Ամառային ճամբար օր-5

Այսօր մեր առաջին դասը բնագիտություն էր։ Մենք ծաղիկներ ջրեցինք և բնությունը ֆոտո արեցինք։ Մյուս դասը մեր մոտ մաթեմատիկա էր մենք ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՍՏՈՒԳԱՏԵՍԻ 1-ԻՆ ԿԱՆԳԱՌ. ԿՇՌՈՒՄ արեցինք։ Կշռվեցինք պայուսակով և առանց և այդպես վերջացրեցինք։ Հետո մայրենի էր մենք ընկեր շողիկի հետ ընթերցանություն արեցինք և պատմեցինք թե ինչ գրքեր ենք կարդում կամ սկսել ենք կարդալ։ Եվ երկու ամենավերջին դասը անգլերեն էր, բայց քանի որ ընկեր Հայկուհին չկար և գնացինք դուրս և խաղացինք երկրորդ ջոկատի հետ որսորդներ և բադեր դա նույն գործագործն էր մենք խփող էինք, իսկ նրանք մեջ։ Այդպես անցավ իմ 5-րդ օրը։

Մաթեմատիկայի ստուգատեսի 1-ին կանգառ. կշռում

Այսօր մենք կատարեցինք մաթեմատիկայի ստուգատեսի 1-ին կանգառ. կշռում։ Մոտեցանք կշեռքին նախ կշռվեցինք առանց ուսապարկի հետո արդեն կշռվեցինք ուսապարկով: Գրանցեցին տվյալները համակարգչում. Առանց ուսապարկի 32կգ 400գրամ, իսկ ուսապարկով. 35կգ 600գրամ:

Այժմ կպարզենք իմ ուսապարկի զանգվածը

35կգ 600գ — 32կգ 400գ = 3կգ 200գ

Ամառային ճամբար օր-4

Արդեն չորրորդ օրն է։ Այսօր մենք հայրենագիտության ժամին մենք խաղացինք հայրենագիտության խաղեր։ Շատ հետաքրքիքր էր, բայց հայրենագիտությունը 2 ժամ էր։ Հետո 2 ժամ մարմնակրթություն էր մենք աղջիկներով խաղում էինք կմաղք, գործնաործ և անուն գոռոցի։ Իսկ մյուսները ով բերել էր լողի շորեր գնացինք լողի։ Այսպես կարճ, բայց հետաքրքիր օր էր։

Ամառային ճամբար օր-3

Չորեէշաբթի օրը մենք գնացինք Անգիլական այգի։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Մենք գնացինք խոտերի մեջ և նախաճաշեցինք։ Մի քիչ հետո մենք գնացինք և մեզ բոլորին հյուրասիրեցին պաղպաղակով։ Հետո մենք գնացինք մի մեծ տեղ որտեղ մենք երգեցինք և պարեցինք։ Մենք վերջացրեցինք և գնացինք մի սիրուն ցայտաղբյուրների մոտ։ Այնտեղ մենք ջրվեցինք։ Եվ հետո մենք գնացինք, որ հաքնվենք և գնանք հետ դպրոց կամ տուն։ Այսպես կարճ օր էր։