Իմ դպրոցի միջավայրը

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես սեբաստացի եմ, ինչպես իմ ավագ քույրը և փոքր եղբայրը։
Իմ դպրոցի միջավայրը շատ գեղեցիկ է, հաճելի, մաքուր ու կոկիկ։ Մեր դպրոցի տարածքում կա այգի, որտեղ մենք ծառեր և ծաղիկներ ենք տնկում, իսկ հետո մեծ սիրով դրանք խնամում, հետևում ենք, որ լավ աճեն, ծաղկեն և բերք տան։ Ունենք նաև ագարակ, որտեղ կան ձիեր, շներ, ավանակ, ճագառներ, նույնիսկ սիրամարգ կա։

Մեր դպրոցում ինձ ամենաշատը գրավում է բնությունը։ Շատ եմ սիրում ծաղիկներ, որոնք ամենուր են մեզ մոտ։ Նրանք ոչ միայն գեղեցկացնում են մեր դպրոցի տարածքը, այլ նաև անուշ բույր են տարածում։

Դպրոցում իմ ամենասիրոած անկյունը ագարակն է, որովհետև ես շատ եմ սիրում կենդանիներին։ Նույնիսկ մտածում եմ, որ մեծանամ դառնամ անասնաբույժ։ Կենդանիների հետ խաղը, նրանց հետ շփումը ինձ շատ հաճելի է։

Բայց մի բան կա, որ ես կուզենայի փոխել մեր դպրոցական միջավայրում։ Մեր բակը շատ փոշոտ է լինում, որովհետև այնտեղ ավազ է լցված։ Երբ երեխաներով վազվզում ենք ու խաղում, փոշու ամպ ենք բարձրացնում։ Ես դրսի ավազը կդարձնեի ասֆալտ, որ փոշի չշնչեինք։

Թվի պատիկ և բաժանարար

  1. Քանի՞ բաժանարար ունի 12-ը։ 12-ի բաժանարարներն են` 1, 2, 4, 3, 6, 12 (6 հատ)
  2. Քանի՞ բաժանարար ունի 24-ը։ 24-ի բաժանարարներն են` 1, 24, 2, 12, 3, 8, 6, 4 (8 հատ)
  3. Քանի՞ բաժանարար ունի 32-ը։ 32-ի բաժանարարներն են` 1, 32, 4, 8, 2, 16 (6 հատ)
  4. Քանի՞ բաժանարար ունի 40-ը։ 40-ի բաժանարարներն են` 1,40,2,20,4,10 (5 հատ)
  5. Թվարկիր 16-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 16-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  6. Թվարկիր 21-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 21-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  7. Գտիր 34 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ 1, 34` 1+34=35
  8. Գտիր 65 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ 1, 65` 1+65=66
  9. Ո՞ր թիվն է 124-ի ամենամեծ բաժանարարը։
  10. Գտիր  15-ի  հնգապատիկը։
  11. Գտիր  189-ի  տասնապատիկը։
  12. Թվարկիր  7-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 50-ից։
  13. Թվարկիր   4-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 4-ի պատիկ ամենափոքր թիվը։
  14. Գրեք  16-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 32-ից։
  15. Գրեք  17-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 17-ի պատիկ ամենափոքր թիվը։
  16. Թվարկիր  18-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 18-ի պատիկ ամենափոքր թիվը։
  17. Թվարկիր 100-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 800-ից։
  18. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Մայրենի, 24․11․2021

Գրի՛ր հետևյալ ածականների հոմանիշները և հականիշները/4 միավոր/

Ուրախ — զվարթ, տխուր

ուժեղ  — հզոր, թույլ

քաջ   — անվախ, վախկոտ

աշխույժ  — ակտիվ, հոգնած

շատախոս — շաղակրատ, քչախոս

հռչակավոր — հայտնի, անհայտ

լռիկ — լռակյաց, շատախոս

2. Ինչպիսի՞ն են տրված նախադասություններն ըստ հնչերանգի: Կարդա՛ և ընդգծի՛ր ճիշտ տարբերակը: /1 միավոր /

Էյ ջա՜ն, հայրենի՛ք, ինչքա՜ն սիրուն ես:  բացականչական

Ա՜խ, դեռ շա՛տ պետք է սպասեմ, որպեսզի կարողանամ ներս մտնել։ հրամայական

Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,

Բակն ու դուռը լի,

Որքա՜ն սպիտակ թիթեռ է գալի․․․  բացականչական

Ամեն գարնան ծիծեռնակները բույն էին հյուսում մեր տան կտուրին։ պատմողական

Որտե՞ղ է գտնվում աշխարհի ամենաբարձր ջրվեժը։ հարցական 

1.պատմողական, 2.բացականչական, 3.հրամայական, 4.հարցական

3. Հիմա ի՛նքդ փորձիր նմանանատիպ նախադասություններ կազմել։

Ամեն գարուն ծաղիկները ծաղկում են։ պատմողական
Ի՜նչ գեղեցիկ աշուն է մեր բակում։  բացականչական
Ալեքսա՛նդր, նստի՛ր և կատարի՛ր տնային առաջադրանքդ։ հրամայական
Որտե՞ղ է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռը։ հարցական

 4Ընդգծված բառերից ո՞րն է գրվում մեծատառով: /3 միավոր/

Արագածոտնի մարզ

երևանյան գիշերներ

Տերյանական օրեր

առավոտյան ցող

Երկիր մոլորակ

Արարատյան դաշտ

Հիմալայան լեռներ

4. Համառոտի՛ր տրված նախադասությունները: /2 միավոր /

Կապույտ, քնքուշ մանուշակը բացեց իր աչուկները և ժպտաց աշխարհին:
Մանուշակը ժպտաց։

Բրդոտ արջը իր երկու քոթոթների հետ մտել էր իր որջը ու հանգիստ քնել:
Արջը քնել էր։

5. Գտի՛ր ենթական և ստորոգյալը։ /միավոր/

Կապույտ, քնքուշ մանուշակը բացեց իր աչուկները։
մանուշակը (ենթակա) բացեց (ստորոգկալ)

Բրդոտ արջը իր երկու քոթոթների հետ մտել էր իր որջը։
արջը (ենթակա) մտել էր (ստորոգյալ)

6. Ընդգծի՛ր տրված նախադասությունների ստորոգյալները։ /2 միավոր/

Աղջիկը մտավ սենյակ, մոտեցավ իր սեղանին, պայուսակից հանեց նկարչական պարագաները, նստեց աթոռին և սկսեց աշխատել։

Բրդոտ արջը իր երկու քոթոթների հետ մտել էր որջը ու հանգիստ քնել:

Մայրենի, 23․11․2021

Կատարե՛լ առաջադրանքները։

Շարունակի՛ր այսպես։

Օրինակ՝

Կարապը լողում է կապույտ լճակում։

Կարապները լողում են կապույտ լճակում։

Չարաճճի քոթոթը վազվզում էր անտառում։
Չարաճճի քոթոթները վազվզում էին անտառում։

Երփներանգ ծաղիկը ծաղկել էր դաշտում։
Երփներանգ ծաղիկները ծաղկել էին դաշտում։

Ուրախ երեխան թռչկոտում էր իր ընկերոջ հետ։
Ուրախ երեխաները թռչկոտում էին իրենց ընկերների հետ։

Տղան ֆուտբոլ է խաղում։
Տղաները ֆուտբոլ են խաղում։

Դասն ավարտվեց։
Դասերն ավարտվեցին։

Համառոտի՛ր նախադասությունները՝ թողելով միայն գլխավոր անդամները (ենթական և ստորոգյալը)։

Օրինակ՝

Կարկաչուն գետակը քչքչալով հոսում էր։

Գետակը հոսում էր։

Սրատես արծիվը սավառնում էր երկնքում։
Արծիվը սավառնում էր։

Մայր արջը թավալվում էր իր չարաճճի քոթոթների հետ։
Արջը թավալվում էր։

Ուսուցչուհին ժպտում է իր սովորողներին։
Ուսուցչուհին ժպտում է։

՝Թվի բաժանարար

  •   Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    8 ՝ 1, 8, 2, (4 հատ) (ամենափոքր 1) (ամենամեծ 8)

    Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    1, 5, 3, 15 (ամենափոքր 1) (ամենամեծ 15)

  • Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    20` 1, 20, 2, 10, 5, 4
  • Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    14` 1, 14, 2, 7
  • Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։
    18` 1, 18, 2, 9, 6, 3 (6 հատ)
  • Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։
    64
  • Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։
    ամենափոքր 1) (ամենամեծ 25)
  • Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    30` 1, 30, 2, 15, 6, 5, 10, 3 (8 հատ)
  • Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    26, 1` 26+1=27
  • Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    1 48`  1+48=49
  • Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ

 

Задания /22 — 26 ноября/ Урок 1.

Прочитай слова, обозначающие действия предметов. Подумай, какие гласные в них пропущены.
Подбери к каждому слову проверочное. Для этого измени слова так, чтобы они отвечали на вопрос что делает? Запиши слова парами.

Нoсил — носит, хoдил- ходит, плaтил- платит, вaрил — варит, дрaзнил — дразнит, пилил — пилит, возил — возит, тaщил — тащит, держал — держит.

Догадайся, какие буквы надо вписать, чтобы получились слова — названия животных.
морж, утконос
крот, носорог

Вставь пропущенные буквы. Поставь ударение.

Бли՛зкая дере՛вня, сла՛дкая мали՛на, ре՛зкий дождь, се՛верный ве՛тер, ли՛пкий снег, мя՛гкий хлеб, лё՛гкий
ветеро՛к, ро՛бкий воробе՛й.

Подбери к словам левого столбика однокоренные слова из правого столбика. Соедини их стрелками.

ловок       ловкий
гладок     гладкий
резок       резкий
крепок    крепкий
гибок       гибкий

Заполни таблицу, впиши примеры на эти правила по образцу.
Безударная гласная, проверяемая
ударением

облака — облако
вода — воды
цвета — цвет
гроза — грозы
поля — поле
семена — семя
голова — головы

Звонкие и глухие согласные на конце слова
зуб — зубы
суп — супы
дуб —  дубы
бровь — брови
кровь- крови
вновь — новый

Звонкие и глухие согласные перед согласными

Сказка — сказать
ошибка — ошибаться
снежки — снежок
корешки- корешок
глотка — глотать

Домашнее задание

Рабочая тетрадь

стр. 10 упр. 25, 26

Упр. 26
Проверочные к словам с непроизносимой согласной

известный  — известие
радостный — радость
устный — уста

Մատենադարանի մասին

Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50000 այցելու։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։

 Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»։

Ամենամեծ գիրքը կշռում է 28կգ, իսկ ամենափոքր գիրքը կշռում է 9գրամ։ Ամենահին թղտերը պօկվում էին դրա համարել տակը դնում էին պինդ թուղթ որ չպոկվի։ Մատենադարանի մոտ կար արձան Մեստրոպ մաշտոցը նստած էր, իսկ իր կողքը իր առաջին աշակերտ Կորյունն էր։

 

Հնատիպ գրքեր — ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

 

Պատիկ [Բազմապատիկ]

  1. Գտիր  7-ի  կրկնապատիկը։     7×2=14
  2. Գտիր  6-ի  եռապատիկը։        6×3=18
  3. Գտիր   8-ի  քառապատիկը։   8×4=32
  4. Գտիր  10-ի  հնգապատիկը։   10×5=50
  5. Գտիր  4-ի  տասնապատիկը։   4×10=40
  6. Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։   2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18
  7. Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։   3, 6, 9, 12…. ամենափոքր՝3
  8. Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։    6, 12, 18, 24, 30, 36, 42, 48
  9. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։    8, 16, 24
  10. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։ 35,42,49,56, 63, 70, …
  11. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։ 9,18,27,36  (ամենափոքր 9)
  12. Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։ 10,20,30,40,50,60
  13. Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։ 36,48, 60,…
  14. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։ 13,26,39,52, (ամենափոքր 13)
  15. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։ 10×6=60
  16. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։9×2=18
  17. Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։100×10=1000
  18. Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը:1000×4=4000
  19. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
    Գրեք 15-ի  պատիկ մի քանի թիվ: Ո՞րն է 15-ի  պատիկ  ամենափոքր թիվը:
    15,30,45,60,75 (ամենափոքր 15)
  20. Սիրելի սովորողներ, «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծի շրջանակներում կազմեք «Ես սեբաստացի եմ» խաչբառ և խնդիրներ։

    Հորզոնական
    1․Գտեք 1000-ի կրկնապատիկը։ 1000×2=2000(Ս)
    2․Ե
    3․Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։ 1(Ա)
    4․Գտեք 2500-ի  4/5 մասը։ 2500:5=500 500×4=2000(Ս)
    5․Ի՞նչ  թիվ է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը փոքրացնենք 4 անգամ, արդյունքից հանենք ամենամեծ եռանիշ թիվը, կստանանք ամենափոքր բնական թիվը։ 1+999×4=4000(Տ)
    6․Ո՞րն է ամենափոքր կենտ բնական թիվը։ 1(Ա)
    7․Որքանո՞վ կմեծանա  եռանիշ թիվը, եթե նրան  ձախից կցագրենք 6  թվանշանը։  6000(Ց)
    8․Գտեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝  2 սմ, 5 սմ, 2 սմ։   20(Ի)

    Ուղղագիձ
    1․Գտեք  բաժանելին, եթե բաժանարարը 33 է, թերի քանորդը՝ 6, մնացորդը՝ 2։(Մ)

    Ե
    2․Աննան 23 տարեկան էր, իսկ Տաթևը 28։ Սաթևը Աննաից քա՞նի տարով է մեծ։ 28-23=5(Ե)

Ավստրալիայի հայտնագործումը

 

Հարավային մայրցամաքի հայտնագործմամբ զբաղվել են Եվրոպայի բոլոր ծովային հզոր տերությունները: Դրանցից ուշագրավ են հոլան­դացիների արշավախմբերի՝  հատկապես Աբել Թասմանի գլխավորած արշավախմբի հետազոտությունները: Թասմանը 1642 թվականին դուրս գալով Բատավիայից (Ջակարտա)՝ մոտենում Է Ավստրալիայի հյուսիսային ափերին: Այնուհետև Խաղաղ օվկիանոսում մի շարք կղզիների ուսումնասիրությունից հետո նավարկում է Ավստրալիայի արևելյան ու հարավային ափերով: Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի առափնյա ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան Էլ մեծ չէ: Սակայն հո­լանդացիները աշխարհագրական այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝  անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապար­հորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնա­սիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհոր­դություններ:

Կուկին հանձնարարված էր Բրիտանա­կան կայսրությանը ենթարկելու նպատակով հայտնաբերել Խաղաղ օվկիանոսի հարա­վային շրջանների ջրերում գտնվող անհայտ ցամաքային տարածքներ: 1769-1771 թվա­կաններին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Դուրս գալով Անգլիայից՝ Կուկը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, շրջանցում Հարա­վային Ամերիկան և ուղղվում դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերում գտվող Ընկերության կղզիներ: Այստեղից դուրս գալով՝ Կուկը ուղևորվում է դեպի հարավ, հասնում Նոր Ձելանդիա կղզիներ: Այդ կղզիների շուրջը նավարկելով՝ նա նախ ապացուցում է, որ դրանք կղզիներ են, ապա՝ կազմում է դրանց մանրամասն քարտեզը: Նոր Չելանդիայից Կուկը նախ՝ ուղևորվում է արևմուտք, ապա՝ Ավստրալիայի ափերը հասնելուց հետո, թեքվում է դեպի հյուսիս և դրանց երկայնքով շարունակում նավարկությունը մինչև մայրցամաքի հյու­սիսային ծայրակետը: Նա Ավստրալիայի արևելյան ափերը հայ­տարարում է Անգլիայի տիրապետության տակ գտնվող շրջաններ և դրանք մի ընդհանուր անունով կոչում «Նոր Հարավային Ուելս»: Դրանից հետո Կուկը վերադառնում է Անգլիա:

Անգնահատելի է Ջեյմս Կուկի բոլոր ճանապարհորդությունների նշանակությունը: Նրա ավանդը վիթխարի է ոչ միայն Ավստրալիայի հայտնադործման մեջ, այլև Համաշխարհային օվկիանոսի տարբեր շրջանների հետազոտման, նոր կղզիների հայտնադործման և Անտարկտիդա մայրցամաքի հայտնադործման նախապատրաստման գործում: Նա նկատելիորեն ընդարձակեց Բրիտանական կայսրության սահմանները: Պատահական չէ, որ Կուկի հայտնագործած կղզիների մեծ մասը և Ավստրալական Միությունը այժմ մտնում են Բրիտանական Համագործակցության երկրների մեջ:

Ջ. Կուկի վաստակը մարդկության առջև բարձր է գնահատվել, և նրա անունով են կոչվում ավելի բան 20 աշխարհագրական օբյեկտ՝ լեռ, կղզիներ, նեղուց:

Հետագայում, երբ ուսումնասիրվեցին Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհը, բնական հարստությունները, հայտնի դարձան յուրօրինակ պարկավոր կենդանիները՝ կենգուրուն, կոալան (պար­կավոր արջ), աշխարհի խոշոր ծառատեսակներից էվկալիպտը և այլն: Կուկի կողմից Ավստրալիայի հայտնադործումից հետո անգլիա­ցիները գաղութացրին այս յուրօրինակ մայրցամաքը: Մայրցամաքի առանձին մասեր յուրացնելիս նրանք մասսայաբար ոչնչացնում էին տեղաբնիկներին: Անգլիացիներն այստեղ բերեցին դինգո շանը, ճագարներին, որոնք նպաստավոր բնական պայմանների շնորհիվ վայրենացան և այնքան բազմացան, որ այժմ լուրջ վնասներ են հասցնում ոչ միայն մշակաբույսերի ցանքսերին, այլև վայրի բնությանը: Այժմ Ավստրալիա մայրցամաքում գտնվում է բավականին զարգացած մի պետություն՝ Ավստրալական Միությունը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզ­ված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք:
    Հին աշխարհի իմաստունները գիտեին, որ հյուսիսային կիսագնդում կա հսկայական ցամաք, և երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար նման հսկայական ցամաք պետք է լինի նաև հարավային կիսագնդում։
  2. Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնտգործել Ավստրալիան:
    Ավստրալիան հայտնաբերել են 2 անգամ։ 1642 թվին հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը իր արշավախմբով հայտնաբերել է Ավստրալիան, բայց գաղտնի է պահել։ Մոտավորապես 1 դար հետո, 1769 թվականին Բրիտանական կայսրությունը հանձնարարում է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկին հետազոտել Խաղաղ Օվկիանոսի հարավային շրջանների ջրերը, հայտնաբերել կղզիներ, որ դրանք միացնեն Բրիտանական Կայսրությանը։ Կուկը շուրջերկրյա ճամփորդության ժամանակ Նոր Զելանդիաի մոտ հայտնաբերել է Ավստրալիան։ Այժմ Ավստրալիա մայրցամաքում գտնվում է  Ավստրալական Միություն կոչվող պետությունը։
  3. Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաք­ներից:
    Ավստալիլան ամենափոքր մայրցամաքն է։ Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհը շատ հարուստ են։ Այնտեղ կան  պարկավոր կենդանիներ՝ կենգուրուն և կոալան, նաև՝ աշխարհի ամենամեծ ծառը՝ էվկալիպտը։

Գետակի վրա…

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։
Ուռենին նմանեցնում է լացող աղջկան։ Ուռենին նայում էր վազող ջրերին։

Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդանշում ջրերը։
Ջրերը խորհրդանշում էն ժամանակը։

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։

Ուռին միշտ համեմատում են լացող աղջկա հետ։ Այս անգամ էլ աղջիկը տխուր եկել է և նստել է ջրի մոտ և մտածում է իր խնդիրների մասին։ Բայց աշխարհի կարգն այնպիսին է որ շատ խնդիրներ ու շատ ցավեր մոռացվում են։ Աղջիկը շարունակում է լացել, մտածել, իսկ մյուս կողմում ջրերը, որոնց կարելի է համեմատել անցորդների հետ, ուրախ ու անհոգ գնում գալիս են։ Բանաստեղծության հիմնական գաղափարն այն է, որ մարդկությունը դարձել է անտարբեր ուրիշի ցավի նկադմամբ։

Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։

Երազ աշխարհ, ուրախ ջրեր, լացող ուռենի։

Աղջիկը երազում էր ճամփորդել ամբողջ աշխհարով։
Լացող աղջիկը մոտեցավ ուռենուն։
Ուրախ շնիկը նայեց ջրերի ալիքներին

Ի՞նչ տրամադրություն փոխանցեց քեզ բանաստեղծությունը։ Տպավորությունդ ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։
Այս բանաստեղցյության մեջ տրամադրությունը տխուր էր։ Ուռենին նմանեցնում էր լացող աղջկան մի անգամել մի աղջիկ գլուխը կախ մոտեցավ գետակի մոտ և մտածում էր իր խնդիրների մասին։

 

ՈՒռենի – Հարությունյան Հարություն

Կարդա՛ և վերլուծիր բանաստեղծության գաղափարը:
Ուռին միշտ համեմատում են լացող աղջկա հետ։ Այս անգամ էլ աղջիկը տխուր եկել է և նստել է ջրի մոտ և մտածում է իր խնդիրների մասին։ Բայց աշխարհի կարգն այնպիսին է որ շատ խնդիրներ ու շատ ցավեր մոռացվում են։ Աղջիկը շարունակում է լացել, մտածել, իսկ մյուս կողմում ջրերը, որոնց կարելի է համեմատել անցորդների հետ, ուրախ ու անհոգ գնում գալիս են։ Բանաստեղծության հիմնական գաղափարն այն է, որ մարդկությունը դարձել է անտարբեր ուրիշի ցավի նկադմամբ։