Դեղին ծով

Դեղին ծովը, որը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում, գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև:  Դեղին ծովի ափին են գտնվում Չինաստանը, Հյուսիսային և Հարավային Կորեաները։ Առաջին եվրոպացին, որ եղել է Դեղին ծովի ափին, Մարկո Պոլոն էր։ Դեղին ծովի տարածքը կազմում է 416 հզ. կմ², իսկ ամենախորը տեղը՝ 106 մ։ Դեղին ծովն են թափվում Չինաստանի տարածքով հոսող Հուանհե, Յալուցզյան գետերը։

Ծովի անվանումը եկել է նրա առափնյա մասի ջրերի պղտորավուն դեղին գույնի պատճառով։ Ծովի մեջ թափվում է Հուանհե գետի բերած դեղնավուն ավազը և տիղմը, ինչի հետևանքով ծովի գույնը դեղին է։ Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով