Մկների Ժողովը

Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
― Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պէտք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.

II
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.
― Ալո դո´ւ:
― Ալո՞ն տանի:
― Բալո դո´ւ :
― Բալո՞ն կախէ:
― Չստո, դո´ւ:
― Չստոն կաղ է :
― Մստո, դո´ւ:
― Մստոն կարճ է:
― Փստո, դո´ւ:
― Էդ էլ խի՞ղճ է:
― Համբօ, դո´ւ:
― Ես տկար եմ:
― Չամբո, դո´ւ:
― Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
― Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
― Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,―
Ճստաց Բտոն ճստճստան:
― Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,―
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

1.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր գրված այս բառերը և արտահայտությունները:
լկստան-բկլիկ
գզիր-տանուտեր
ահել-ծերունի
ջոկ-զինորների խումբ
հնարք-հնարավորություն
կողակից-ամուսին
անոթի-սոված
զուլում-աղետ
տկար-ծույլ
հանդուգն-համրձակ                                                                                                                    պոչը քաշել-գնալ

2.Փորձի՛ր ինքդ բացատրել։
սովն  է չոքել դռանը   — բոլորը սոված են
ցավն էլ ունի իր դեղը —  ամեն  ինչից կարելի է ելք գտնել
չոր գանգ — պառավ

3.Օգտագործելով առակի բառերը՝ ա՛յս կատվի մասին պատմի՛ր։

Կատուն մռռան է, խորամանկ է, մկներին թաթով խփում, խաղում է, ուտում է, չաղանում, ու զույգ ճրագ աչքերով հետեվեում մկներին։

4.Իսկ հիմա կատվի անունից զանգը բերող մկան մասին պատմի՛ր։

Կատուն լսում էր մկներին ու մտածում, որ տկար, փոքր, վախկոտ, չոր գանգ մկները չեն կարող զանգը կախել վզից։

5.Նկարագրի՛ր Մկստանը և նկարի՛ր /փողոցները,տները,լույսերը․․․

Մկստան — մկների երկիր, որտեղ մկները սոված էին որովհետև կատուն նստել էր մառանի մոտ և չէր թողնում մոտենալ մառանին։

6.Կատուն ամեն ինչ լսել էր և գլուխ գովելով իր ընկերների մոտ պատմում էր այդ ժողովի մասին։

Կատուն հավաքել էր իր ընկերներին և պատմել թե ինչ է լսել մկներից որոնք ուզում սոված էին և ուզում էին մտնել մառան։

19.10.2020

 

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:
  • 4 x 0 + 4 : 4 + 4 x 1 + 4 x 4 = 0+1+4+16=21

5: 5 + 5 x 5 + 5 x 1 + 0 x 5 =25+5+0=31

24: 4 + 36 : 4 + 12 : 4 + 40 : 4 =6+9+3+10=28

  1. Լրացրու՛ պակասող թիվը։

4 օր 5 ժամ  = 24+24+24+24+5=101 ժամ

3 շաբաթ 5 օր  = 3×7+5=26  օր

2 տարի 6 ամիս = 12+12+6=30  ամիս

4 ժամ 15 րոպե= =60×4+15=255 րոպե

3 րոպե 15 վայրկյան = 3×60+15=195  վայրկյան

  • 2 ժամ 15 ր= 60×2+15 =135 րոպե
  1. Հաշվի՛ր:

457+478=935            654+176=830

741-148=593             681-149=532

  1. Լուծի՛ր խնդիրները:

Գնացքը 5 վագոն ունի։ 4 վագոններից յուրաքանչյուրում 40 ուղևոր կա։ Քանի՞ ուղևոր կա  5-րդ վագոնում, եթե ամբողջ գնացքում կա 210 ուղևոր։

Լուծում

1.4×40=160

2.210-160=50

Պատ.՝50

  1. Դահուկորդը մեկ ժամում 40 կմ է անցնում։ Նա 3 ժամում քանի՞ կմ կանցնի։

Լուծում

3×40=120

Պատ.՝120