Ուսումնական տարի

Այս տարի շատ հետաքրքիր բաներ եղան։ Նոր սովորողներ եկան և նոր ուսուցիչներ։ Ուսուցիչները շատ բարի ու գեղեցիկ են։ Դասերը հետաքրքիր էին և նոր կյանք սկսվեց։ Ես շատ հետաքրքիր դասեր անցա։ Եվ կարծում եմ, որ քննություններին նույնպես հետաքրքիր կլինի։ Բայց վատն այն է, որ արդեն գալիս են արձակուրդները, և 3 ամիս չենք տեսնի մեր ընկերներին, ուսուցիչներին և բույսերին։ Հիմա կպատմեմ, թե ինչ նոր բաներ ենք մենք անցել այս տարվա ընթացքում։

Մաթեմատիկա առարկայից մենք նոր ծրագիր ենք սովորել՝ GeoGebra։ Ահա իմ բաժինը և հաշվետվությունը։ Իմ գնահատականները մաթեմատիկայից 9 և 8 են։

Մայրենին շատ հետաքրքիր է, իսկ ամենաշատը սիրում են կատարել բառային աշխատանք։ Նոր հեքիաթներ անցանք և շատ հետաքրքիր նոր փաստեր իմացանք։ Ահա իմ գնահատականը՝ գերազանց է, բայց կարող է ավելին։

Անգլերենից ես վատ էի ինձ մոտ 6-էր, իսկ հիմա 9․ Ես իմ հայրիկի պես սիրում եմ անգլերեն։ Ես շատ սիրեցի անգլերենը։

Ռուսերեն առարկայից ինձ մոտ միշտ գերազանց է։ Գնահատականը 9 է , իսկ ռուսերեն առաջադրանքները հետաքրքիր են, ինչպես և մյուսները։

Ես սիրեցի այս ուսումնական տարին։ Նոր ու հետաքրքիր փաստեր իմացա տարբեր ոլորտներից։ Բլոգս նույնպես մավելի հետաքրքիր դարձավ, որովհետև տեղադրեցի շատ բազմազան նյութեր։ Եթե նախկինում ունեցել եմ 50 գրառում, ապա այս ուսումնական տարվա վերձում դրանց թիվը հասավ 559-ի։ Անհամբեր կսպասեմ նոր ուսումնական տարվա սկզբին, որ տեսնեմ իմ ընկերներին և սիրելի ուսուցիչներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով