Capodanno․ ինչպես են Ամանորը նշում Իտալիայում

Ամանորը կամ Capodanno, որն իտալերենից թարգմանվում է որպես «տարվա գլուխ», նշվում է դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 1-ը։

Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել պողոտաներով, ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին՝ հին տարում խմելով «Պրոսեկո» գինին եկող տարվա երջանկության համար։

Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։ Բայց ամենաիտալական ամանորյա սովորույթը պատուհաններից հին իրերը (հագուստ, կահույք, կենցաղային իրեր և այլն) փողոց նետելն է։ Ենթադրվում է, որ նոր տարում երջանիկ կդառնա նա, ով կկարողանա ավելի մեծ թվով հին իրերից ազատվել։

Մեծերին ու փոքրերին նվերներ է բերում ոչ թե Ձմեռ պապն, այլ տարեց մի կին՝ Լա Բեֆանա անունով։ Նա թռչում է կախարդական ցախավելով, դռները բացում է ոսկե բանալիով ու մանկական գուլպաները լցնում  նվերներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով