին իրիկունը ղոնախ ընկան մի գյուղում։ Տանտերը Համբոյի հին ծանոթն էր։

Դեղին սամովարը թշշում էր տախտի ծերին։ Մի ջահել աղջիկ շրըխկշրըխկացնելով բաժակները լվանում ու թեյ էր շինում։ Նա մի կարմիր սիրուն շոր ուներ հագին։ Գիքորն էնտեղ մտքումը դրեց, որ երբ քաղաքում փող աշխատի, իրենց Զաննի համար մի էն տեսակ շոր ղարկի։

Իրիկնահացից ետը տանտերն ու Համբոն թինկը տված, չիբուխ քաշելով զրուց էին անում։ Խոսեցին Գիքորի մասին։ Տանտերը գովեց Համբոյին, որ չարչարվում էր որդուն մարդ շինի։ Հետո սկսեցին խոսել կռվի վրա, հացի թանգության վրա, բայց Գիքորը շատ էր հոգնած, քունը տարավ։

Մյուս օրը քաղաք մտան։ Գնացին ծերունի թավլաչու մոտ։ Առավոտը բազարն իջան։

— Բիձա, էդ երեխին ծառա ես տալո՞ւ,- խանութի ներսից հարցրեց մի վաճառական։

— Հրամանք ես,- ասավ Համբոն ու Գիքորին էն կողմը հրեց։

— Բեր ինձ տուր, ես կբռնեմ,- առաջարկեց վաճառականը։

Նրան ասում էին բազազ Արտեմ։

Արաջադրանքներ

1.Դուրս գրել տեքստից հարցական, բացականչան, կոչական և պատմողական նախադասություն։

2. Կետադրեք նախադասությունը։
Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք մի գործի տա որ մարդ դառնա աշխատանք անի։

3. Դարցրեք այս բառերը գրական հայերեն։
Քորփա-
Ղոնախ-
Սամովար-
Շինում-
Բազար-
Բազազ-

4.Լրացրեք բաց թողնված տառերը։
Մար-, ճամ-ա, սր-ել, գո-նոց, խուր-ին

5.Ի՞նչու էր գյուղացի Համբոյի տունը կռիվ ընկել։

6.Ի՞նչի մասին էր մտածում Գիքորը ճանապարին։

7.Ու՞մ մոտ է Համբոն տանում Գիքորին։

8.Գրեք հականիշները։
Կռվել-
Աշխատել-
Անիրավ-
Խաղաղ-
Երև-
Երեկո-

Առաջարկում եմ դիտել Թումանյանի պատմվածքի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը։

Ճամփորդում ենք Էրեբունի հնավայր

Էրեբունի պատմահնագիտական թանգարանը բացվել է 1968 թվականին հոկտեմբերի 19-ին՝ Երևան քաղաքի 2750-րդ տարեդարցի արթիվ։ Թանգարանը գործում է երեք նշանավոր հնավայրերից՝ Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Թանգարանի ճարտարապետներն են Շմավոն Ազատյան ու Բաղդասար Արզումանյան, իսկ քանդակագործը Արա Հարությունյանն է։ Թանգարանի շենքը ձևավորված է հարաքանդակներով, գլխավոր մուտքը՝ “Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները”, հարավային մուտք՝ “Առյուծաորս”, հյուսիսային մուտք՝ “Խալդ Աստվածը”։ Թանգարանը ցուցադրում է Ուրարտուի պատմությունը, տնտեսությունը, ճարտարապետությունը և կերպարվեստը։ Թանգարանը զբաեղցնում է ավելի քան 1000 քառ․ մ․ մակերես՝ Ներառյալ բացօթյա ցուցադրությունը։

Այժմ նկարները
Էրեբունի» Պատմահնագիտական Արգելոց-Թանգարան — Անվճար՝ Երևան Քարտով |  Թանգարաններ Երևանում

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Էրեբունի» թանգարանը նոր մասնաշենք կունենա. պայմանագիրը կնքված է. տեսանյութ  - 08.10.2019, Sputnik Արմենիա

Վարդավառի լիճը կամ Արգիշտի ծով իրականում արհեստական լճակ է գտնվում է Երևանի Էրեբունի վարչական համայնքում, 920մ բարձրության մակերեսը 0,085կմ ջրատարողությունը 151հզ․ մ խորանարդ։ Լիճը կառուցվել է մ․թ․ա․ 5-րդ դարում։ Արգիշտի առաջինի կողմից և կոչվել է Արգիշտի ծով։ Սովետական իշխանությունների ժամանակ լիճը վերանորոգվել է, շրջակայքում հիմնվել է այգի որը կոչվում է Լիոնի այգի։ Մինչև 1939 թվականը եղել է բնական լճակ, սնվել ստորերկրյա ջրերից և մթնոլորտային տեղումներից։

Արգիշտի Ա Վանի թագավորության արքան է եղել մոտ մ.թ.ա. 786 թվականից, Մենուա թագավորի որդին։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Իր տիրակալության 5-րդ տարում Արգիշտի արքան հիմնադրեց Էրեբունի քաղաքը, սկզբից որպես բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին`թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրության վրա գրված է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ  թշնամիների»: Էրեբունի — Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, մ․թ․ ա․ 782 թ․-ին։

Ուրարտական պետություն

Մ․ թ․ա․ 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշխարհարում ստեխծվում է հզոր պետություն որը կոչվում է Վանի թագավորություն կամ Ուրարտու։  Երկրի թագավորները նաև անվանել են “Բիայնիլի”, “Նաիրի” իսկ Ատվածաշնչում հիշատակվում է որպես Արարատյան թագավորություն։ Թագավորության հիմնադիր արքա լինում է Արամեն։ Ուրարտուի մայրաքաղաքներն են լինում Արզաշկուն և Տուշպա քաղաքները։ Մ․թ․ա․ 590 թվականին Ուրարտու թագավորությունն ընկնում է։

Վանի թագավորության աստվածները։

Վանի թագավորության ժամանակ հայերը եղել էին հեթանոս։

Խալդի աստվածը եղել է Վանի թագավորության գերագույն և ռազմի աստվածը, նույնացվում է առյուծի հետ։
Khaldi.JPG

Թեյշեբան եղել է հողմի և անձրևի աստվածը, նրան նույացնում են ցուլի հետ։

Շիվինի՝ արևի աստվածը, նույնացվում է թևավոր շրջանի հետ։

Ընդանուր առմամբ Վանա թագավորության ժամանակ հայերն ունեցել են 76 աստված։