Ճամփորդություն դեպի Բուժական

Մենք սեպտեմբերի 11-ին դասարանով, ընկեր Սոնայի և ընկեր Շուշանի հետ գնացել ենք Բուժական գյուղ։ Բուժական գյուղը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում, պատմական Նիգ գավառի տարածքում, մարզկենտրոնից 34 կմ հարավ-արևմուտք։ Ճանապարհին կանգնեցինք և աղբյուրից վերցրեցինք ջուր։ Ընկեր Սոնան մեզ ասաց, որ այդ ջուրը եթե խմենք, մենք կհզորանանք։ Մենք խմեցինք այդ ջրից, իսկ հետո որոշեցինք մի փոքր զբոսնել այդտեղ։

Ընկեր Շուշանը տեսավ վայրի տանձեր և ասաց, որ փորձենք  դրանք։ Վայրի տանձերը շատ համեղ էին։ Ես և իմ դասընկերուհի Ադելը մորեխ բռնեցինք, ուրախացանք։ Սկզբից մորեխները մեզ ճանգռտում էին, իսկ հետո նրանք սկսեցին մեզ սիրել։ Մի քանի մորեխ բռիս մեջ պահած հասցրեցի Երևան։

Մենք շարունակեցինք ճամփորդությունը, հասանք Բուժական, այնտեղ հանգստացանք և հաց կերանք։ Մի քիչ հետո մենք շարժվեցինք դեպի Բուժականի մոտ՝ անտառում գտնվող «Թեղենյաց» վանական համալիր։ Վանքի պատերը հիմնականում ավիրված էին, իսկ կանգուն մնացած պատերին կավիճով տարբեր բառեր էին խզբզած։ Ինձ դա դուր չեկավ, վանքի տեսքը փչացնում են այդպես։ Վանքում մենք երգեցինք, մի փոքր տարածքով զբոսնեցինք, հետո նստեցինք ավտոբուս և վերադարձանք Երևան։

Եղանակը հրաշալի էր, օրը լավ անցավ, և ինձ դուր եկավ նոր ուսումնական տարվա առաջին ճամփորդությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով